Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ո՞ր դեպ­քում շրջա­նա­ռու­թյու­նից հան­ված դե­ղը պետք է ոչն­չաց­նել». լրա­ցում­ներ «Դե­ղե­րի մա­սին» օրեն­քում․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Դեղերի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Նշվում է, որ նախագծերի ընդունումը նպատակ ունի լրացնել և հստակ կանոնակարգել դեղերի շրջանառության ոլորտում երեք ուղղություններում առկա իրավական բացերը՝ սահմանելով Հայաստանում չգրանցված, գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված, օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման արգելք, կանոնակարգելու հետկանչի իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև նախատեսելու արգելք օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսով կամ օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով դեղերի իրացման համար։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ «Դեղերի մասին» օրենքը, կանոնակարգելով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, 23-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել է, որ արգելվում է իրացնել Հայաստանում չգրանցված, որակի պահանջներին չհամապատասխանող, պիտանիության ժամկետն անցած, գրանցումն ուժը կորցրած ճանաչված, գրանցումը կասեցված, շրջանառությունը դադարեցված, օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Օրենքի այս հոդվածի պահանջների խախտման համար նախատեսված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, մասնավորապես՝ տուգանքի նշանակում:

Սահմանված են տուգանքի չափերը։ Սակայն դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնելիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաճախ առնչվում է մի փաստի, երբ լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու համար ՀՀ-ում չգրանցված, գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված, օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի հայտնաբերման փաստն արձանագրելիս դրանց առկայությունը փորձում է հիմնավորել «պահպանման նպատակ» եզրույթի ներքո։ Բացի դա, նշվում է՝ չնայած այն հանգամանքին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանել են պատասխանատվություն նշված խախտումները կատարելու դեպքում, սակայն նման արգելք նախատեսված չէ «Դեղերի մասին» օրենքով։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Դեղերի մասին» օրենքի 23-րդ, կառավարության 2019 թ.-ի փետրվարի 28-ի N 164-Ն որոշմամբ սահմանված իր լիազորություններն իրականացնելիս արձանագրել է դեպքեր, երբ դեղերի շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց հետո հետկանչ իրականացնող կազմակերպությունը նշված դեղն իրացրել է այլ կազմակերպության։ Արարքն իր մեջ պարունակում է հանրային վտանգավորություն, սակայն թե՛ «Դեղերի մասին» օրենքը, թե՛ ենթաօրենսդրական իրավական ակտերը, թե՛ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքն այս առումով որևէ արգելք, պատասխանատվության որևէ միջոց չեն նախատեսում։ Ավելին՝ նշված օրենքով կամ ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսված չէ, թե որ դեպքում պետք է շրջանառությունը դադարեցված կամ շրջանառությունից հանված դեղը ոչնչացնել, իսկ եթե այն ենթակա չէ ոչնչացման, ապա որ դեպքում կարող է արտահանվել կամ իրացվել։

«Դեղերի մասին» օրենքի 26րդ հոդվածը, կանոնակարգելով դեղագործական արտադրանքի ոչնչացման հետ կապված հարաբերությունները, սահմանել է՝ պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Սակայն այս հոդվածի կանոնակարգումից դուրս է մնացել «շրջանառությունից հանված (հետկանչված)» դեղերի ոչնչացման հետ կապված հարաբերությունների կարգավորումը։

«Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ դեղերի մանրածախ իրացումը դեղատներից կատարվում է դեղատոմսով և առանց դեղատոմսի: Նույն հոդվածի 8-րդ մասը արգելք է սահմանում դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի իրացնելու դեպքում, ինչն իրենից ենթադրում է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 7-րդ մասով։ Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնելիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պրակտիկայում բախվել է մի իրավիճակի, երբ դեղերի մանրածախ իրացում իրականացնող դեղատունը դեղը իրացրել է կա՛մ օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսի առկայությամբ, կա՛մ օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване