Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ակոսի ծռությունը մեծ եզից է գալիս»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը: Զրուցել ենք հետպատերազմյան իրավիճակի, սպասվող հնարավոր ընտրությունների մասին։

Իշխանությունը զբաղված է վերարտադրվելու մարմաջով

Հետպատերազմյան շրջանում ժամանակը, կարծես թե, կանգ է առել։ Ներքին մի ալեկոծություն կա, բայց այն ոչ մի փրկօղակ չունի իր մեջ։ Կարծեք մարդիկ ընկած են ալիքների մեջ և հաշտվել են իրավիճակի հետ։ Նախկինում թեկուզ մի քիչ այնպիսի փաստեր լինեին, ինչպես այսօր ենք տեսնում, դա կդառնար պետական, հանրության լուրջ հուզումների առարկա։ Ի՞նչ է նշանակում այն, որ սահմանամերձ գյուղում իր տնամերձում աշխատելիս մարդու վրա կրակում են, և դրան պետականորեն ոչ մի պատասխան չի տրվում, այսինքն, մարդն իր երկրում պաշտպանված չէ։ Պատերազմը, պատերազմական վիճակն ավարտվել է։ Օրինակ բերեմ: Մարդկությունն ունեցել է «գերմանական տնտեսական հրաշք» հասկացողությունը։ Երբ նրանց էկոնոմիկայի նախարար Լյուդվիգ Էրհարդին հարցրել են այդ հրաշքի գաղտնիքը, նա երեք բանալի է տվել՝ գործարարների հմտություն, աշխատավորների աշխատասիրություն ու կարգապահություն և կառավարության հմուտ ղեկավարում։

Այդ բանալիները Հայաստանում չեն գործում։ Գործարարների հմտությունը միայն իրենց օֆշորների և ունեցվածքի տեղափոխումն է կամ խրախճանքը ժանտախտի ժամանակ: Աշխատավորները նախ պետք է աշխատանք ունենան։ Սկսվել է արտագաղթ, որն ուսումնասիրելու համար բավական է միայն դիտարկել բժշկական հաստատություններում հերթ կանգնողներին, որոնք թեստեր են հանձնում, ինչպես նաև ինքնաթիռի տոմսեր վաճառող կետերը։ Աշխատասիրության և կարգապահության մասին խոսք լինել չի կարող։ Իշխանությունն էլ զբաղված է վերարտադրվելու մարմաջով, բամբասանքով, ինչպես նաև պոպուլիզմով: Էկոնոմիկայի նախարարը երկնիշ զարգացման թիվ է երազում այն դեպքում, երբ գնալով այդ թվերն ընկնում են։ Մարզերում գյուղատնտեսության պատասխանատուների հաստիքներ են կրճատվում։ Պետական հայ պաշտոնյան հայտարարում է, որ մեզ գյուղատնտեսություն պետք չի, ապրանքները Թուրքիայից կգնենք։ Սա ամենավատ տրագիկոմեդիան է։

Շատերը երկընտրանքի առջև են

Սա շախմատային խաղ չէ, որ նույն ֆիգուրներով մի անգամ խաղաս, հաղթես, մի անգամ էլ, ենթադրենք, պարտվես։ Քաղաքականության մեջ ամեն ֆիգուր իրեն երևակել է։ Այսօր հիասթափված եմ նաև ընդդիմությունից։ Զգացվում է, որ նրանց նպատակն է նորից իշխանության գալը։ Իշխանության գալուց նրանց կոչերն այսպիսին են՝ փրկել է պետք հայրենիքը։ Այո՛, պետք է փրկել, բայց ումո՞վ։ Եթե որևէ ապաշնորհ նախարարի հետո պետք է փոխարինենք մեկ ուրիշով, որի դառը հացն արդեն կերել ենք, և մինչև հիմա այն կուլ չի գնում, եթե նրանք ունեն մեղանչումներ, բայց մինչև հիմա բարձրաձայն ապաշխարելու ռիսկ չունեն ասելու՝ սթափվեցինք, այսօր խաղալով ժողովրդի զգացումների հետ, որ իսկապես բոլոր առումներով գնում ենք դեպի կործանում, ցանկանում են գալ իշխանությա՞ն։ Մանավանդ շրջաններում շատ լավ գիտենք՝ ով ով է։ Ասում են «նախկիններ», բայց չի կարելի բոլորին նույն արշինով չափել։ Քաղաքական այս պայքարում չգիտեմ, թե ում եմ իմ ձայնը տալու։ Շատերն են այս երկընտրանքի առջև։ Քո հայրենիքն է, երկիրը, պետականությունը, չես կարող մի կողմ քաշվել ու նայել, թե ինչ է կատարվում, բայց մյուս կողմից՝ խաղի կանոնները քեզ ստիպում են վատի մեջ լավը փնտրել։ Բացի սա, մոռացել ենք, որ քաղաքական ընտրապայքարը նախ և առաջ ծրագրերի պայքար է, ոչ թե անձերի։ Եթե ինչ-որ մեկը բարեգործություն է արել, նա արդեն արժանի՞ է պատգամավոր լինել։ Պատգամավորը, կառավարության անդամը պետք է ծրագիր ունենա, դրա մասին չեն խոսում հատկապես այս իրավիճակում։

Մտավորականությունը գլխատված է

Այնպես են գլխատել մտավորականության ակտիվիստներին, որ որևէ հեղինակություն այժմ չունենք, որ կարողանանք նրան լսել։ Ժամանակին Կարեն Դեմիրճյանը «վախենում էր» մասնակցել համալսարանի կուսակցական ժողովին, որովհետև գիտեր՝ այնտեղ ըմբոստ ժողովուրդ է, հանուն երկրի և հայրենիքի կարող էին առաջարկներ արվել և նրա ուժը չպատեր դրանք լուծել։ Ժամանակին, երբ մի բան էր լինում, մեր գրողներն ընդվզում էին։ Քննադատությունը տեղ էր հասնում։ Հիմա որտե՞ղ են նրանք։ Միևնույն ժամանակ չեմ մեղադրում նրանց, նրանց հեղինակազրկեցին։ Ոչ մի ժամանակակից արվեստագետ չի պրոպագանդվում։ Դարձրեցին մի ճապաղ, դոնդողային վիճակ, որտեղ ոչ մի բան չկա, միայն պղպջակներ են։

Սա՞ էր մեր երազած անկախությունն ու հայրենիքը

Գուցե այսօր ներքին ալեկոծություններ կան, բայց Երևանի ժամանակով Հայաստանի ժամանակը կանգ է առել։ Հասարակության մի մասն ընկճախտի մեջ է, իսկ դրանից սարսափելի բան չկա։ Սա՞ էր մեր երազած անկախությունն ու հայրենիքը։ Ժողովուրդը չէ սրա մեղավորը, նա մի լավ խոսք ունի՝ ակոսի ծռությունը մեծ եզից է գալիս։ Չմոռանանք, որ ակոսի դզությունն էլ է մեծ եզից գալիս։ Մեր ժողովուրդը հավատավոր է, հույս ունեցող: Հույսը մեզ դարերով չի լքել, բայց այսօր հույսի համար հույս չունենք, մեր այսօրվա հույսը հույսով չի կերակրվում։ Հուսալքվում ենք։ Մի կյանք է տրված, որքան կարելի է սթրեսի մեջ ապրել։ Մարդիկ աշխատանք են ուզում, խաղաղություն, ի վերջո, պետություն ես, պարտավոր ես պաշտպանել իմ երկրի սահմանները, անվտանգությունը, քաղաքացու ազատ տեղաշարժը։ Այսօր որ կողմը նայում ես, Սահմանադրությունը խախտվում է: Կոշիկ մաքրողի բուդկայից սկսած մինչև կառավարության վերին օղակները Սահմանադրություն է խախտվում։ Մարդիկ իրար են վիրավորում, դա էլ արժանապատվության ոտնահարում է։ Քայլեք փողոցում, ժպտացող մարդկանց համարյա չեք հանդիպի։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Алиеву нужна новая война: обращение российской прессыГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24