Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր ազգային ու պետական շահերից չբխող, ոչ ադեկվատ հայտարարություններ են արվում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 24-ին ընդառաջ որոշակի ազդակներ կան ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսանկյունից: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, հետհայացք նետելով նախկինում առկա գործընթացներին, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ գործող նախագահը, առավել քան երբևէ, մոտ է Ցեղասպանության բառն արտաբերելուն:

«Այս տարի իրավիճակն այլ է: ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները իրենց բանաձևերով ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, թե՛ Ստորին պալատը, թե՛ Սենատը նույնպես ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերը: Ըստ էության, գործադիրի ղեկավարի՝ ԱՄՆ նախագահի վերոնշյալ քայլն է մնացել: Մյուս կողմից՝ Բայդենն իր ելույթներով բազմիցս հրապարակայնորեն խոստացել է, որ նախագահ դառնալուց հետո այդ տերմինը կկիրառի: Մեծ հավանականությամբ, կարելի է ասել, որ դա տեղի կունենա: Մյուս կողմից էլ՝ Հայոց ցեղասպանության խնդիրը միշտ էլ մեծ տերությունների կողմից եղել է որոշակի գործիք՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, իսկ ԱՄՆ և Թուրքիա հարաբերությունները չափազանց լարված են: Սա այն հանգամանքն է, որը նույնպես կարող է ազդեցություն ունենալ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքներին, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ դրանք դեժավյու են հիշեցնում: «Երբ ամեն անգամ որևէ պետություն կամ այլ մարմին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր է ընդունում կամ պատրաստվում է քննարկել խնդիրը, թուրքական կողմն արձագանքում է շանտաժի լեզվով: Հիմնականում շեշտում են, որ դա կվնասի տարբեր երկրների հետ ունեցած հարաբերությունները, եթե երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, վկայակոչում են նաև ՆԱՏՕ-ում նույն դաշինքում գտնվելու հանգամանքը»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամեն դեպքում, այդ սպառնալիքները նախկինում չեն խանգարել մի քանի երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի նախագահի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչման հետ կապված Թուրքիայի անհանգստությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով. «Նախ՝ այն կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, և մի շարք այլ երկրներ կարող են հետևել այդ օրինակին, երկրորդ՝ իսկապես լուրջ հարված կլինի Թուրքիայի՝ առանց այդ էլ Էրդողանի արկածախնդրության հետևանքով լուրջ հարվածների արժանացած իմիջին: Կա նաև մեկ այլ հանգամանք՝ կապված գույքային պահանջների հետ: ԱՄՆ-ի նահանգներից մի քանիսում՝ հատկապես Կալիֆորնիայում, ԱՄՆ-ի՝ ծագումով հայ քաղաքացիների կողմից Թուրքիայից փոխհատուցման պահանջներով մի քանի հայցեր են ներկայացնել: Մասնավորապես, մարդիկ առաջին ատյանի դատարանում ապացուցել են, որ Ինջիրլիկ ավիաբազայի տարածքների մի մասը հայկական ժառանգություն է: Դատը շահել են, բայց այն սառեցվել է, որովհետև այն չի կարող բարձրանալ ֆեդերալ մակարդակ, քանի որ գործադիր իշխանությունը 1915 թ. դեպքերը որպես ցեղասպանություն չի ճանաչում: Եթե ֆեդերալ մակարդակով այն ճանաչվի, սառեցված հայցերը կարող են վերականգնվել: Եվ այստեղ կարող է Ցեղասպանության հետևանքներով փոխհատուցումների խնդիր առաջանալ: Իսկապես լուրջ փաստաթղթեր կան, որոնք կարող են դատարաններ ներկայացվել»:

Ինչ վերաբերում է դիտարկումներին, ըստ որոնց, ճանաչման գործընթացի ճանապարհին կարող է խոչընդոտ հանդիսանալ հաշտեցման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման դիսկուրսը, թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիան իր պաշտոնական փաստարկներում նշում է նաև այն հանգամանքը, թե հիմա շատ կոնստրուկտիվ երկխոսություն է վարում Հայաստանի հետ, և ճանաչումը կարող է խանգարել այն գործընթացներին. «Այս փաստարկը ևս դեժավյուի էֆեկտ ունի: Հիշենք 2008 թվականը՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանը: Այդ ժամանակ թուքերը այս փաստարկը նույնպես օգտագործում էին՝ կանխելու Բարաք Օբամայի կողմից Ցեղասպանություն եզրի արտաբերումը: Ամեն անգամ նույն վտանգի պարագայում նաև այդ փաստարկն են բերում՝ ասելով, թե հաշտեցման գործընթացը կարող է տապալվել: Բայց դա լուրջ չէ: Եթե երկրի՝ տվյալ դեպքում ԱՄՆ-ի պետական ու ազգային շահը թելադրում է ճանաչել Ցեղասպանությունը, ապա, անկախ գործընթացներից, դա տեղի կունենա: Այլ խնդիր է, որ այդ փաստարկները կարող են օգտագործել որպես պատրվակ, որպես բացատրություն, թե ինչու չարեցին այդ քայլը: Վտանգն այդտեղ է»:

Այս համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանի իշխանության ներկայացուցիչների «խաղաղասիրական» հայտարարություններին՝ կապված նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Իշխանական շրջանակների կողմից անհասկանալի և ամբողջովին ոչ ադեկվատ հայտարարություններ են արվում: Չեմ կարծում, որ սա ճիշտ ու ադեկվատ քաղաքականություն է: Այն չի բխում մեր ազգային ու պետական շահերից և ուղղակի վտանգավոր է, որովհետև մենք գիտենք, որ Թուրքիան Հայաստանի հետ առանց նախապայմանների լեզվի չի խոսում, որոնց թվում ՀՀ-ի կողմից Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է: Այս համատեքստում նմանատիպ խոսակցությունները հատկապես Ապրիլի 24-ի նախօրյակին իսկապես կարող են լուրջ վտանգել գործընթացը: Նման պայմաններում, երբ դու պարտված երկիր ես, և քո անվտանգային ու ազգային դիմադրողականության համակարգերն այս աստիճան թուլացած են, թուրքի հետ այս իրավիճակում երկխոսելը կնշանակի գնալ ու գայլի երախը մտնել: Մի կողմից՝ դա այս իրավիճակում ոչ ադեկվատ է, մի կողմից էլ՝ այս իշխանությունները չեն, որ կարող են այդ երկխոսությունը վարել»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package