Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ինչպե՞ս պիտի աշխատեն արտաքին հարթակներում․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի քննարկումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իր վրա էր սևեռել հանրության ուշադրությունը։ Հետաքրքրական է, որ գերիների հարցի արծարծումով իշխանություններն ընտրություններին ընդառաջ փորձում են հանրությանը ցույց տալ, որ արտաքին քաղաքականության և մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում իրենք անում են այն քայլերն, ինչ անհրաժեշտ է։ Սակայն սա տպավորություն է միայն առաջին հայացքից։ ԵԽԽՎ-ն արդյունքում ոչ մի բանաձև կամ որոշում չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով։ Ինչպես բազմաթիվ ոլորտներում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են միայն այն ժամանակ, երբ վիճակը դառնում է կա՛մ օրհասական, կա՛մ էլ դանակը ոսկորին է հասնում։

Այսինքն՝ համարյա միշտ ուշացած։ Այնինչ, պետք էր, որ հայկական կողմը իր ողջ դիվանագիտական զինանոցն օգտագործելով՝ գերիների հարցը բարձրացներ դեռ անցյալ տարի։ Իսկ երբ ադրբեջանական կողմը վերադարձրեց միայն գերիների մի մասին, ապա հենց այդ պահից անհրաժեշտ էր անցնել համապատասխան քայլերի։ Ու հարցն այն է, որ պետք չէր սահմանափակվել միայն գերիների խնդրով։ Օրինակ՝ ինչո՞ւ միջազգային տարբեր հարթակներում բանաձևեր առաջ չեն մղվել Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Արցախ ուղարկելու վերաբերյալ։ Այս հարցի շուրջ միջազգային մամուլում շատ է գրվել, իսկ վերջերս էլ հրապարակումներ եղան, որ թուրքական կողմը հրաժարվել է սիրիացի գրոհայիններին վարձատրել։ Թուրքիան փաստացի օգտագործել է այդ մարդկանց սոցիալական ծանր վիճակը, նրանց ձեռքերով իր ռազմաքաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով։ Միգուցե անհրաժեշտ էր, որպեսզի հայկական կողմը կոնկրետ ապացույցներով հատուկ ծավալուն հետաքննություն անցկացներ վարձկան-ահաբեկիչների թեմայի շուրջ և այն դարձներ միջազգային հանրության սեփականությունը։ Մյուս կողմից էլ՝ բավարար կերպով չի բարձրաձայնվում Արցախում, ինչպես նաև Նախիջևանում ու Ադրբեջանի այլ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը իսպառ ոչնչացնելու Բաքվի գործողություններին համարժեք գնահատական տալու հարցը։

Այս խնդրով պետք է որ հիմա մեր խորհրդարանականները օր ու գիշեր աշխատեին տարբեր երկրների բարեկամական խմբերի հետ։ Այնինչ, այսօրվա խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից շատերն անգամ քաղաքական առումով իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ուր մնաց, որ կարողանային աշխատել այլ երկրների խորհրդարանական խմբերի հետ։ Հենց հայկական կողմի վարած անատամ արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ԵԽԽՎ նիստի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների տրամաբանությանը հակառակ հայտարարությամբ՝ որևէ խոսք չասելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ էներգակիրներ է արտահանում եվրոպական երկրներ և օգնում է Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծման իր շուկան։ Եվ պատահական չէ, որ Արևմուտքը ոչ միայն լրջորեն հաշվի է նստում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, այլև ավելին՝ փորձում է Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները՝ մասնավորապես թուրքմենական գազը, հասցնել Եվրոպա։

Այս իրողությանն ի պատասխան, հայկական կողմն էլ կարող է օգտագործել հայկական սփյուռքի ունեցած ներուժը, եթե, իհարկե, սփյուռքահայերի ունեցած պոտենցիալը հայրենիքի համար կիրառվի արդյունավետ ու նպատակաուղղված կերպով, այլ ոչ թե իշխանությունների պրիմիտիվ պատկերացումների համաձայն, երբ գործողությունները տեղավորվում են միայն ցույցերի կամ ճանապարհներ փակելու տրամաբանության մեջ։ Շատ ծավալուն աշխատանք է պետք տանել տարբեր երկրների պաշտոնական շրջանակների հետ։ Ու հատկապես Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունից դժգոհ երկրների սատարումը ստանալու համար անհրաժեշտ է շեշտադրումը կատարել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան գործուն մասնակցություն ունենալով Արցախում ծավալված ռազմական գործողություններում՝ փորձում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении