Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ամե­նա­կա­րև­ո­րը՝ չհար­մար­վենք զո­հի կար­գա­վի­ճա­կի հետ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից, ավելի ճիշտ կլինի թերևս ասել՝ պարտությունից հետո շատ դժվար է պատկերացնել, որ մեր կյանքը շարունակվելու է նույն հունով։ Յուրաքանչյուրս զբաղված է իր առօրյա գործերով, բայց բոլորիս մտքերն ամեն դեպքում այլ տեղ են՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Հոգեբան Սուսաննա Սուքիասյանն ասում է՝ ցանկացած պետության ու ազգի համար, որոնք անցնում են բարդ ճանապարհով, նախ՝ դժվար է հաղթահարել վախը։

«Վախը հանգեցնում է զոհային վարքագծի։ Այն առաջանում է այն դեպքում, երբ մարդը կորցնում է անվտանգության զգացումը։ Մեր դեպքում սա նաև գենետիկ բնույթ ունի՝ Եղեռն ենք վերապրել, պատերազմներ, այս «ժառանգությունը» չէր կարող ազդեցություն չունենալ մեր գենետիկ հիշողության վրա։ Այսօր չենք կարողանում հաղթահարել այդ վախը, բայց պետք է փորձենք դա անել, ու ամենակարևորը՝ չհարմարվենք զոհի կարգավիճակի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը։

Նշում է՝ երբ վախը չափավոր է, այն նաև պաշտպանում է մարդուն։ «Բայց երբ սահմանն անցնում է, այն վտանգավոր է թե՛ անձի, թե՛ հասարակության համար։ Այն ունի բացասական ազդեցություն անձի վրա, ինչը երբեմն չենք կարողանում գիտակցել։ Վախին զուգորդվում է խղճահարությունը, երբ կորցնում ենք սեփական նախաձեռնողականությունը, ընկճվում ենք, փակվում ինքներս մեր մեջ, մեկուսանում։ Իսկ սա կարող է ամենավատ հետևանքներն ունենալ»,-ընդգծում է Սուքիասյանը։

1990-ականներին Արցախյան պատերազմում հաղթանակեցինք, իսկ 2020 թվականին՝ պարտվեցինք։ Գուցե սա է նաև պատճառը, որ հոգեբանորեն անասելի բարդ է ստեղծված վիճակի հետ համակերպվելը։ «Երբ հաղթում ես, բարձրանում է արժանապատվությունդ, երբ պարտվում ես, կորցնում ես այն։ Պետք է հստակ գիտակցենք, որ մեր բոլոր տղաները հասկացել են՝ ուր են գնում, ինչի համար են վտանգում իրենց կյանքը։ Հաջորդիվ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն իր կյանքում ունենում է վերելքներ ու վայրէջքներ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն, քաղաքական և դիվանագիտական ճիշտ աշխատանքի դեպքում կրկին կունենանք հաղթանակներ։ Դրա համար, իհարկե, ժամանակ է պետք։ Աշխատանք պետք է կատարենք նաև մեր հասարակության ներսում։ Թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ մեր քաղաքացիների շրջանում պետք է բացառել մեր երկիրը զոհի կարգավիճակում ներկայացնելուց։ Դու կարող ես ծնկի իջնել, բայց միայն ինքդ ես որոշում՝ բարձրանա՞լ, թե՞ ոչ։ Սա վերաբերում է թե՛ պետություններին, թե՛ անձանց։ Ունեցել ենք արժանապատիվ հաղթանակներ, բայց վերջին պատերազմի հետ կապված պետք է հաշվի առնել, թե ովքեր են եղել մեր թշնամիները, ի վերջո, Ադրբեջանն ուներ աշխարհի ուժեղագույն բանակներից մեկի աջակցությունը»,-ասում է հոգեբանը։

Ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում բավականին լուրջ աշխատանք պետք է տանել հասարակության հետ, որի անդամներն անհանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ։ «Պետք է կարողանանք իրար լսել, հասկանալ, հաշվի առնել մեկս մյուսի կարծիքը, չպիտակավորենք իրար, միավորվենք մեր պետականության շուրջ։ Ի վերջո, ինչպիսի սերմեր այսօր ցանենք, վաղը նույնպիսի պտուղներ ենք քաղելու։ Ինձ համար ամենացավալին այն է, որ շատերն այս իրավիճակում որոշում են լքել երկիրը: Շատերն ասում են՝ «թող Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, կվերադառնանք», ու այդ դեպքում պատասխան հարցն եմ տալիս՝ իսկ ո՞վքեր են մեր փոխարեն մեր երկիրը կառուցելու։ Այո՛, միանշանակ է այն, որ շատերը լավ կյանքից չէ, որ հեռանում են, բայց դա լավագույն լուծումը չէ: Պետք է մնալ հայրենիքում, ապրել, արարել, սրտացավ լինել նրա հանդեպ: Ամենակարևորը՝ դառնանք մեր երկրի պահանջատեր քաղաքացին։

Ընտրությունների ժամանակ ձայն ենք տվել պաշտոնյային, նրան պահանջներ պիտի ներկայացնենք։ Ի վերջո, պաշտոնը ոչ թե արտոնություն է, այլ պատասխանատվություն։ Ընտրություններից հետո շատ դեպքերում, առանց որևէ պահանջի, մեծարում ու խոնարհվում ենք պաշտոնյաների առաջ, դա հանգեցնում է նրան, որ վերջիններս սկսում են չարաշահել իրենց դիրքը: Մինչդեռ քաղաքացիները պաշտոնյաներին իրենց ձայնն են վստահում, որպեսզի նրանք իրենց փոխարեն ճիշտ որոշումներ կայացնեն»,-եզրափակում է Սուսաննա Սուքիասյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии