Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս անգլերենի ուսուցիչը դասի ժամանակ քննարկման թեմաներ առաջարկեց, այդ թվում՝ ինչի՞ց եք վերջին շրջանում հիացել, ոգեշնչվել։ Բոլոր ուսանողները մի տեսակ անտեսեցին այդ հարցը, ի՞նչ ասել, ինչի՞ մասին խոսել, ի վերջո, մենք, այո՛, անհատներ ենք՝ մեր երջանիկ ու դժբախտ օրերով, ուրախությամբ ու տխրությամբ, բայց մենք քաղաքացիներ ենք, որոնք չեն կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, բայց սրանք վաղուց արդեն իրադարձություններ չեն, սա հայրենիքի, պետականության, արժանապատվության, Հայաստանի Հանրապետության կորուստ է, Արցախը վաղուց ենք կորցրել։ Սիրտդ պայթում է անկարողությունից, անտերության զգացումից։

Սիրտդ պայթում է, երբ թշնամի պետությունները հոխորտում են քո պետության վրա, քո երկրի վրա մատ են թափ տալիս, իսկ քո երկրի դե ֆակտո ղեկավարն այնքան թույլ է, այնքան կամակատար, որ մեկ բառ, մեկ թթու խոսք չի ասում Ադրբեջանի նախագահին, ասմունքում է Ազգային ժողովի ամբիոնից: Մի քանի օր առաջ համացանցում մի լուսանկար սկսեց պտտվել, Սյունիքում մի քանի մետր հեռավորության վրա Հայաստանի և Ադրբեջանի դրոշներն են ու դիրքերը։ Ադրբեջանը սյունեցուն դրկից դարձրած մարդիկ զարմացած դեմքով ու կլորացած աչքերով չեն հասկանում կամ ձև են տալիս, թե չեն հասկանում, թե որն է իրենց ատելու, չընդունելու պատճառը, իսկ իրականում ամեն ինչ այնքան պարզ է։ Չեմ ընդունել բաժանումներ կատարելու մոլուցքը՝ գյումրեցի, սևանցի, սյունեցի, երևանցի և այլն, ինձ համար կա մեկ բնորոշում՝ հայ, բայց այսօր պատերազմի հետևանքները առավելագույնն զգում է սյունեցին, տավուշցին, Գեղարքունիքում ապրողը... Թեպետ ինչու միայն իրենք, ադրբեջանցու շունչը զգում է Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդ, որն ամեն օր արթնանում ու պատուհանը բացում է այն մտավախությամբ՝ գուցե թե մուղամ լսի պատուհանի տակ կամ էլ ադրբեջանական համազգեստով զինվորներ տեսնի։

Եվ թող որևէ մեկը չասի, որ չի մտածել այս մասին։ Դուք հոխորտում եք մարդկանց վրա, որոնք այնքան լավ են ձեզ ճանաչում, ձեր էությունը, սարսափում են նրանից, թե ինչ կարող եք անել, թե էլ ինչ փորձանք կարող եք բերել մեր երկրի գլխին, արդյո՞ք Սյունիքում ամեն ինչ կավարտվի Շուռնուխի մի քանի տներ Ադրբեջանին զիջելով, Կապանից Ճակատեն, Շիկահող ու այլ գյուղեր տանող ճանապարհին ադրբեջանական զինվորականների ներկայությամբ, թե՞... Արդյոք հիմնավոր չեն սյունեցիների վախերը կապված Զանգեզուրի ու Մեղրիի և առհասարակ Սյունիքի հետ։ Ոմանք էլ ասում են՝ ինչո՞ւ էին հայհոյում, արդյո՞ք դա հայրենասիրության դրսևորում էր։ Ճիշտ եք, հայհոյելը, մեղմ ասած, լավ բան չէ, ատելության խոսք ասելը ճիշտ լուծում չէ, բայց ո՞վ մեզ այսպիսին դարձրեց։ Ո՞վ դարձավ մեզանում ատելության խոսքի հիմնադիրը։

Նույն ինքը՝ Հայաստանում սիրո և համերաշխության հեղափոխություն իրականացնողը։ «Թաթիկները կկտրենք», «կպառկացնենք ասֆալտներին», «պատերով կտանք», «տերերի պատերի տակ վնգստացող դատավորներ», «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց»... շարքը վստահաբար շարունակելի է։ Ո՞վ սերմանեց այս ատելությունը, ո՞վ ցանեց դրա սերմերը։ Է, ինչ ցանել, այն էլ հնձում եք։ Զարմանալու ինչ կա, ձեր հպարտ քաղաքացին է, այն, որ հավատաց լավ ապրելու ձեր խոստումներին, բայց հայրենիք կորցրեց, այն մեկը, որ հավատաց, թե կոռուպցիան արմատախիլ եք անելու՝ ձեր ստացած պարգևավճարները վկա, այն մյուսը, որ հավատաց, թե պատժելու եք «նախկին» կոռուպցիոներներին, բացահայտելու եք Մարտի մեկը և հանրությանը ներկայացնելու եք Ապրիլ յան պատերազմի թերացումները։ Բացահայտեցի՞ք Մարտի մեկը, ներկայացրեցի՞ք Ապրիլ յանի քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները, քանի՞ կոռուպցիոներ նախկին պաշտոնյա բանտարկվեց, և նրա մեղքն ապացուցվեց։ Ի վերջո, «և՛ մուրճն էր ձեր ձեռքում, և՛ մեխը»։

Իշխանության եկածները դա չարեցին երեք տարի, պոպուլիզմով ղեկավարեցին երկիրը, ոչ մի նշանակալի իրադարձություն, ոչ մի տեսակի առաջընթաց, փոխարենը պատերազմ, արհավիրք, զոհեր, տեղահանվածներ, հաշմանդամներ, անհայր մնացած երեխաներ, երիտասարդ, բայց արդեն այրիացած կանայք, մայրեր ու հայրեր, որոնք պատերազմում իրենց մինուճար որդիներին կորցրեցին... Ու այսքանից հետո դեռ մի բան էլ երես ունենալ ու ծաղիկ խոնարհել տղաների շիրիմներին։ Հոխորտալ, սպառնալ, ասել, որ «էդ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա», «բա պետք է բերման ենթարկվեն, և պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն, որովհետև նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»։ Եվ այս ընթացքում հեղինակազրկվում է երկրի ամենակարևոր կառույցներից մեկը՝ իրավապահ համակարգը։

Քանդելու, ամեն ինչ վերջնականապես ավերելու, պետական կառավարման համակարգից ոչինչ չթողնելու քաղաքականությունը շարունակում է «ամենաժողովրդավար» իշխանությունը, այն, որ մատի փաթաթան դարձրեց ժողովրդավարությունն ու ազատ խոսքի իրավունքը, մեզ համոզեց, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, բայց իր երկրի քաղաքացուն քննչական կոմիտե բերման ենթարկեց, կարելի է ասել, քարշ տալով, ծնկած, ինչպես ադրբեջանցիներն են վարվում մեր գերիների հետ։

Հ. Գ. Այս ամբողջ գաղջի մեջ մեզ «սփոփում է» էկոնոմիկայի նախարարի կանխատեսումը, որ տնտեսությունը կտրուկ վերականգնվում է, իսկ մարտին էլ տնտեսական աճը կկազմի 7-7,5 տոկոս։ Եթե այդպես է, ինչո՞ւ են մարդկանց եկամուտները նվազում, իսկ ծախսերի համար պահանջվող գումարն՝ աճում։ Կամ, այլ կերպ ասած, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Իսկ կարո՞ղ է ցանկանում են մեզ հայտնի երկարականջ կենդանու տեղը դնել, բայց չի ստացվում։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան