Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաշինյանը ոչ միայն պատերազմն է ձախողել, այլև նախապատերազմյան ու հետպատերազմյան ողջ շրջանը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության հետևանքները ներքաղաքական նոր իրողություն են ստեղծել, որի հիմքում ընկած է այն, որ գործող իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց վրա դրված առաքելությունը։ Իսկ ավելի ճշգրիտ ասած՝ պարտություն է կրել հենց իշխանությունը: Եվ պատահական չէ, որ պարտությունից օրեր անց՝ նոյեմբերի 18ին, հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ալեկոծումը և քաղաքացիների ցասումը, իրավիճակը «հանգուցալուծելու» նպատակով Նիկոլ Փաշինյանը հանրության դատին ներկայացրեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզը։

Դրանով, ըստ էության, Փաշինյանը հանրությունից 6 ամիս ժամանակ էր խնդրում մի շարք անելիքներ ավարտին հասցնելու համար և խոստանում, որ ճանապարհային քարտեզի իրագործման ավարտին հանդես կգա հաշվետվությամբ, ինչի արդյունքներով, հանրային կարծիքը ու ներքաղաքական արձագանքը հաշվի առնելով, որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ: Բայց արդեն 5 ամիս է անցել, և իշխանությունների ճանապարհային քարտեզը գործնականում մնացել է թղթի վրա, իսկ դրանում արտացոլված անելիքները՝ անիրագործելի։ Փաշինյանը խոստանում էր, որ հասնելու է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնմանը, սակայն այսօր գործնականում բանակցային գործընթաց գոյություն չունի, և Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե Արցախի հարցը իրենց համար փակված է։ Փաշինյանը խոստանում էր գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, սակայն Ադրբեջանը շարունակում է անդրդվելիորեն հրաժարվել գերիներին վերադարձնելուց։ Ճանապարհային քարտեզում նշված էր զինված ուժերի բարեփոխումների մեկնարկի մասին, սակայն առ այսօր այս ուղղությամբ որևէ էական քայլ չի արվել։

Ինչպես իր ելույթներում, այնպես էլ ճանապարհային քարտեզում Փաշինյանը կարևորում էր տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման խնդիրը, բայց ինչքան էլ իշխանությունները փորձեն ՀԴՄ-ների թվերի միջոցով հանրությանը համոզել, թե տնտեսությունը վերականգնվում է, միևնույնն է՝ դրանից ոչինչ չի փոխվում, իսկ տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021թ. հունվարմարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2 %-ով։ Տնտեսական ակտիվության անկմանը գումարվում են նաև քաղաքական անկայունությունը, տնտեսության նկատմամբ վստահության կորուստը, պետական պարտքի ավելացումն ու դրամի արժեզրկումը։ Պատահական չէ, որ բիզնեսը նորանոր դժվարություններ է կրում, ավելանում է գործազրկությունը, իսկ կապիտալի արտահոսքը՝ մեծանում։ Նման սոցիալ-տնտեսական պայմաններում հնարավոր չէ ակնկալել ժողովրդագրական իրավիճակի բարելավում։

Քանի որ մարդիկ այլևս չեն ցանկանում իրենց ապագան կապել մի երկրի հետ, որն այդպես էլ չի կարողանում հաղթահարել դեպրեսիան, և նախընտրում են հեռանալ։ Անգամ պատերազմից ամիսներ անց հասարակությունն ի վիճակի չի եղել դուրս գալ պարտության հոգեբանական շոկից, իսկ իշխանությունները լիովին անընդունակ են ձևավորել հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգ։ Եվ ընդհակառակը, քանի որ Փաշինյանի ճանապարհային քարտեզում նշված անելիքների հակառակ իրողություններն են տեղի ունեցել, այս ընթացքում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի ընկճախտը ավելի սուր և խրոնիկ բնույթ է ստացել։ Այսինքն, ստացվում է այնպես, որ Փաշինյանը ոչ միայն պատերազմն է ձախողել, այլև հետպատերազմյան ողջ շրջանը, ինչը շատ թանկ է նստում հայկական պետականության վրա, որովհետև այդ ժամանակը կարող էինք օգտագործել մեր ներուժը քիչ թե շատ վերականգնելու և հանրությանը հոգեբանական ընկճախտից դուրս բերելու համար։ Հանուն արդարության ասենք, որ նա ձախողել է նաև նախապատերազմյան ամբող այն շրջանը, երբ իր ուժը եղել է իշխանության:

Հիմա, որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի ենք սուզվում ճգնաժամի հորձանուտում, ինչից բնականաբար օգտվում է թշնամին, խախտում հրադադարը և Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող հայտարարություններ անում, թե ուժով կստիպենք, որ Հայաստանը համաձայնի Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը և այլն։ Հունիսին, երբ սպասվում են արտահերթ ընտրությունները, լրանում է ճանապարհային քարտեզի 6 ամիսը, ի՞նչ հաշվետվություն պետք է հանրությանը ներկայացնի պարտված ղեկավարը, քանի որ նա իր երկրորդ շանսը ևս ձախողել է և չի արդարացրել մարդկանց հույսերը։ Իսկ ակնկալել, թե առաջիկա մեկ ամսվա՝ մայիսի ընթացքում հրաշքներ են լինելու, ուղղակի անհնար է։ Այնպիսի ծանր իրադրություն է, որ եթե այսօրվա իրավիճակից ավելի բարդ դրության մեջ չհայտնվենք, կհամարենք ձեռքբերում։ Իրականում Փաշինյանի «կախարդական փայտիկը», որի մասին նա հայտարարում էր, թե այն կշարունակի իր հրաշագործությունները, վերածվել է մեկը մյուսին հերթ չտվող «ձախողումների չոփի»։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений