Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թշնամին ամեն օր հոխորտում է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչնչի պիտանի չեն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու Նիկոլ Փաշինյանի պարտության արդյունքում Հարավային Կովկասում խախտվել է ուժերի հարաբերակցությունը։ Բացի այն, որ հայկական կողմը մարդկային, նյութական և տարածքային մեծ կորուստներ ունեցավ, փոխվել է նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ընդհանուր անվտանգային միջավայրը։ Բազմաթիվ համայնքներ՝ հատկապես Սյունիքում, դարձել են սահմանամերձ ու շատ դեպքերում այնքան խոցելի դիրք են զբաղեցնում, երբ հակառակորդը գտնվում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Իսկ որևէ երաշխիք, որ թշնամին ցանկացած պահի իրեն լկտի չի պահի կամ սադրանքների չի դիմի, ուղղակի չկա։ Ու զարմանալին այն է, որ սահմանազատման գործընթացի հենց առաջին իսկ պահից այդ համայնքների բնակիչները մնացին միայնակ։

Կարծես թե նրանց հարցերով զբաղվելու խնդրում պետությունն ուղղակի լվացել էր իր ձեռքերը, և մարդիկ անձամբ պետք է հակառակորդի հետ բանակցեին կամ թույլ չտային, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունենային։ Սակայն այս հանգամանքը չէր խանգարում, որ իշխանությունները, իրենց աթոռներին նստած, անընդմեջ խոսեն սահմանամերձ գյուղերի զարգացման կարևորությունից, բայց ոչինչ չանեն։ Այնինչ պետք էր առանց ժամանակ կորցնելու թշնամուն անցնելու պատճառով իրենց տները կորցրած քաղաքացիների համար նոր տներ կառուցել, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, սահմանամերձ դարձած համայնքների զարգացման խոշոր ծրագրեր կյանքի կոչել, որ այդտեղ բնակվող մարդիկ ուղղակի չթողնեն ու հեռանան։ Բայց երբ իշխանությունները ի վիճակի չեն սահմանամերձ բնակավայրերում մի քանի պարզ ծրագրեր իրականացնել, էլ ինչպե՞ս կարող ենք խոսել երկրի անվտանգության ապահովման մասին։ Այնինչ Ադրբեջանը Արցախից բռնազավթված տարածքներում սկսել է այնպիսի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացումը, ինչպես, ասենք, միջպետական մայրուղիների ու օդանավակայանների կառուցումն է, իսկ մենք Հայաստանի սահմանամերձ համայքներում չենք կարողանում անգամ մի քանի տուն կառուցել ու հանձնել բնակիչներին։

Պատահական չէ, որ իշխանությունների այս անգործությունը մեծ վրդովմունքի առաջացման պատճառ է դարձել։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին սյունեցիները փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին ոտք դնել Գորիս, Կապան և Մեղրի։ Դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։ «Պարտքը» գաղտագողի այցով փորձեց տալ երեկ: Թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր... Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նրանց ապաշնորհությունն ավելի ցայտուն է դառնում։ Արդեն մոտ վեց ամիս է, ինչ իշխանությունների գործողությունները պոպուլիզմից այն կողմ չեն անցնում, ու այս պայմաններում նրանք համարձակվում են դեռ գնալ ընտրությունների։ Թերևս ուշագրավ է, որ շոուների, լայվերի ու լայքերի սիրահար Փաշինյանն, արդեն պատկերացնելով, թե ինչպիսի ընդունելության է արժանանալու սյունեցիների կողմից, Սյունիք խոստացած իր այցը կազմակերպում է գաղտագողի՝ առանց նախօրոք հայտարարելու։

Բայց սա այլ հարց է: Ամենավատն այն է, որ թշնամին, զգալով, որ մեր իշխանություններն ընդունակ չեն Սյունիքը դարձնել պաշտպանական միջնաբերդ, փորձում է ուժեղացնել հոգեբանական ճնշումը, որպեսզի այնտեղ ապրող մարդկանց հուսալքության հասցնի ու դրդի արտագաղթի։ Դրա համար էլ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են տարբեր տեսակի սադրանքների դիմել՝ մասնավորապես կրակոցներ արձակել Ագարակ, Եղվարդ և այլ գյուղերի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, ապա իրենք դա կանեն ուժով։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը սպառնում է Սյունիք ներխուժել, իսկ մենք, կարևորագույն անվտանգային խնդիրները թողած, արտահերթ ընտրությունների ենք պատրաստվում։ Իշխանություններն ի վիճակի չեն անվտանգային խնդիր լուծել, բայց միևնույն ժամանակ փակել են ճանապարհը այդ խնդիրը լուծելու կարողություն ունեցող ուժերի առաջ։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package