Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ֆիկտիվ հրաժարական տվեց, սակայն արձանագրենք, որ հրաժարականից հետո նա չի կարող շարունակել պաշտոնավարել, այլ փոխվարչապետներից մեկը պետք է ստանձնի վարչապետի պարտականությունների կատարումը: Ճիշտ է՝ վահագնհովակիմյանական իրավագիտությունը պոզով-պոչով մի բեջուռա կենդանի է, ինչպես սիրում էր ասել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պարտականությունները կատարող, ապա, ըստ իրավաբանների, առաջ է գալիս ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը. իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Ի դեպ, 2018 թ.-ին Հանրապետության հրապարակում, խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասում էր, որ վարչապետի հրաժարականի դեպքում (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է) նա չի կարող կատարել վարչապետի պարտականությունները։ Եվ այդպես էլ եղավ։

Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները կատարում էր Կարեն Կարապետյանը։ Ինչևէ, անցնենք առաջ, քանի որ այս իշխանությունների օրոք իմաստ չկա խոսել Սահմանադրությունից, օրենքներից, իրավունքից. Նիկոլն ու իր թիմն արդեն այնքան են շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, որ մեկ անգամ ավել-պակասը նրանց համար արդեն խնդիր չէ։ Եվ հարցը ոչ միայն իրավական է, այլ քաղաքական և բարոյական։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս Հայաստանի գրեթե բոլոր մարզերի գյուղերում ու քաղաքներում խայտառակ լինելուց հետո, համատարած հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ, ինչը 3 տարվա անփառունակ կառավարման, երկիրը քանդելու, հայրենիքի մի մասը թշնամուն զիջելու և մի ողջ սերունդ բայրաքթարների տակ ուղարկելու հետևանքն էր։

Սակայն նրա հրաժարականը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական հարթությունում չէ, ո՛չ էլ հաղթանակ է, քանի որ, ցավոք, մենք բավարար կամք ու վճռականություն չունեցանք, որ նա նոյեմբերի 10-ին, 11-ին, թեկուզ 25-ին այլևս չհանդիսանար ՀՀ վարչապետ, ավելին՝ նստած լիներ մեղադրյալի աթոռին, կամ իր համար լավագույն դեպքում լքած լիներ երկիրը։ Ցավալի է, որ մենք ընտրեցինք այս ճանապարհը, որ պատերազմում կապիտուլացվածը նորից մասնակցի ընտրություններին՝ հույս փայփայելով կեղծիքով, ստով, մանիպուլ յացիաներով, ընտրախախտումներով նորից զավթել իշխանությունը։ Նիկոլի հրաժարականը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իշխանությունը ժողովրդին պատկանելու և այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իր իսկ հնչեցրած թեզերի հետ։ Դրանք հերթական լոլոներն են, որոնք վարչապետի աթոռին սոսնձված մարդը թանկով վաճառում է հայ ժողովրդի վրա։ Միշտ է այդպես արել՝ երբ նեղն է ընկել, հիշել է ժողովրդին, միշտ ժողովրդի անվան տակ արել այն, ինչ ուզել է, սակայն երբ ձախողել է, մեղքը բարդել է կա՛մ ժողովրդի, կա՛մ նախկինների, կա՛մ բանակի վրա։ Ու ընդհանրապես, իրենից բացի, բոլորի վրա...

Այդուհանդերձ, Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի: Ավելին՝ միակ ղեկավարն է, որն իր հետևից թողնում է ավերակներ, տասնյակ հազարավոր գերեզմաններ, խեղված ճակատագրեր ու խորտակված հույսեր։ Ու նա այս ամենի ֆոնին գնում է ընտրությունների նախ՝ հույսով, որ, այնուամենայնիվ, կհաջողվի իրեն նորից զավթել իշխանությունը, և երկրորդ, որն ավելի իրատեսական է, ցույց տալու, որ երկրում կան x քանակությամբ մարդիկ, ովքեր պատրաստ են իր հետ կիսելու այս 3 տարիների բոլոր ձախողումներն ու պարտությունները։ Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը։ Սակայն, ինչ էլ լինի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկի խորհրդանիշն ու մարմնավորողը։ Ամփոփենք. Ռոբերտ Աբաջյանի պապիկ կեղծողը, 44 օր պատերազմ կեղծողը փորձելու է կեղծել նաև ընտրությունները։ Կհաջողվի դա նրան, թե ոչ, կախված է այն գործիքակազմից, որը կկիրառի ընդդիմությունը։

Ասել եմ քանիցս, նորից կրկնեմ՝ ընտրություններում հաղթելը Նիկոլի համար կենաց - մահու խնդիր է, քանի որ նա շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի կունենա իր ու իր թիմի հետ պարտության դեպքում։ Եվ երկրորդ՝ չեմ զլանում կրկնել, քանի որ ճշմարտությունից չենք կարող փախչել։ Նիկոլն ու Հայաստանն անհամատեղելի են։ Պետք է լինի կա՛մ ինքը, կա՛մ Հայաստանը։ Եվ, այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, կունենան, սակայն այդ ապագայում ապագա չի կարող ունենալ հայ ազգի ապագան մազից կախած քաղաքական այս խմբակը։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»