Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բումերանգի էֆեկտը. իր իսկ կողմից «փորված փոսում»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա ապրիլի 29-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել, և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն: «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով»,-ընդգծել է նա: Իսկ արդյո՞ք Հայաստանում պատվաստումների դեմ շարժումները նոր են սկսվել: Փաշինյանը, ինչպես միշտ, հիշողության կորուստներ է ունենում: Իսկ ավելի ստույգ՝ նրան այդպես է պետք:

Օրինակներ. «Հայկական ժամանակ», 2007 թվական. «...Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստումն առաջին անգամ է փորձարկվում Հայաստանում... Հայաստանի բժիշկները ներքին կարգով իրենց ազգականներին ու մտերիմներին հուշում են չթույլատրել իրենց երեխաներին պատվաստել... Ժողովրդի մեջ խուճապ է տիրում... »: «Հայկական ժամանակ», 2009 թվական. «...2009 թ. հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները պատվաստվելու են հնգավալենտ պատվաստանյութով... Այս պատվաստանյութն առնվազն Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ, ու փաստորեն` երկու ամիսն էլ դեռ չբոլորած նորածինների դեպքում...»:

Շարքը կարելի է շարունակել... Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նմանատիպ մյուս բոլոր ընդդիմադիրները «նախկին քրեաօլիգարխիկ հանցագործ ռեժիմի դեմ» պայքարել են բոլոր հնարավոր միջոցներով: Այսինքն, նման ռեժիմի պայմաններում հանրապետությունում բացառվում էր դրականը, մանավանդ, եթե դա ձրի է (օրինակ՝ պատվաստումները), և հետևաբար պետք է պայքարել դրա դեմ: Իսկ պատվաստումների թեման զգայուն հարց է, ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Հակաքարոզչությունը ունակ է զգալի իջեցնել պատվաստումների ընդգրկվածությունը, հավատը դրա արդյունավետության նկատմամբ կուտակվում է տարիներով, իսկ կասկած ներ առաջացնելը շատ հեշտ է : ԽՍՀՄ-ի ժամանակ ամեն ինչ հեշտ էր՝ չկար հակաքարոզչություն տեղեկատվական հարթակներից, կային միայն կենցաղային խոսակցություններ: Անկախ Հայաստանում ամեն ինչ փոխվեց: Նախ՝ տեղեկատվական դաշտի ընդլայնումը նպաստեց կենցաղային խոսակցությունների հանրայնացմանը: Երկրորդ հերթին՝ պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստումների ներդրումը (2001 թվականի վերջից՝ ՎՀԲ, 2007 թվականի վերջին՝ կարմրուկ-կարմրախտ մասսայական պատվաստում, 2009 թվականի վերջից՝ ՀԻԲ, 2012 թվականի վերջից՝ Ռոտարիքս, 2017 թվականից՝ «չարաբաստիկ» Գարդասիլը) նոր լիցք հաղորդեց «դավադրությունների տեսությունների» ջատագովներին. «…Հայի գենը ոչնչացնում են… մեր վրա փորձարկումներ են անում…իրենց չծախվող ապրանքն են մեր վրա ցխում…հանցագործ պաշտոնյաները դրա վրա փող են աշխատում…»:

Երրորդ հերթին պետությունը ունակ չեղավ ինչ-որ կերպ պայքարել հակաքարոզչության դեմ, չընդունվեցին այն քրեականացնող օրենքներ, չպատժվեց ոչ մի հակաքարոզիչ՝ ներառյալ բժիշկները (ի դեպ, նման բժիշկների թիվը քիչ չէ), պատշաճ կերպով չիրականացվեց քարոզչական աշխատանք և այլն: Իհարկե, այդ ամենում մեղավորություն ունեն նաև նախկին իշխանությունները, բայց նրանք գոնե ներկայումս այնպիսի հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ իրականացրել են ներկայիս իշխանության ներկայացուցիչները: Նետած բումերանգը հետ վերադառնալու էֆեկտ ունի…Կան ոլորտներ, որոնք, ինչպես Փաշինյանն է նշել, «երկրի որակի նշանն են», բայց նա ինքն է ժամանակին իջեցրել այդ որակը, ընդ որում, այնքան, որ անգամ երկու վարչապետական ժամկետն էլ չի բավարարի դրան հասնելու համար:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը