Երևան, 11.Մայիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կան ուժեր, որոնք պատերազմի ընթացքում փորձել են հարստանալ. Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմն իրենք են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեք ամսվա ընթացքում մոտ 9 դատական ակտ ենք ունեցել, որոնք ընդհանրապես չեն արտացոլում իրականությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Զենքի մատակարարման չարաշահումների գործով Դ. Գալստյանից (Պատրոն Դավիթ) բացի, կալանավորված է նաև նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը՝ Դ. Գալստյանի հորեղբոր որդին:

Պաշտպանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում իրենց կողմից ներկայացված բոլոր բողոքները մերժվել են դատարանների կողմից. «Ի սկզբանե, երբ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, բոլորիս համար անհասկանալի էր այն: Բայց մենք խորհրդակցեցինք Դավիթ Գալստյանի հետ, թե ինչ մարտավարություն պետք է ընտրենք, որովհետև հասկացել էինք, որ ԱԱԾ-ի հրապարակած տեղեկությունը կա՛մ չճշտված է, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, կա՛մ հատուկ ուղղորդված: Ամեն դեպքում, որոշեցինք գործը քաղաքական, Դավիթ Գալստյանին էլ՝ քաղաքական բանտարկյալ չդարձնել ու պայքարել իրավական ճանապարհով: Երեք ամիս այդ տրամաբանության մեջ ունեցանք գրեթե տասը դատական ակտ, տարբեր միջնորդություններ ներկայացրեցինք: Երեք ամսվա ընթացքում մեղադրանքը հերքող հնարավոր և անհնար ամեն ինչ հավաքեցինք ու ներկայացրեցինք նախաքննության մարմին ու դատարաններին: Ցավոք, մենք դատարաններում չկարողացանք հասնել արդարադատության: Իմ խորին համոզմամբ, պատճառը դատավորի անաչառ ու անկախ չլինելն է: Դատարանները պարզապես խուսափեցին օբյեկտիվ իրականությունն արտացոլել դատական ակտերում՝ հասկանալով, որ դրա արդյունքում հնարավոր է ենթարկվեն այնպիսի հետապնդումների, այնպիսի պարսավանքի, որը մենք տեսնում ենք հատկապես վերջին շրջանում: Ես չեմ բացառում, որ նույն ԱԱԾ-ի աշխատակիցները կարող է և գնացած լինեն դատավորների աշխատասենյակներ և սպառնացած լինեն իրենց: Պարզապես խնդիրն այն է, որ եթե դատավորը, ճնշումներին զոհ գնալով, վերցնում ու այդ որոշումները կայացնում է, ըստ էության, հանցակից է դառնում այս ամենին»:

Նրա խոսքով, դատական ակտերը չեն բխում փաստաթղթային այն ամբողջ բազայից, որոնք ներկայացվել են այս ընթացքում. «Բոլոր դատական ակտերը, ըստ էության, խուսափողական են: Ես դրանք «էնքան որ ստորագրված դատական ակտեր» եմ որակում: Բոլոր դատավորներն իրենց որոշումներում թերացել են: Մենք սպառել ենք ներպետական բոլոր հնարավորությունները և մոտ օրերս բողոք ենք մուտքագրելու ՄԻԵԴ: Շատ եմ ցավում, բայց այսօր, ըստ էության, Դավիթ Գալստյանը արդարադատության հասնելու է Հայաստանից դուրս: Մենք ՄԻԵԴ-ում հիմնավորելու ենք բոլոր խախտումները, բարձրացնելու ենք դատավորների մակագրության հարցը: Երբ գործն արդեն կքննվի ՄԻԵԴ-ում և բոլոր խախտումները կբացահայտվեն, մենք հետևողական ենք լինելու, որ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի մասով որոշումներ կայացրած բոլոր դատավորներն օրենքով սահմանված կարգով իրենց պատասխանատվությունը կրեն: Եթե կգտնենք, որ կան նաև արդարադատության դեմ ուղղված ինչ-որ հանցագործությունների հիմքեր կոնկրետ դատավորների մասով, միանշանակ հաղորդում է ներկայացվելու իրավապահ մարմիններին: Մենք հիմա հետաքննություն ենք անում, որոշակի հարցադրումներ ենք արել: Մենք Արմեն Բաղդասարյանի մասով սպառել ենք ներպետական բոլոր հնարավորությունները, իսկ ուրբաթ օրը Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննություն է լինելու: Դատավորը Սերգեյ Մարաբյանն է: Այս դատարանի նկատմամբ օբյեկտիվության ու անաչառության ակնկալիքները շատ մեծ են, բայց պետք է սպասել, տեսնել»:

Պաշտպանը հիշեցրեց ավելի վաղ Դ. Գալստյանի՝ ԱԱԾ հաղորդագրությունից հետո արված այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր շահագրգիռ կողմերի համար «պատերազմում մեղավորների ամենահարմար թեկնածուն» լինելու եզրահանգման մասին. «Այդ մտավախությունները մեզ մոտ գնալով ամրապնդվում են: Մենք կարծում ենք, որ այս ամբողջ գործընթացների հետևում կանգնած են մարդիկ, ուժեր, որոնք ինչ-որ եղանակով կարողանում են ազդել իրավապահ կամ դատական համակարգի վրա: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նաև որոշակի իշխանական լիազորություններ ունեցող մարդիկ են»:

Պաշտպանը նշեց, որ Դավիթ Գալստյանն անգնահատելի ծառայություն է մատուցել այս պատերազմի ժամանակ. «Թեպետ Դավիթ Գալստյանը հրապարակային այդ մասին չի խոսում, բայց մենք պատրաստ ենք խոսել, ասել, թե ինչ է արել Դավիթ Գալստյանը պատերազմի ժամանակ՝ տոտալ շրջափակման պայմաններում, երբ ՀՀ-ում զենք տեղափոխելու խնդիր կար: Պատերազմի ընթացքում նաև որևէ գումար չի աշխատել, հնարավորության դեպքում բոլոր մատակարարումներն ինքնարժեքով է արել: Բացի այդ, ինքն անձամբ գումարներ է նվիրաբերել ու տարբեր խնդիրներ է լուծել: Մամուլում արդեն գրվել է նաև սեփական միջոցներով ինքնաթիռներ գնելու մասին, որոնք հետագայում շատ կարևոր հարցեր են լուծել: Սրանք փաստեր են, որոնք հիմնավորելու կարիք չկա: Այն մարդը, որն այսքան բան է կարողանում անել, խարդախ լինել չի կարող: Կան ուժեր, որոնք այս պատերազմի ընթացքում փորձել են փող աշխատել, և պարզապես հարստանալ պատերազմի ընթացքում:

Մենք մեր հետաքննությունն ենք սկսել, ուսումնասիրությունների մեջ ենք: Եղել են դեպքեր, երբ քառակի, եռակի, 8 անգամ ավելի գնով մատակարարումներ է առաջարկվել, բայց Դավիթ Գալստյանն 8 անգամ ավելի էժան գնով է մատակարարել:Հաշվի առնելով, որ Դ. Գալստյանն ավելի էժան գնով մատակարարելու հնարավորություններ ուներ, և իրենց փող աշխատելը չի ստացվել, մենք կարծում ենք, որ հենց այդ մարդիկ են կանգնած այս ամենի հետևում: Դ. Գալստյանն ի չիք դարձրեց իրենց երազանքները, և այսօր Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմերն իրենք են: Թշնամի պետության ղեկավարն է խոսում այն մասին, թե ինչ է արել Դ. Գալստյանը պատերազմի ժամանակ: Ալիևն ասում է, թե Դավիթ Գալստյանն ինչպես է պատերազմի ժամանակ, իր խոսքերով, տարբեր զարտուղի ճանապարհներով ՀՀ զենք տեղափոխել: Իհարկե, Ադրբեջանը դա ներկայացնում է այնպես, թե իբրև այդ ամենն ապօրինի կերպով է իրականացրել:

Ասում է՝ զենք է առել, բերել: Ես չեմ ուզում մեկնաբանել Ալիևի ասածները, հերքել կամ հաստատել որևէ բան, բայց փաստն այն է, որ այդ մարդը խոսում է այդ մասին: Հատկապես ԱԱԾ-ում շատ լավ են պատկերացնում, թե ինչի մասին է խոսել Ալիևը: Եվ այս պայմաններում Դավիթ Գալստյանի նկատմամբ նման վերաբերմունքը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը ռասիստ-ֆաշիստական ​​ահաբեկչական պետություն է. Էրդողանի փեսաԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր ՊուտինինԻ հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ ԲեգլարյանՌուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել․ Ավելի քան 70 աշակերտ է տարհանվել Կազանի դպրոցում հրաձգության արդյունքում զոհերի թիվն աճել է. Պաշտոնական թվեր Միասին՝ հանուն հաղթանակի. Տեղի ունեցավ «Անմահների երթ» դեպի ԵռաբլուրAmazon-ը ռեկորդային՝ 18,5 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Դոլարն ու եվրոն էժանացել են. ԿԲ ԼՀԿ-ն հավաքվել է Աղվերանում36 ժամ գազ չի լինի մի շարք համայնքներում Նախընտրական քարոզչության ժամկետները հայտնի են ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածելԸնտրությունների ժամանակ գրիչ չի օգտագործվելու. ինչպես պետք է ընտրի ընտրողը Կազանի դպրոցում հրաձգության ժամանակ երեխաները ցատկել են լուսամուտից ու մահացել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ռաֆիկ Քեվեյան. «Այսօր ես 95 տարեկան եմ, բայց իմ կյանքում Տիգրան Արզաքանցյանի նման մեկին չեմ հանդիպել »«2 ամիս առաջ ես հասկացել եմ, որ Աստված եմ»․ Կազանի դպրոցի կրակոցների հեղինակ Ո՞ր ջերմաչափներն են տարածված աշխարհում. «Փաստ» «Վիվասելլ֊ՄՏՍ»֊ին ես եմ բերել Հայաստան, միլիարդատեր ընկերներս այժմ էլ իմ հրավերով պատրաստ են ներդրումներ կատարել ՀՀ֊ում. Տիգրան Արզաքանցյան «Մենք ձեզ չե՞նք խանգարում». Լավրովը դիտողություն է արել Բաքվում Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով Հարցում. արդյո՞ք քաղաքացիները ճանաչում են պատգամավորներին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Ամ­բող­ջու­թյամբ քանդ­վել է Լոն­դո­նի գլխա­վոր հա­մեր­գա­յին դահ­լի­ճը․ «Փաստ» Մեծ Մանթաշ համայնքում անցկացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն Ես միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության. Բորիս Ավագյան Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, որի պատճառով գերիներին չեն վերադարձնում. Բորիս Ավագյան Կես­գի­շե­րից հե­տո առևտ­րի, զվար­ճան­քի, խա­ղատ­նե­րի և սա­ու­նա­նե­րի աշ­խա­տան­քը կար­գել­վի. «Փաստ» Հայտնի է պաշտոնյայի անունը, ում ծեծել է Կենտրոնի թաղապետի տեղակալը. Մանրամասներ՝ տուժածի առողջական վիճակիցՈ՞ւմ գլո­բալ խաղն է ձա­խո­ղել Նժդե­հը՝ պաշտ­պա­նե­լով Սյու­նի­քը․ «Փաստ» Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ 2018 թվականին, արդեն երկու տրանսֆորմացիոն պրոցեսի է ենթարկվել. Տիգրան Աբրահամյան Ինչպես է եղել պայթյունը, որ տեղակալից միայն ոտքն է մնացել, իսկ Ջալալ Հարությունյանը ոնցոր օլիմպիական սպորտսմեն լինի. Աթանեսյան Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցում կոն­սեն­սու­սի առ­կա­յու­թյու­նը կա­րող է շատ կա­րև­որ դառ­նալ․ «Փաստ» 6 երեխա է մահացել Ռուսաստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում Հրաձգություն՝ Ռուսաստանի դպրոցներից մեկում, զոհերի թիվը հասնում է 13-ի«Վերջին դասը»՝ հունիսի 4-ին․ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել «Պա­հանջս հե­տև­յալն է՝ նախ­կին ամուս­նուս զրկել ծնո­ղա­կան իրա­վունք­նե­րից»․ «Փաստ» Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում Արցախի ամբողջ տարածքի օդը լիարժեք փակված կլիներ. Բաբայան Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ» Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Ադրբեջանից ու գրառում արել Ողբերգական ելքով վթար՝ Երևանում Բուհերի «ամենամոդայիկ» մասնագիտություններն ու... հակառակը․ «Փաստ» «Քանի տնտեսությունը կոլապսային վիճակում է, գնաճը շարունակական կլինի»․ «Փաստ» Ֆրանսիայում մահացել է ցմահ ազատազրկման դատապարված սերիական մարդասպան Միշել Ֆուրնիրեն Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Արցախի և Սյունիքի վերաազատագրումն իրոք հնարավոր է՝ և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն. Էլբակյան Գործի մարդկանց ընտրելու ժամանակը․ «Փաստ» #Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք. Միքայել Մինասյան Ալիևի հերթական հոխորտանքը Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով