Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Միամտություն է ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և կդադարեցնի թշնամանքի ու անմարդկայնության մոլուցքը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

inosmi.ru-ն իր «Eurasianet (ԱՄՆ). Ադրբեջանի ավտորիտարիզմը և «ռազմավարների պուրակը»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի հետ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ թույլ հույս ունեին, որ Ադրբեջանի հաղթանակից հետո կփոխվի երկրի ավտորիտար համակարգի ամբողջ տրամաբանությունը: Իշխանություններին սատարելիս և նույնիսկ պատերազմին դեմ արտահայտվող մի քանի քաղաքացիների վրա հարձակվելիս նրանք, կարծես, միաժամանակ հույս ունեին մի տեսակ ազգային հաշտեցման, որ եկել է ժամանակը, երբ հասարակությունը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ երկրի կառավարման գործում: Բայց այդպես չստացվեց: Նախագահ Իլհամ Ալիևը չի դադարեցրել հարձակումները ընդդիմության վրա, կիրառում է նույն ռեպրեսիվ մեթոդները և չի ցուցաբերում հետաքրքրության նշաններ երկրի քաղաքական համակարգը բարեփոխելու հարցում:

Օրերս Բաքվում բացվել է «պատերազմի ռազմավարների պուրակը», որի մռայլ ցուցադրությունը ներառում է սաղավարտներ և հայ զինվորների ծաղրական մանեկեններ: Այդտեղ արտահայտված թշնամու ապամարդկայնացումը բացահայտում է օտարացման այն տրամաբանությունը, որը գերիշխում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ. թշնամին՝ ներքին, թե արտաքին, պետք է ոչնչացվի: Ըստ այդ տրամաբանության, եթե արտաքին թշնամին արժանի է ֆիզիկական ոչնչացման, ապա ներքին թշնամին՝ ընդդիմությունը, ռեպրեսիաների է ենթարկվում, երբ փորձում է ինքնահաստատվել: Բացի դա, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խմբերին արգելված է արտերկրից դրամաշնորհներ ստանալ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունն անկեղծորեն համոզված էր, որ Ղարաբաղյան պատերազմը ազգի ազնիվ պատերազմ է, այլ ոչ թե Ալիևի պատերազմը:

Դա զարմացրել է միջազգային դիտորդներին, քանի որ, ի տարբերություն ազգայնականների, քաղաքացիական հասարակության խմբերը առաջնորդվում են ազատական արժեքներով: Բայց նրանցից ոմանք զսպված աջակցել են պատերազմին՝ պատճառաբանելով, որ դա պահանջում է հասարակությունը, կամ որ Բաքուն այլընտրանք չունի՝ տասնամյակներ շարունակ հայկական կողմի՝ զիջումների չգնալու պատճառով: Իսկ ոմանք էլ որդեգրել են ագրեսիվ, ազգայնական դիրքորոշում և դա հասցրել են այն աստիճանի, որ մեղադրել են հակապատերազմական ակտիվիստների փոքրամասնությանը օտարերկրյա դրամաշնորհների եղանակով փող աշխատելու մեջ: Երկու դեպքում էլ նրանք առաջնորդվել են հասարակության մեջ գերակշռող ազգային գաղափարով, որը այդ երկրում սերմանվում է դեռ դպրոցից, և որը կարելի է բնութագրել որպես Լեռնային Ղարաբաղի մոլուցք: Միամտություն է ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և կդադարեցնի թշնամանքի ու անմարդկայնության այդ մոլուցքը:

Պատերազմի ընթացքում Ալիևը բացահայտորեն հայ զինվորներին անվանել է «շներ», իսկ «մենք նրանց շների պես քշում ենք» արտահայտությունը ոգևորությամբ է ընդունվել քաղաքացիական հասարակության և ընդդիմության շրջանակներում: Իսկ հիմա նույն մականունը կիրառվում է հենց նրանց նկատ մամբ: Ալի և ը 1990-ականների սկզբի պաշտոնյաներին անվանել է «շներ», որոնք «պատասխանատու են Շուշիի և Լաչինի օկուպացիայի համար»։ Պատերազմից հետո, մի այնպիսի միջավայրում, որտեղ այլախոհությունը և տարակարծությունը տեղ չունի գերիշխող ազգայնականության հետ, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը մնում են միայն երկրորդական խնդիրներ, որոնց վերաբերյալ նրանք կարող են կարծիք արտահայտել:

Եվ նրանց արծարծած թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ անհամաձայնությունն է: Հայերի նկատմամբ ատելությունը գենետիկորեն չի ժառանգվում, այլ ստեղծվում, անընդհատ սնուցվում և խրախուսվում է երկրի էլիտաների կողմից: Ներկայումս իշխող ռեժիմն ուժեղ է, քան երբևէ, և հաշտեցման կարիք չունի ո՛չ ընդդիմադիր կուսակցությունների, ո՛չ էլ ռեժիմի լեգիտիմությունը կասկածի տակ դնող քաղաքացիական հասարակության խմբերի հետ: Վերջիններս պահանջում են գոնե որոշակի աստիճանի ժողովրդավարացում և բարեփոխումներ, ինչն իր հերթին ենթադրում է քաղաքացիական հասարակության ավելի լայն ներգրավվածություն և աշխուժացում: Բայց վտանգ կա, որ դա զայրույթ կառաջացնի այն մարդկանց շրջանում, որոնք ընդունել են ադրբեջանական ազգային ինքնության գաղափարը, որը հիմնված է հայերի նկատմամբ թշնամանքի վրա: Եվ ինչո՞ւ է այդ դեպքում ժողովրդավարացումը պետք իշխանություններին: Նոմինալ ընդդիմության որոշ խմբեր կապիտալացրել են ստեղծված իրավիճակը և զբաղեցրել գաղափարական դիրքեր՝ առանց կասկածի տակ դնելու կառավարության լեգիտիմությունը: Համեմատության համար հիշեցնենք, թե ինչ է տեղի ունեցել, երբ մի խումբ ադրբեջանցի ֆեմինիստուհիներ փորձել են երթ կազմակերպել ի պատիվ Կանանց միջազգային օրվա:

Բացի ոստիկանության նախազգուշացումներից, որը արգելել է երթը, նրանք սպառնալիքներ են ստացել ազգայնական ծայրահեղականների կողմից, և արդյունքում հանրահավաքը առավել սակավաթիվ է ստացվել, քան մեկ տարի առաջ տեղի ունեցած նմանատիպ միջոցառումը: Իսկ ոստիկանությունը բերման է ենթարկել գրեթե 30 մասնակցի: Այս ամենի ֆոնին «պատերազմի ռազմավարների պուրակի» բացումը չպետք է ոչ ոքի զարմացնի: Դրա ստեղծումը ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը գերիշխում է ադրբեջանական պետությունում. ավտորիտարիզմ ներսից և դրսից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни