Երևան, 11.Մայիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այո, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, բայց միմիայն առանց Նիկոլ Փաշինյանի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը անցած տարվա նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիոն ակտի ստորագրման հաջորդ իսկ օրվանից սկսել է նախընտրական քարոզչությունը։ Այս մասին բազմիցս խոսել եմ։ Եթե նրա՝ տապալված մարզային այցելությունների, ելույթների, կառավարության նիստերում քննարկվող հարցերի խրոնիկան նայեք, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Եվ այդ քարոզչությունը ոչ միայն խոսքի մակարդակով է արվում, այլև օրերս Երևանում հայտնվել են գովազդային պաստառներ, որոնց վրա գրված է «Ապագա կա» և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» բառերը։

Սա օրենքի խախտում է, սակայն իշխանությունը օրենքը խախտելուց չի խորշում՝ այսպիսի օրենքներ են խախտե՞լ, սա մանրուք է մնացածի ֆոնին։ Դատելով պաստառի բովանդակությունից՝ ենթադրելի է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլի հիմնական կարգախոսը կլինի «Ապագա կա» -ն։ Ի դեպ, արդեն տևական ժամանակ վարչապետի աթոռին կառչած անձը պատեհ և անպատեհ առիթներով օգտագործում է այս բառակապակցությունը։ Նպատակը հասկանալի է։ Միայն հասկանալի չէ, թե ո՞ր ապագայից է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական բարոյականության ու ընդհանրապես բարոյականության անհավանական դեֆիցիտ պետք է ունենաս, որ Արցախը նվիրես թշնամուն, հազարավոր զոհերի պատճառ դառնաս, հետո հայտարարես, թե Արցախն ապագա ունի։ Եթե դու անկեղծ ես ու կարծում ես՝ Արցախն ապագա ունի, ապա վեց ամիս է անցել պատերազմի ավարտից, ինչո՞ւ չես այցելում Արցախ:

Սա շատ կարևոր ինդիկատոր հարց է՝ ինչո՞ւ։ Կազմաքանդել է երկիրը, հասցրել կործանման եզրին, բայց ասում է, թե Հայաստանն ապագա ունի։ Նիկոլ, որտե՞ղ ես քեզնով, քեզ հետ տեսնում այդ ապագան՝ մի քանի անգամ մեծացած Եռաբլուրո՞ւմ, զոհված, անհետ կորած, գերի ընկած տղերքի ծնողների, հարազատների ատելությամբ լցված աչքերո՞ւմ, Հադրութում ու Շուշիում տնազուրկ ու հայրենազուրկ դարձած մարդկանց աչքերո՞ւմ։ Որտե՞ղ։ Որտե՞ղ ես տեսնում ապագա, ավելին՝ քեզ պատկերացնում այդ ապագայի կերտող։ Հաճախ եմ մտածում, որ նման կերպ իրեն կարող էր պահել միայն քաղաքական վամպիրը, ով կանգնում է հազարավոր գերեզմանների վրա ու արյունոտ ծափեր է կորզում՝ հայտարարելով, որ ապագա կա, կանգնում է ձեռքերը կամ ոտքերը կորցրած ջահել տղայի առաջ ու ասում, որ ապագա կա, մտնում սյունեցու տուն, որից 12 մետր այն կողմ կանգնած է զինված թշնամին, ու ասում՝ ապագա կա։ Վեց ամիս է անցել պատերազմի ավարտից, մի չոփ չես վերցրել դրել մի կողմ, մի գործ չես արել, մի ծրագիր չես իրականացրել, ու դեռ խոսում ես ապագայի՞ց։

Իրականում, այո՛, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն: Այո, անկասկած, ապագա կա, ընդ որում, դեռևս հնարավոր է լավը դարձնել այդ ապագան, փրկել՝ ինչ հնարավոր է: Նորից կրկնենք, վստահ ենք, որ ապագա կա, բայց միմիայն առանց Նիկոլ Փաշինյանի ու իրեն ծափահարող «ուսապարկերի»։Ապագա խորտակողը, հավատի, հույսի ու լույսի վաճառականը նախ՝ բարոյական իրավունք չունի խոսել ապագայից, առավել ևս հուսալ՝ կառուցել այդ ապագան։ Այո, խորհրդարանական ընտրություններից հետո հայ ազգը կսկսի նորից կառուցել իր ապագան, բայց առանց քեզ, Նիկոլ, առանց պոպուլիզմի, առանց ստի ու կեղծիքի, առանց անհավասարակշիռ վարքագծի։ Մնում է մինչև ընտրությունները մի նոր պատուհաս ու աղետ չբերես երկրի գլխին։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործՎանաձորում բախվել են Audi-ն, Opel Astra-ն և Hyundai Sonata-ն. կան վիրավորներԿառավարությունից հույսներս այլեւս կտրել ենք. անհետ կորածի ծնողԵս օգտագործում եմ իմ անձնական կապերը մեր գերիներին վերադարձնելու համար. Բորիս ԱվագյանՀետպատերազմյան Հայաստանի և Արցախի ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու. Հովհաննես ՄանուկյանՆերկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղություններըՏեսանյութ․ Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին»Իսրայելը ռասիստ-ֆաշիստական ​​ահաբեկչական պետություն է. Էրդողանի փեսաԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր ՊուտինինԻ հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ ԲեգլարյանՌուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել․ Ավելի քան 70 աշակերտ է տարհանվել Կազանի դպրոցում հրաձգության արդյունքում զոհերի թիվն աճել է. Պաշտոնական թվեր Միասին՝ հանուն հաղթանակի. Տեղի ունեցավ «Անմահների երթ» դեպի ԵռաբլուրAmazon-ը ռեկորդային՝ 18,5 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Դոլարն ու եվրոն էժանացել են. ԿԲ ԼՀԿ-ն հավաքվել է Աղվերանում36 ժամ գազ չի լինի մի շարք համայնքներում Նախընտրական քարոզչության ժամկետները հայտնի են ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածելԸնտրությունների ժամանակ գրիչ չի օգտագործվելու. ինչպես պետք է ընտրի ընտրողը Կազանի դպրոցում հրաձգության ժամանակ երեխաները ցատկել են լուսամուտից ու մահացել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ռաֆիկ Քեվեյան. «Այսօր ես 95 տարեկան եմ, բայց իմ կյանքում Տիգրան Արզաքանցյանի նման մեկին չեմ հանդիպել »«2 ամիս առաջ ես հասկացել եմ, որ Աստված եմ»․ Կազանի դպրոցի կրակոցների հեղինակ Ո՞ր ջերմաչափներն են տարածված աշխարհում. «Փաստ» «Վիվասելլ֊ՄՏՍ»֊ին ես եմ բերել Հայաստան, միլիարդատեր ընկերներս այժմ էլ իմ հրավերով պատրաստ են ներդրումներ կատարել ՀՀ֊ում. Տիգրան Արզաքանցյան «Մենք ձեզ չե՞նք խանգարում». Լավրովը դիտողություն է արել Բաքվում Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով Հարցում. արդյո՞ք քաղաքացիները ճանաչում են պատգամավորներին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Ամ­բող­ջու­թյամբ քանդ­վել է Լոն­դո­նի գլխա­վոր հա­մեր­գա­յին դահ­լի­ճը․ «Փաստ» Մեծ Մանթաշ համայնքում անցկացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն Ես միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության. Բորիս Ավագյան Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, որի պատճառով գերիներին չեն վերադարձնում. Բորիս Ավագյան Կես­գի­շե­րից հե­տո առևտ­րի, զվար­ճան­քի, խա­ղատ­նե­րի և սա­ու­նա­նե­րի աշ­խա­տան­քը կար­գել­վի. «Փաստ» Հայտնի է պաշտոնյայի անունը, ում ծեծել է Կենտրոնի թաղապետի տեղակալը. Մանրամասներ՝ տուժածի առողջական վիճակիցՈ՞ւմ գլո­բալ խաղն է ձա­խո­ղել Նժդե­հը՝ պաշտ­պա­նե­լով Սյու­նի­քը․ «Փաստ» Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ 2018 թվականին, արդեն երկու տրանսֆորմացիոն պրոցեսի է ենթարկվել. Տիգրան Աբրահամյան Ինչպես է եղել պայթյունը, որ տեղակալից միայն ոտքն է մնացել, իսկ Ջալալ Հարությունյանը ոնցոր օլիմպիական սպորտսմեն լինի. Աթանեսյան Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցում կոն­սեն­սու­սի առ­կա­յու­թյու­նը կա­րող է շատ կա­րև­որ դառ­նալ․ «Փաստ» 6 երեխա է մահացել Ռուսաստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում Հրաձգություն՝ Ռուսաստանի դպրոցներից մեկում, զոհերի թիվը հասնում է 13-ի«Վերջին դասը»՝ հունիսի 4-ին․ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել «Պա­հանջս հե­տև­յալն է՝ նախ­կին ամուս­նուս զրկել ծնո­ղա­կան իրա­վունք­նե­րից»․ «Փաստ» Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում Արցախի ամբողջ տարածքի օդը լիարժեք փակված կլիներ. Բաբայան Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ» Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Ադրբեջանից ու գրառում արել Ողբերգական ելքով վթար՝ Երևանում Բուհերի «ամենամոդայիկ» մասնագիտություններն ու... հակառակը․ «Փաստ» «Քանի տնտեսությունը կոլապսային վիճակում է, գնաճը շարունակական կլինի»․ «Փաստ» Ֆրանսիայում մահացել է ցմահ ազատազրկման դատապարված սերիական մարդասպան Միշել Ֆուրնիրեն