Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարը մոտենում է նոր շրջափուլի․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

riafan.ru-ն «Բաքուն պահանջում է հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Ղարաբաղի պաշտպանության բանակը կրճատվում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում գործառնական իրավիճակի զարգացման համատեքստում առանձնանում է Ղարաբաղի զինված կազմավորումների դուրսբերման հարցը, որոնք Ադրբեջանը համարում է Հայաստանի լիարժեք զինված ուժեր, իսկ Երևանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակ: Ապրիլի 28-ին համացանցում հայտնվել են որոշ տեսանյութեր, որոնցում երևում է, որ Լաչինի միջանցքով ռազմական տեխնիկայի շարասյուները ռուս խաղաղապահները ուղեկցում են Հայաստան:

Հաշվի առնելով հայ զորակոչիկների՝ Ղարաբաղում զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու մասին տեղեկությունները, հայկական կազմավորումների մարտունակության նվազումը այնտեղ արդեն անխուսափելի է: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմին ծանուցվել է շարասյան կազմի մասին, ուստի այն առանց խոչընդոտների է տեղաշարժվել: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերականգնման հարցը դեռ բաց է մնում: Բացի դա, ակնհայտ է նաև, որ հայկական պաշտպանության թուլությունը ակտիվորեն շոշափվում է ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար տեղի ունեցող միջադեպերով: Այդ ֆոնին Ադրբեջանը շարունակում է արագորեն կառուցել ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ապրիլի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Ջեբրայիլի և Զանգելանի շրջաններ: Զանգելանում Ալիևը միջազգային օդանավակայանի հիմքն է դրել: Ուղևորության ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է նաև Զանգելանի շրջանում ստեղծված պետական սահմանային ծառայության նոր զորամաս:

Պաշտոնական լուսանկարներում երևում են ոչ միայն ադրբեջանական ռազմարդյունաբերության նմուշներ, այլ նաև Harop և SkyStriker հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք լավ են դրսևորել իրենց վերջին հակամարտության ընթացքում: Այսպիսով, Բաքուն ազդարարում է, որ սահմանի անմիջական հարևանությամբ հայկական զրահատեխնիկայի հայտնվելու դեպքում ակնթարթորեն կանխարգելիչ հարված կհասցվի առանց լրացուցիչ զորքերի ներգրավման: Հայաստանը իր հերթին մտադիր է իր սահմանապահ ստորաբաժանումները վերազինել տեսախցիկներով և մանրակրկիտ հսկողության տակ վերցնել Սյունիքի ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը: Դիվանագիտական ճակատում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին խոսքերով և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությամբ, քաղաքական իրադարձությունների նոր շղթա է սկսվել, որն ուղղակիորեն ազդում է Լեռնային Ղարաբաղի ապագայի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը համարել են «պատմական սխալ»: Սակայն արագորեն ԱՄՆ-ը շտկել է դա: Ապրիլի 28-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Ադրբեջանի նախագահի միջև: Նրանք քննարկել են Ղարաբաղում կայուն կարգավորմանը հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակելու կարևորությունը և պայմանավորվածություն են ձեռք բերել կասեցնել «Ազատության պաշտպանության արձանագրության» 907-րդ լրացումը, որը Բաքվի համար միջազգային սպառազինության ձեռք բերման նոր հնարավորություններ է ստեղծում:

Ի հավելում դրա, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը միանշանակ ազդանշան է ուղարկել Երևանին՝ առաջարկելով խորացնել հարաբերությունները պաշտպանական ոլորտում: Բացի դա, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական խմբի՝ Հայաստանին և Ղարաբաղին ավելի քան 100 միլիոն դոլար օգնություն տրամադրելու հարցին: Ամենայն հավանականությամբ, հենց Հայկական խումբն է որոշիչ դեր խաղացել Բայդենի կողմից Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման գործում: Իսկ Ֆրանսիան ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը Անդրկովկասում, բայց Բաքուն դեմ է: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի դիրքորոշումը միշտ էլ համարվել է չափազանց հայանպաստ, բայց պատերազմի ընթացքում Փարիզի ակտիվությունը բարձր չի եղել: Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այն փաստը, որ Բաքուն վտանգ է զգացել Փարիզի գործողություններից, հստակ ցույց է տալիս Ադրբեջանի խորհրդարանի ապրիլի 30-ի հայտարարությունը:

Միլի մեջլիսը պաշտոնապես դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից: Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանի մեկ այլ պատվիրակություն ապրիլի 29-ին այցելել է Ղարաբաղ: Այս պայմաններում ձևաչափից Ֆրանսիայի դուրս գալու գործընթացի մեկնարկը կարող է ազատել Փարիզի ձեռքերը և հնարավորություն ընձեռել տեղակայել իր խաղաղապահ զորախումբը Հայաստանի հարավային մասում: Հատկանշական է, որ անցյալ շաբաթ լրատվամիջոցներում նման հաղորդագրություն էր հայտնվել: «Ազգային ժողովրդավարական բևեռ» հայկական քաղաքական նախաձեռնությունը նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով քննարկել Հայաստանի հարավային սահմանին ֆրանսիական կամ միջազգային խաղաղապահ ուժերի հրատապ տեղակայման հնարավորությունը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարը մոտենում է նոր շրջափուլի: Այս անգամ Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է խաղան նոր աշխարհաքաղաքական խաղ, իսկ Թուրքիային տրվել է Չինաստանին և Մոսկվային խոչընդոտելու երկարաժամկետ դեր: Այս իրավիճակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստիպված կլինի ավելի հստակ սահմանել Ռուսաստանի դիրքորոշումը իր՝ Երևան և Բաքու կատարելիք այցերի ընթացքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым