Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով հետևանքն են երեք տարվա դատարկ, անբովանդակ ֆեյսբուքյան լայվերի։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը նաև այդ լայվերն էին։ Տարրական օրինակ բերեմ. հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս իր խոսնակին ու պատասխանում էր ամենաշատ լայք հավաքած հարցերին։ Նույնիսկ դա էր կեղծ, քանի որ ֆեյքային ֆաբրիկաները լայքում էին այն հարցերը, որին ուզում էր պատասխանել Նիկոլը։ Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին իշխանությունների սիրած թեմաներին՝ նախկինների թալան, դղյակներ, վնգստացող դատավորներ, կոպեկ առ կոպեկ, ձկներ, մկներ, շնաբարո դուրսպրծուկներ և նմանատիպ թեմաներ։

Դե, չէր կարող լինել, օրինակ՝ կարևոր հարց Հայաստանի ազգային անվտանգության մասին, ու այն հավաքեր, դիցուք, 20000 լայք, բայց հարցը, թե «ե՞րբ եք հարուստների դղյակները վաճառելու, նրանց դատելու ու փողը բաժանելու մարդկանց», ֆուրոր էր անում։ Այսկերպ էր կառավարվում երկիրը կառավարական ամառանոցների գրեթե բոլոր սենյակներից։ Մենք ազգովի զբաղված էինք ամառանոցների լոգարանների ու խոհանոցների ճոխ վերանորոգումը քննարկելով։ Մենք զբաղված էինք բովանդակազուրկ լայվերին ծափ տալով, երբ քթներիս տակ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անում, մենք զբաղված էինք Նիկոլին աստվածացնելով, երբ երկու մետր այն կողմ այդ մարդու կողմնակիցները Մայր Աթոռի վեհարանն էին գրավում, Հայոց պատմությունն ու մշակույթն էին խմբագրում։ Մենք 44 օր զբաղված էինք գերագույն գլխավոր հրամանատարի ունակությունների վրա կասկածողներին ու շշկռվողներին անարգանքի սյունին գամելով, այնինչ մի քանի կիլոմետր այն կողմ բայրաքթարները սպանում էին մեր զինվորներին, իսկ «հրամանատարը» մոդերատրությամբ տալիս էր այն, ինչ ուզում էր Ալիևը։

Պատերազմի ավարտից արդեն մոտ վեց ամիս է անցել, բայց մենք, մեծ հաշվով, էլի ոչինչ չենք անում, բացի Ֆեյսբուքում ջղայնացած գրառումներ անելուց։ Ի դեպ, երբևէ որևէ մեկի մտքով անցա՞վ, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանում Ֆեյսբուքը չփակվեց, ինչպես Ադրբեջանն արեց։ Պարզ պատճառով՝ Նիկոլը մեզ միշտ հաղթել է Ֆեյսբուքում, նա մեր հայրենիքը Հայաստանից տեղափոխել էր Ֆեյսբուք։ Եթե փակեր, ապա ինչպե՞ս էր 44 օր «հաղթելու ենք» կեղծիքի շղարշի տակ կապիտուլացվելու, ինչպե՞ս էր իր ֆեյքերին ու նաև, ցավոք, իրական շատ մարդկանց մոլորեցնելու, թե Շուշին ու Շուռնուխը ի՞նչ կապ ունեն հայկականության հետ։ Մենք պոկվել էինք իրականությունից, հայրենիքի հողից ու Նիկոլի հետ արտագաղթել էինք Ֆեյսբուք, որտեղ նա ջախջախում էր ցանկացած առողջ միտք, գաղափար ու տեսլական, ապագա ու առաջընթաց։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մենք երեք տարի չենք ունեցել երկրի ղեկավար, հիմա էլ չունենք։ Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են։

Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանը կիսով չափ դուրս է եկել Ֆեյսբուքից, քանի որ նա հասկանում է, որ այլևս մեզ այնտեղ չի կարողանում հաղթել։ Դա բնական ու օրինաչափ է, քանի որ ստախոսության բոլոր օլիմպոսները գրաված մարդուն այլևս անհավանական քիչ մարդիկ են ծափահարում։ Նա կիսով չափ դուրս եկավ Ֆեյսբուքից ու բախվեց իրականությանը։ Իսկ իրականությունը դաժան է՝ տեղաշարժվել հազարավոր ոստիկաններով ու զինված թիկնապահներով, այլևս լեփ- լեցուն հրապարակների փոխարեն ելույթներ ունենալ դպրոցներից բերված աշակերտների, ուսուցիչների և մի քանի տասնյակ վարչական աշխատողների առաջ, ծափեր տեսնելու և լսելու փոխարեն բախվել զայրացած, հիասթափված,ատելությամբ լցված մարդկանց, մեղմ ասած, արհամարհանքին ու ատելությանը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դու կարող ես ավերել ու քանդել շատ ու շատ բաներ, բայց անհնար է ոչնչացնես միլիոնավոր մարդկանց ազգային արժանապատվությունը, ծնկած վիճակից կանգնելու բնական մոտիվն ու անհրաժեշտությունը։ Առաջիկա ընտրությունները նաև սրա՝ ծնկած մնալո՞ւ, թե՞ կանգնելու, ազգի մեջքը շտկելու ու առաջ նայելու մասին են։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ