Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապավինում են ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Հայաստանի ապագայի հետ կապված անորոշություններն ավելի են խորանում, իշխանություններն ամբողջությամբ տեղավորվել են նախընտրական քարոզչության ամպլուայում։ Պատերազմում պարտությունից հետո հանրությունը խոր հիասթափությամբ է լցված, սակայն Նիկոլ Փաշինյանն իր մարզային այցելությունների ժամանակ փորձում է նոր հույսեր ներշնչել հասարակությանը։ Սին հույսեր, չարդարացված հույսեր: Այսինքն, հերթական անգամ խաբել մեր հանրությանը: Հիմա վերջինիս կողմից ներկայացվող փաստարկները մասնավորաբար կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հետ։ Իսկ այս հարցում բանավեճի առարկա է դարձել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։

Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքով» իրենք հաղորդակցության հնարավորություն են ստանալու Նախիջևանի և Թուրքիայի հետ, սակայն Հայաստանի պաշտոնական շրջանակներն անընդհատ հերքում են «Զանգեզուրի միջացք» տրամադրելու տեղեկությունը և նշում, թե խոսքը վերաբերում է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, իսկ անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության մեջ նման արտահայտություն չկա։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ, ճիշտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, բայց հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ընդ որում, տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները:

Ստացվում է, որ տրանսպորտային ուղիներից միայն Սյունիքով անցնող ճանապարհով է երաշխավորվելու անվտանգ հաղորդակցությունը, այն էլ՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Բայց Փաշինյանը դառն իրականությունից հանրության ուշադրությունը շեղելու ձևը գտել է։ Հայտարարում է, թե մենք էլ, ուրեմն, Նախիջևանի միջանցք և Հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Ու նա որպես հիմնավորում է ներկայացնում, թե իբր դրանց միջոցով կարող ենք երկաթուղային կապ հաստատել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Սակայն եթե նայում ենք տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախնական քարտեզին, ապա Հայաստանի երկաթուղային կապն Իրանի հետ լինելու է Նախիջևանի տարածքով, այսինքն՝ դրանով Հայաստան-Իրան հողորդակցությունը կրկնակի կախման մեջ է հայտնվում ադրբեջանական կողմից։ Դրա փոխարեն կարելի էր հասնել նրան, որ Իրանի երկաթուղին հենց Սյունիքից կապվեր հայկական երկաթուղու հետ, որ Նախիջևան հասնելու կարիք չլիներ։ Իսկ թե իրականում ինչ պայմաններով և ներդրումային ծրագրերի միջոցով է տեղի ունենալու հաղորդակցության ուղիների գործարկումը, դեռևս անորոշ է, մյուս կողմից՝ հարցական է, թե ով է ապահովելու հայկական տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ Փաշինյանը ուռճացնի ճանապարհների բացման հետ կապված օգուտները։

Շատ հետաքրքրական է, որ նա հենց հաղորդակցության նոր ուղիների՝ մասնավորապես երկաթուղու գործարկման հետ է կապում Հայաստանի երբեմնի արդյունաբերական փառքի վերականգնման գործընթացը։ Ըստ այդմ, նա ներկայացնում է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման, պղնձի արտահանման մեծ հնարավորությունների օգտագործման ու հաղորդալարերի արտադրության զարգացման անհրաժեշտությունը, որն իր հետ կբերի նաև էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացման, իսկ նոր ատոմակայանի կառուցումը կդառնա իրատեսական։ Բայց հարցերի հարցն այն է, որ նշված նպատակներին հասնելու համար պարտադիր պայման չէ ճանապարհների ապաշրջափակումը։ Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ շրջափակման պայմաններում, եթե Հայաստանը նպատակաուղղված քաղաքականություն վարի, կարող է լուրջ տնտեսական առաջընթաց ունենալ։ Ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի։ Օրինակ՝ նոր ատոմակայանի կառուցումը ընդհանրապես կապ չունի երկաթուղու կամ պղնձաձուլարանի կառուցման հետ, նոր ատոմակայանի միջոցով Հայաստանն ուղղակի կարող է մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման իր մասնաբաժինը։ Իսկ եթե ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել հասնել անգամ 2016 թ.-ին կնքված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի կյանքի կոչմանը, ուր մնաց խոսեն առավել հավակնոտ ծրագրերի մասին։

Բացի դրանից, Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջացքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից: Իսկ սա նշանակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման և պահանջատիրության թեմաներից։ Բայց քանի որ գործող իշխանությունները Ցեղասպանության թեման շոշափելու փոխարեն ամեն կերպ առաջին պլան են մղում թուրքերի հետ «ախպերության» օրակարգը, ապա ավելի են խորանում կասկածները, որ այս նուրբ հարցի շուրջ իշխանությունները կարող են զիջումների գնալ թուրքական կողմին և ողջ հանրությանը կանգնեցնել այնպիսի կատարված փաստի առաջ, ինչպես արեցին Արցախյան վերջին պատերազմի օրերին։ Ահա թե որտեղ է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժը»։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package