Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ)․ Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աշխարհի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Բրազիլիայի հայտնաբերման օր, Իսպանիա՝ Իզաբելա թագուհու օր, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգ՝ Օկլահոմայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1904- թուրքական զորքերը գրավել են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղել՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղեր:

1918–Օսմանյան Կայսրության ճնշման տակ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

1974 – ծնվել է ամերիկահայ բաս նվագող Շավո Օդաջյանը (System of a Down խումբ)։

1994– Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։

1996– Լյուքսեմբուրգում ստորագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։

2005-տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուաշի «Հայկական տոհմածառ» պատմագեղարվեստական վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: -Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բացվել է նոր հրապարակ, որը կրում է «Հայ ժողովրդի ցեղասպանություն» անվանումը: Հրապարակը գտնվում է քաղաքի խոշոր առևտրական կենտրոնների թաղամասում, Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի դիմաց:

2006-ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-ից 29-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։

2015-Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

2018-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե, բանակցությունները տապալվել են: -Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժին։

ԱՇԽԱՐՀ

835 -վախճանվել է ճապոնացի քարոզիչ, Ճապոնիայում ամենահարգի սուրբ բուդդիստ Կուկայը։

1370 -սկսվել է Փարիզի Բաստիլի կառուցումը։

1500 -Պեդրու Ալվարեշ Կաբրալայի ղեկավարած պորտուգալական էսկադրան հայտնաբերել է ապագա Բրազիլիայի ափերը։

1509 -հոր մահից հետո Անգլիայի թագավոր է դարձել Հենրիխ 8-րդը։

1529 -Իսպանիան և Պորտուգալիան կնքել են Սարագոսյան պայմանագիրը, համաձայն որի, արևմտյան կիսագունդը նրանց միջև բաժանվել է գծով, որը գտնվում է Մուլուկկյան կղզիներից 297,5 լիգ հեռավորությամբ։

1658 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տորելլին։

1707 –ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը։

1724– ծնվել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Էմանուիլ Կանտը։

1737 - Քվեբեկում ստեղծվել է Կանադայում առաջին մետաղագործական վառարանը։

1838 -Նյու Յորք է ժամանել «Սիրիուս» մարդատար անիվային շոգենավը, որը առաջին նավն է, որն անցել է Ատլանտյան օվկիանոսը առանց առագաստներ օգտագործելու։

1870– ծնվել է ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավար Վլադիմիր Լենինը։

1881 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Կերենսկին։

1889 -ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Հարրիսոնը թույլատրել է Օկլահոման բնակեցնել սպիտակ վերաբնակիչներով։

1899 –ծնվել է ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը։

1904 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերը։

1915–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք։

1937– ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։

1941 - Ա. Լյուլկան ներկայացրել է իր ստեղծած երկկոնտուրանի տուրբոռեակտիվ շարժիչը։

1943 -Ալբերտ Հոֆմանը կատարել է ԼՍԴ-ի հալ յուցինոգեն հատկությունների մասին առաջին հայտարարությունը։

1952 -35 միլիոն ամերիկացի դիտել է Նևադայում ատոմային ռումբի փորձարկման ուղիղ եթերը։

1964-Տանգանիկան և Զանզիբարը հայտարարել են իրենց միավորման և Տանզանիա պետության մասին։

1969-ԱՄՆ-ի Խյուստոնում կայացել է աչքի առաջին փոխպատվաստումը։

1992– Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ։

2005 -Չինաստանի Չունցին քաղաքի մերձակայքում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով փլվել է երեք շենք, զոհվել է 19 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!