Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է պետք, որ աշխարհը հաշվի նստի Հայաստանի կարծիքի հետ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեզանում արդեն սովորություն է դարձել յուրաքանչյուր կարևոր իրադարձության մասին մտածել, թե այն ինչ կտա արդյունքում։ Այդպես էլ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հղած ուղերձից հետո քննարկման առարկա է դարձել հարցը՝ ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ-որ շոշափելի արդյունք կտա՞, թե՞ ոչ։ Եվ այս առումով մարդիկ իրենց դիտարկումներում անգամ ծայրահեղությունների մեջ են ընկնում։ Մի մասն այդպես ուռճացնում է ճանաչման նշանակությունը, թե մի քիչ էլ սպասենք, և ուր որ է, Թուրքիայի առաջ հատուցման հարց է բարձրացվելու, իսկ մյուս մասն էլ ուղղակի նվազեցնում է ճանաչման նշանակությունը՝ համարելով, որ այն ոչինչ չի տա հայկական կողմին։

Բայց այստեղ հարցն այն է, որ մեր հանրությունը, իր ազգային առանձնահատկություններից ելնելով, ավելի շատ էմոցիոնալ է գնահատում իրավիճակները և շտապում է վերլուծություններ անել դրանց շուրջ, այնինչ ցանկացած հանգամանքի կամ իրադարձության հետագա նշանակությունը կախված է մեր գործողություններից։ Արդյոք կկարողանա՞նք հանգամանքները կիրառել մեր օգտին, թե՞ ոչ։ Սա է հարցը։ Սակայն դրա համար պետք է, որ Հայաստանն արտաքին աշխարհի առաջ որոշակի քաշ ներկայացնի։ Շատերը կարող են նշել, թե Հայաստանը սահմանափակ տարածք ու փոքր բնակչություն ունեցող երկիր է, ինչպե՞ս կարող է մեծ դերակատարություն ստանձնել արտաքին աշխարհի համար։ Սակայն ժամանակակից իրողություններն ու նաև պատմական փորձը ցույց են տալիս, որ շատ դեպքերում սահմանափակ տարածքում ապրող և թվաքանակով փոքր ժողովուրդները կամ երկրները իրենց ներուժով նույնիսկ կարող են գերազանցել մեծ տարածություն և բնակչություն ունեցող պետություններին։

Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր։ Դրա համար պետք է, որ հանրությունը կուռ համախմբվածություն ցուցաբերի և հստակ ու նպատակաուղղված կերպով աշխատի պետության առաջ դրված նպատակներն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Բայց մեր հասարակությունն այսօր ծայրահեղ պառակտված է, և երբ անգամ ապագայի նկատմամբ վստահության նշույլ չկա, ուստի այս պայմաններում արդեն անիմաստ է դառնում խոսել համազգային նպատակադրումների մասին։ Ու եթե Հայաստանը շարունակի այսպես թույլ ու խղճուկ տեսք ունենալ, ինչպես հիմա է, ապա աշխարհում մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի։ Իսկ մեզ հետ կապված հարցերը աշխարհաքաղաքական տարբեր ուժերն իրենց շահերին կծառայեցնեն, և մենք ոչինչ չենք ստանա, կմնանք դատարկաձեռն ու կվերածվենք ինչ-որ մի մանրադրամի։

Օրինակ՝ հայտարարություններ են հնչում, թե Ռուսաստանի օգնությամբ կարող ենք արդիականացնել մեր բանակը, բայց եթե Հայաստանն իրապես քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ, ապա ոչ միայն Ռուսաստանը, այլև ընդհանրապես որևէ երկիր շահագրգռված չի լինի Հայաստանի հզորացմամբ։ Ու եթե ցանկանում ենք, որ Ռուսաստանն օգնի մեզ արդիականացնել մեր բանակը, ապա պետք է մենք էլ կարողանանք ռուսական կողմին իր հասանելիքը տալ, այլապես բեռ ենք դառնալու նրանց համար։ Ու սա միայն ռազմական ոլորտին չի վերաբերում, և տարբեր երկրներ կարող են այս կերպ իրենց ներդրումն ունենալ նաև մեր տնտեսության զարգացման հարցում։ Այնպես որ, Հայաստանն այսօր իրենից ուժ ներկայացնելու, սուբյեկտայնության վերականգնման ու պարտված երկրի բարդույթները հաղթահարելու խնդիր ունի։ Եվ միայն այդ դեպքում միջազգային հարաբերությունների ամենատարբեր դերակատարները կսկսեն հաշվի առնել մեր կարծիքը։ Իսկ այսպիսի նպատակի կարող ենք հասնել նաև այն դեպքում, երբ կարողանանք արժանի ղեկավարություն ունենալ, երբ համահայկական օրակարգի հարցերը միայն սփյուռքի ուսերին չեն մնա, այնպես, ինչպես սփյուռքահայերը միայնակ առաջ մղեցին Հայոց ցեղասպանության խնդիրը ԱՄՆ վարչակազմի առաջ բարձրացնելու հարցը։

Իսկ մինչ այդ մեր իշխանությունները հանրությանն զբաղեցնում էին թուրքերի հետ բարեկամություն հաստատելու և ճանապարհների ապաշրջափակման մասին վիրտուալ խոսակցություններով։ Սփյուռքահայության հաջողություններն ավելի մեծ կարող են լինել, եթե նրանք իրենց թիկունքում ունենան Հայաստանի կառավարության աջակցությունը։ Իսկ սփյուռքը կարող է լրացուցիչ հզորության գործիք լինել Հայաստանի համար։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան