Երևան, 11.Մայիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ բացահայտել են Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր:

Այսպես.

Համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով որոշ համագյուղացիների հետ, Բագրավանի համայնքապետարանում աշխատանքի է ընդունել  մի շարք անձանց,  նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել  հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից մի շարք անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով՝ վատնման կամ յուրացման  եղանակով 2015-2017 թվականների ընթացքում հափշտակվել է ընդհանուր 6.020.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի հաշվապահի հետ,  2012-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում, համայնքի 22 բնակիչներից  ստանալով պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացու ցորենի դիմաց կատարած 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարումները, այն չի մուտքագրել համայնքի բյուջե, չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպության հաշվեհամարին և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Վերոնշյալից բացի, Բագրավան համայնքի ղեկավարը 2010-2014 թվականների ընթացքում համայնքի սոցիալապես անապահով 10 անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված կեղծ դիմումներով, համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ գումար, որը չի փոխանցել վերջիններիս, փոխարենը հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, խարդախության եղանակով ուրիշի՝ առանձապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ազգականների հետ՝ կազմել և վավերացրել է վերջիններին պատկանող ավտոմեքենաները համայնքապետարանի կողմից վարձակալելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, այնինչ, իրականում նշված ավտոմեքենաները երբևէ չեն օգտագործվել Բագրավան համայնքի  ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից կամ համայնքի կարիքների համար, որի արդյունքում կնքված ակնհայտ կեղծ վարձակալական պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում ավտոմեքենաների սեփականատերերի անվամբ համայնքի բյուջեից ելքագրվել և խարդախության եղանակով հափշտակվել  է առանձնապես խոշոր չափերի՝ 7.775.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ Բագրավանի համայնքապետարանում կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կառավարությունից հույսներս այլեւս կտրել ենք. անհետ կորածի ծնողԵս օգտագործում եմ իմ անձնական կապերը մեր գերիներին վերադարձնելու համար. Բորիս ԱվագյանՀետպատերազմյան Հայաստանի և Արցախի ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու. Հովհաննես ՄանուկյանՆերկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղություններըՏեսանյութ․ Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին»Իսրայելը ռասիստ-ֆաշիստական ​​ահաբեկչական պետություն է. Էրդողանի փեսաԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր ՊուտինինԻ հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ ԲեգլարյանՌուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել․ Ավելի քան 70 աշակերտ է տարհանվել Կազանի դպրոցում հրաձգության արդյունքում զոհերի թիվն աճել է. Պաշտոնական թվեր Միասին՝ հանուն հաղթանակի. Տեղի ունեցավ «Անմահների երթ» դեպի ԵռաբլուրAmazon-ը ռեկորդային՝ 18,5 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Դոլարն ու եվրոն էժանացել են. ԿԲ ԼՀԿ-ն հավաքվել է Աղվերանում36 ժամ գազ չի լինի մի շարք համայնքներում Նախընտրական քարոզչության ժամկետները հայտնի են ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածելԸնտրությունների ժամանակ գրիչ չի օգտագործվելու. ինչպես պետք է ընտրի ընտրողը Կազանի դպրոցում հրաձգության ժամանակ երեխաները ցատկել են լուսամուտից ու մահացել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ռաֆիկ Քեվեյան. «Այսօր ես 95 տարեկան եմ, բայց իմ կյանքում Տիգրան Արզաքանցյանի նման մեկին չեմ հանդիպել »«2 ամիս առաջ ես հասկացել եմ, որ Աստված եմ»․ Կազանի դպրոցի կրակոցների հեղինակ Ո՞ր ջերմաչափներն են տարածված աշխարհում. «Փաստ» «Վիվասելլ֊ՄՏՍ»֊ին ես եմ բերել Հայաստան, միլիարդատեր ընկերներս այժմ էլ իմ հրավերով պատրաստ են ներդրումներ կատարել ՀՀ֊ում. Տիգրան Արզաքանցյան «Մենք ձեզ չե՞նք խանգարում». Լավրովը դիտողություն է արել Բաքվում Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով Հարցում. արդյո՞ք քաղաքացիները ճանաչում են պատգամավորներին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Ամ­բող­ջու­թյամբ քանդ­վել է Լոն­դո­նի գլխա­վոր հա­մեր­գա­յին դահ­լի­ճը․ «Փաստ» Մեծ Մանթաշ համայնքում անցկացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն Ես միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության. Բորիս Ավագյան Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, որի պատճառով գերիներին չեն վերադարձնում. Բորիս Ավագյան Կես­գի­շե­րից հե­տո առևտ­րի, զվար­ճան­քի, խա­ղատ­նե­րի և սա­ու­նա­նե­րի աշ­խա­տան­քը կար­գել­վի. «Փաստ» Հայտնի է պաշտոնյայի անունը, ում ծեծել է Կենտրոնի թաղապետի տեղակալը. Մանրամասներ՝ տուժածի առողջական վիճակիցՈ՞ւմ գլո­բալ խաղն է ձա­խո­ղել Նժդե­հը՝ պաշտ­պա­նե­լով Սյու­նի­քը․ «Փաստ» Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ 2018 թվականին, արդեն երկու տրանսֆորմացիոն պրոցեսի է ենթարկվել. Տիգրան Աբրահամյան Ինչպես է եղել պայթյունը, որ տեղակալից միայն ոտքն է մնացել, իսկ Ջալալ Հարությունյանը ոնցոր օլիմպիական սպորտսմեն լինի. Աթանեսյան Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցում կոն­սեն­սու­սի առ­կա­յու­թյու­նը կա­րող է շատ կա­րև­որ դառ­նալ․ «Փաստ» 6 երեխա է մահացել Ռուսաստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում Հրաձգություն՝ Ռուսաստանի դպրոցներից մեկում, զոհերի թիվը հասնում է 13-ի«Վերջին դասը»՝ հունիսի 4-ին․ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել «Պա­հանջս հե­տև­յալն է՝ նախ­կին ամուս­նուս զրկել ծնո­ղա­կան իրա­վունք­նե­րից»․ «Փաստ» Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում Արցախի ամբողջ տարածքի օդը լիարժեք փակված կլիներ. Բաբայան Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ» Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Ադրբեջանից ու գրառում արել Ողբերգական ելքով վթար՝ Երևանում Բուհերի «ամենամոդայիկ» մասնագիտություններն ու... հակառակը․ «Փաստ» «Քանի տնտեսությունը կոլապսային վիճակում է, գնաճը շարունակական կլինի»․ «Փաստ» Ֆրանսիայում մահացել է ցմահ ազատազրկման դատապարված սերիական մարդասպան Միշել Ֆուրնիրեն Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Արցախի և Սյունիքի վերաազատագրումն իրոք հնարավոր է՝ և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն. Էլբակյան