Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թշնամին ամեն օր հոխորտում է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչնչի պիտանի չեն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու Նիկոլ Փաշինյանի պարտության արդյունքում Հարավային Կովկասում խախտվել է ուժերի հարաբերակցությունը։ Բացի այն, որ հայկական կողմը մարդկային, նյութական և տարածքային մեծ կորուստներ ունեցավ, փոխվել է նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ընդհանուր անվտանգային միջավայրը։ Բազմաթիվ համայնքներ՝ հատկապես Սյունիքում, դարձել են սահմանամերձ ու շատ դեպքերում այնքան խոցելի դիրք են զբաղեցնում, երբ հակառակորդը գտնվում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Իսկ որևէ երաշխիք, որ թշնամին ցանկացած պահի իրեն լկտի չի պահի կամ սադրանքների չի դիմի, ուղղակի չկա։ Ու զարմանալին այն է, որ սահմանազատման գործընթացի հենց առաջին իսկ պահից այդ համայնքների բնակիչները մնացին միայնակ։

Կարծես թե նրանց հարցերով զբաղվելու խնդրում պետությունն ուղղակի լվացել էր իր ձեռքերը, և մարդիկ անձամբ պետք է հակառակորդի հետ բանակցեին կամ թույլ չտային, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունենային։ Սակայն այս հանգամանքը չէր խանգարում, որ իշխանությունները, իրենց աթոռներին նստած, անընդմեջ խոսեն սահմանամերձ գյուղերի զարգացման կարևորությունից, բայց ոչինչ չանեն։ Այնինչ պետք էր առանց ժամանակ կորցնելու թշնամուն անցնելու պատճառով իրենց տները կորցրած քաղաքացիների համար նոր տներ կառուցել, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, սահմանամերձ դարձած համայնքների զարգացման խոշոր ծրագրեր կյանքի կոչել, որ այդտեղ բնակվող մարդիկ ուղղակի չթողնեն ու հեռանան։ Բայց երբ իշխանությունները ի վիճակի չեն սահմանամերձ բնակավայրերում մի քանի պարզ ծրագրեր իրականացնել, էլ ինչպե՞ս կարող ենք խոսել երկրի անվտանգության ապահովման մասին։ Այնինչ Ադրբեջանը Արցախից բռնազավթված տարածքներում սկսել է այնպիսի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացումը, ինչպես, ասենք, միջպետական մայրուղիների ու օդանավակայանների կառուցումն է, իսկ մենք Հայաստանի սահմանամերձ համայքներում չենք կարողանում անգամ մի քանի տուն կառուցել ու հանձնել բնակիչներին։

Պատահական չէ, որ իշխանությունների այս անգործությունը մեծ վրդովմունքի առաջացման պատճառ է դարձել։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին սյունեցիները փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին ոտք դնել Գորիս, Կապան և Մեղրի։ Դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։ «Պարտքը» գաղտագողի այցով փորձեց տալ երեկ: Թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր... Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նրանց ապաշնորհությունն ավելի ցայտուն է դառնում։ Արդեն մոտ վեց ամիս է, ինչ իշխանությունների գործողությունները պոպուլիզմից այն կողմ չեն անցնում, ու այս պայմաններում նրանք համարձակվում են դեռ գնալ ընտրությունների։ Թերևս ուշագրավ է, որ շոուների, լայվերի ու լայքերի սիրահար Փաշինյանն, արդեն պատկերացնելով, թե ինչպիսի ընդունելության է արժանանալու սյունեցիների կողմից, Սյունիք խոստացած իր այցը կազմակերպում է գաղտագողի՝ առանց նախօրոք հայտարարելու։

Բայց սա այլ հարց է: Ամենավատն այն է, որ թշնամին, զգալով, որ մեր իշխանություններն ընդունակ չեն Սյունիքը դարձնել պաշտպանական միջնաբերդ, փորձում է ուժեղացնել հոգեբանական ճնշումը, որպեսզի այնտեղ ապրող մարդկանց հուսալքության հասցնի ու դրդի արտագաղթի։ Դրա համար էլ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են տարբեր տեսակի սադրանքների դիմել՝ մասնավորապես կրակոցներ արձակել Ագարակ, Եղվարդ և այլ գյուղերի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, ապա իրենք դա կանեն ուժով։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը սպառնում է Սյունիք ներխուժել, իսկ մենք, կարևորագույն անվտանգային խնդիրները թողած, արտահերթ ընտրությունների ենք պատրաստվում։ Իշխանություններն ի վիճակի չեն անվտանգային խնդիր լուծել, բայց միևնույն ժամանակ փակել են ճանապարհը այդ խնդիրը լուծելու կարողություն ունեցող ուժերի առաջ։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին