Ереван, 30.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քա­նի՞ «Բայ­րաք­թար» է խոց­վել Ար­ցա­խում, և ար­դյո՞ք դա իս­կա­պես կա­րող է ապա­հո­վել ռազ­մա­ճա­կա­տի ցան­կա­ցած հատ­վա­ծի հաղ­թա­նա­կը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

vpk-news.ru-ն «Թակարդ «Բայրաքթարների» համար» վերնագրով հոդվածում գրում է, որ խոսակցություններն այն մասին, որ Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմին հաղթանակ են բերել թուրքական «Bayraktar TB2» գրոհային անօդաչու թռչող սարքերը, դեռ շարունակվում են: Արդյո՞ք դա այդպես է, և կարելի՞ է արդյոք «Բայրաքթարը» համարել ինչ-որ հրաշք զենք, որը ցանկացած իրավիճակում ապահովելու է ռազմաճակատի ցանկացած հատվածի հաղթանակը: vpk-news.ru-ի այս և այլ հարցերին պատասխանել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը:

- Ո՞րն էր հայ-ադրբեջանական հակամարտության գոտում «Բայրաքթարների» օգտագործման մարտավարությունը:

- Այն բաղկացած էր երկու տարբերակից: Նախ՝ թռչում են հետախուզական ԱԹՍ- ները, որոնք արձանագրում են հակառակորդի տեխնիկան և մարտական դիրքերը: Սա ի սկզբանե ապակողմնորոշել է հայկական կողմին: Այսինքն, կթռչեն, ապա կդադարեն թռչել: Ըստ ամենայնի, զինծառայողները այդպես են մտածել: Բայց բոլոր թիրախների բացահայտումից հետո սկսել են աշխատել հարվածային ԱԹՍ-ները: Որքան մեզ հայտնի է, նրանք ճակատի գիծ են հասել թևերի տակ կախված չորս հրթիռներով: Երկրորդ հերթին՝ հակամարտության սկզբում հայկական կողմը մեծ նշանակություն չի տվել ԱԹՍ-ներին: Օրինակ՝ ռազմական տեխնիկան տեղափոխել են նույնիսկ ցերեկը և դրանով իսկ ապաքողարկել այն: Եվ այդ պատճառով էլ շատ թանկ են վճարել: Անկեղծ ասած, ադրբեջանական կողմը թուրք մասնագետների օգնությամբ ամեն ինչ արել է հստակ և կոնկրետ: Նրանք իրականացրել են թիրախների համակարգված ոչնչացում: Բայց ասել, որ այդ ամենի դեմ դժվար էր ինչ- որ բան հակադրել, սխալ է: Եվ ահա թե ինչու: Իհարկե, հայկական կողմին հասցված վնասը մեծ է եղել: Բայց այդ պահին քչերն են ուշադրություն դարձրել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը: Նա ասել էր, որ ԱԹՍ-ների առաջին թռիչքներից հետո ինչ-որ հրաշք է տեղի ունեցել. «Բայրաքթարները» սկսել են կա՛մ հպարտորեն ծեփվել գետնին, կա՛մ թռչել հայկական տարածք: Եվ դրան հաջորդել է պարզապես սենսացիոն հայտարարություն: Խաչատրյանը հայտարարել է, որ «Բայրաքթարների» ռմբակոծությունը դադարել է ամբողջ չորս օր:

- Իսկ ինչո՞ւ:

- Ինձ համար դա նույնպես մեծ առեղծված է: Իսկապես, ի՞նչ է տեղի ունեցել այդ չորս օրվա ընթացքում: Պատասխանն առաջարկել է ամերիկացի ռազմական փորձագետը, որը վերլուծություն է կատարել և եկել է այնպիսի եզրակացության, որն, ամենայն հավանականությամբ, հիմնավորված է տիեզերական հետախուզության տվյալների վրա: Նրա տեղեկություններով, «Բայրաքթարների» էլեկտրոնային ուղեղների վրա լուրջ ուժ է ազդել: Ամերիկացիները ասում են, որ դա հենց «անիծյալ» ռուսներն են արել, որոնք նստել են իրենց ՌԵՊ համակարգերում ու դեպի հայկական կողմ տարել ԱԹՍ-ները: Դա եղել է, թե չի եղել, մեր դատելու խնդիրը չէ: Բայց մեզ հաջողվել է ձեռք բերել մի քանի սարքին, ինչպես ասում են՝ «տաք» «Բայրաքթարներ»: Նրանք հայտնվել են մեզ մոտ և գտնվում են Ռուսաստանի ռազմական հետազոտական ինստիտուտներից մեկում:

- Բայց հետո թռիչքները վերսկսվեցին...

- Այո, դրանք վերսկսվեցին, չնայած կրկին ոչ երկար ժամանակով: Ինչպես հայտնի է դարձել, թուրքերը այն ժամանակ գտել են հակաթույն. նրանց հաջողվել է պաշտպանություն ապահովել ՌԷՊ-երի ազդեցությունից: Բայց այդ հակազդեցությունը տևել է մոտ երկու օր, մինչև անհայտ ՌԷՊ միջոցները, կրկին արգելափակելով բոլոր ռադիոալիքները, սկսել են «Բայրաքթարները» նստեցնել կամ շեղել ուղղությունը: Հետո կնքվել է զինադադարը:

- Իրականում քանի՞ «Բայրաքթար» է խփվել: Այդ առթիվ կան տարբեր լուրեր, անգամ այնպիսի լուր, որ ոչ մի ԱԹՍ չի վնասվել: Իսկ իրականո՞ւմ:

- Փաստացի մոտ 15 ԱԹՍ է խփվել կամ ստիպողական վայրէջք կատարել: Այդ թիվը անհիմն չէ: Գոյություն ունեն մի շարք հետազոտական և հետախուզական հիմնարկներ, որոնք հատուկ հետևում են ընկած (խփված) թռչող սարքերին, ներառյալ հրթիռներին ու ԱԹՍ-ներին: Նրանք վարում են օդային թիրախների ոչնչացման վիճակագրությունը, օրինակ՝ «SIPRI» ինստիտուտը (Շվեդիա): Այսպիսով, նրանք տալիս են տապալված «Բայրաքթարների» քանակը ամբողջ աշխարհում և, մասնավորապես, ռազմական գործողությունների գոտիներում: Կարելի է եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղում 13ից 15 նման ԱԹՍ է խփվել, որոնց լավագույն պահպանված նմուշները, կրկնում եմ, ուսումնասիրում են ՀՕՊ ակադեմիայի մեր մասնագետները:

- Ստացվում է, որ հակամարտության գոտում եղած խորհրդային և ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը փնովելը եղել է դիտավորյա՞լ: Արդյո՞ք նրանք կատարել են իրենց առաջադրանքը:

- Իհարկե, կատարել են: Իսկ նման հաղորդագրություններին պետք է հանգիստ և զգույշ վերաբերվել: Այդ ամենը այն տեղեկատվական պատերազմի մի մասն է, որն անպայման ուղեկցում է թեժ պատերազմներին: «Բայրաքթարը» հիանալիորեն ոչնչացվում է երկու ճանապարհով՝ ՌԷՊ և զենիթահրթիռային համակարգերով: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում խոցված ԱԹՍ-ների ուղիղ կեսը խոցել են «Պանցիր»-ները: Այսինքն, ոչ վերջին թողարկման «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը հայկական անձնակազմերով, ինչպես տեսնում ենք, բավականին լավ են աշխատել: Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունք կլիներ, եթե ռուս մասնագետներով «Պանցիր ՍՄ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր լինեին այնտեղ:

- Հիմա նոր հակամարտություն է արյունահոսում մեկ այլ վայրում, և, ըստ ամենայնի, Ուկրաինան նույնպես ապավինում է «Բայրաքթարներին» որպես հրաշք զենք...

- Այնտեղ իրավիճակն ավելի լուրջ է, բայց և ավելի կանխատեսելի: Մենք արդեն պատրաստվել ենք տարբեր զարգացումների: Ոչ մի ԱԹՍ չի ապահովի Ուկրաինայի հաղթանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?