Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշ­խա­նու­թյուն­նե­րի խոր­տակ­վող նա­վը և իրա­կան ընդ­դի­մու­թյան փոր­ձու­թյու­նը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անկախությունից ի վեր Հայաստանում անընդհատ տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ, սակայն ներկայիս իրավիճակը լիովին յուրահատուկ է։ Սակայն երբեք չենք ունեցել այսքան վարկաբեկված, այսքան ստախոս և այսքան ցածր՝ համարյա գետնին հասնող վարկանիշով իշխանություն։ Ընդ որում, ընդամենը երկուսուկես տարվա արդյունքներով: Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, չէ՞ որ Փաշինյանն իշխանության եկավ էյֆորիայի ազդեցության տակ՝ շատ բարձրագոչ խոստումներով ու բարձր վարկանիշով, սակայն պոպուլիզմի ազդեցությունը երկար չտևեց, իսկ իր ու թիմի ներուժն ու պրոֆեսիոնալիզմի մակարդակը բավարար չեղավ, որպեսզի պետությունը տանի հզորացման ու զարգացման ճանապարհով։

Փաստացի ընդամենը երկուսուկես տարին բավական էր, որ Փաշինյանը ոչ միայն փոշիացնի մարդկանց հույսերը, այլև երկիրը հասցնի աղետի շեմին։ Եվ հիմա մարդկանց աչքի առաջ է, թե ինչպես իշխանությունները կարողացան շարունակաբար փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ, մարդկանց մտքերն զբաղեցնել շոուներով և նրանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։ Այս երեք տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց ապագայի հետ կապված հստակ տեսլական, որի շուրջ կհամախմբվեր ողջ հասարակությունը, իսկ դրա փոխարեն մենք ապրում էինք անցյալի իրողություններով, երբ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ այն բանաձևն էր դրված, թե ամեն մի բացասական երևույթ գալիս է նախկիններից՝ սևերից, իսկ դրականը՝ ներկա իշխող ուժից՝ սպիտակներից։

Իսկ ժամանակն աշխատում էր մեր դեմ, հասարակությունն էլ գաղափար անգամ չուներ, թե ինչ վերահաս արհավիրք է սպասվում։ Եվ երբ արհավիրքն անգամ վրա էր հասել, իշխանությունները շարունակում էին հանրությանը մոլորեցնել ու թաքցնել իրականությունը՝ նախապատրաստելով հաղթության: Արդյունքում պարտության ուղտը չոքեց մեր դռանը։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների ծայրահեղ ապիկարությունն արդեն լցրել է հանրության համբերության բաժակը, սակայն Փաշինյանը չի ցանկանում ինքնակամ հեռանալ, ձգտում է վերարտադրվել, սակայն քաղաքացիների կողմից սկսել է ստանալ բացահայտ ատելություն։ Սյունիք կատարած այցը բավական էր, որ Փաշինյանը հասկանար հանրային տրամադրությունների իրական պատկերը։ Եվ, ըստ էության, ինչքան ընտրությունները մոտենալու են, հանրությունն իր վերաբերմունքում ավելի զգայուն է դառնալու երկիրը կապիտուլ յացիայի հասցրած իշխանությունների նկատմամբ, որոնց անողնաշարության արդյունքում է, որ հակառակորդի լպիրշությունն արդեն չափ ու սահման չունի, գրեթե ամեն օր սադրանքներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից։

Այդ իսկ պատճառով էլ, բազմաթիվ փորձագետների կարծիքով, արդար ընտրությունների միջոցով իշխանությունների վերարտադրվելու շանսերը զրոյական են, դրա համար էլ, ըստ երևույթին, իշխանությունները հույսեր են կապում, որ ոչ միայն լայն թափով գործի կդնեն վարչական լծակները, այլև կհաջողացնեն կեղծել ընտրությունները։ Դրա համար էլ հարկ է, որ առանցքային օրակարգի հարց դառնա այն, որ իրական ընդդիմադիր քաղաքական միավորներն իրենց մեջ ուժ գտնեն ու, անկախ ունեցած հայացքներից ու գաղափարական տարբերություններից, ջանքերը միավորեն այնպիսի քայլերի հարցում, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել և թույլ չտալ, որ իշխանությունների կողմից կեղծիքներ իրականացվեն։ Բայց այս հարցում մի կարևոր հանգամանք ակնառու է. այստեղ ևս պսևդո ընդդիմադիրները հաշիվ չեն։

Փորձը ցույց է տալիս, որ կեղծ ընդդիմադիր կուսակցություններին անգամ չի հաջողվելու 1 տոկոս հավաքել։ Ուստի նրանց իրական խնդիրն է լինելու քողարկված ձևով աջակցել իշխանություններին, հարվածել իրական ընդդիմադիր մի քանի բևեռներին ու լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի կեղծիքները։ Այնպես որ, ընտրական գործընթացների ժամանակ իրական ընդդիմությանը մեծ փորձություն է սպասվում, որովհետև իշխանությունները, հասկանալով, որ իրենք վերջնական խորտակման ճանապարհին են, փորձելու են օգտվել բոլոր զարտուղի ճանապարհներից։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»