Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշխանությունները հետևողականորեն էրոզիայի են ենթարկել պետական կառուցակարգը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 8-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարին, ժամկետ, որի ընթացքում ամբողջովին ի դերև ելան վերջինիս հետ կապված հանրային ակնկալիքներն ու հույսերը։ Ի հեճուկս թռիչքաձև զարգացում ապրելու խոստումներին, այս երեք տարվա ընթացքում երկրի համար շատ կարևոր հարցերում հետընթաց գրանցվեց։ Սա՝ եթե շատ մեղմ արտահայտվենք: Այսպես, իշխանությունները, իրենց՝ պետության կառավարման ղեկին հասցրած դրսի հովանավորների ակնկալիքները բավարարելու նպատակով, հետևողականորեն քանդել և քանդում են ոչ միայն մեր արմատավորված ազգային արժեհամակարգը, այլև էրոզիայի են ենթարկում պետական ողջ կառուցակարգը։

Հարցն այստեղ այն է, որ մեր արժեհամակարգը սերտորեն կապված է պետության կենսունակության հետ, և պատահական չէ, որ, քողարկված և անթաքույց արշավ սկսելով մեր եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի, բանակի, պատմության, հերոսների դեմ, դրանով իշխանություններն արժեզրկում էին պետության հիմնասյուները։ Իսկ 2018 թվականին տեղի ունեցած գործընթացների արդյունքում պետությանն իրականում փոխարինելու եկան «հեղափոխական» իշխանությունները, որոնք ոչ միայն սկսեցին իրենց նույնականացնել պետության հետ, այլև հաճախ ավելի բարձր դասել պետությունից։ Այսինքն՝ եթե իրենք չլինեն, պետություն չի լինի։

Եվ այս կոնտեքստում պատահական չէր իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող այն թեզը, թե իրենց «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանությունները միայն իրենց են վերապահում օրենքների մեկնաբանությունը և դրանց իրացումը՝ կախված նրանից, թե ինչպես է ձեռնտու իրենց քաղաքական շահերի տեսանկյունից։ Այդպես, երբ Նիկոլ Փաշինյանն է հրաժարական տալիս, կարող է մնալ որպես վարչապետի պաշտոնակատար, իսկ եթե խոսքը վերաբերում է, օրինակ՝ Սերժ Սարգսյանին, ապա նա իրավունք չուներ այդպես վարվել։ Կամ՝ անցած տարի իշխանությունները հայտարարում էին, թե ՍԴ անդամների փոփոխության հարցը ժողովուրդը պետք է որոշի հանրաքվեի միջոցով, բայց որոշ ժամանակ անց, կանխատեսելով իրենց պարտությունը, կորոնավիրուսի տարածումը պատճառ բերելով, շրջանցեցին ժողովրդի կարծիքը և ԱԺ-ում անցկացրին իրենց համար ցանկալի սահմանադրական փոփոխությունները։

Ըստ էության, իրավիճակն այս երեք տարվա ընթացքում այնպիսին է, որ քաղաքական իշխանությունները նաև դատարանների ու արդարադատության իրականացման գործառույթ են իրենց վերապահել՝ ոտնահարելով դատական իշխանության անկախությունն ու իրավունքները։ Եթե դատարաններն անկախ ու ինքնուրույն որոշումներ են ընդունում, ուրեմն «ծախված» են ու սպասարկում են նախկիններին։ Միևնույն ժամանակ, իշխանությունների համար ոչ այնքան կարևոր են դատարանների վճիռներն ու արդարադատության իրականացումը, որքան սեփական որոշումները։ Ու այդ որոշումներին կարելի է ավելացնել «իրավունքի ուժով» ձևակերպումը, և դրանով իրենց գործողությունները «լեգիտիմ» տեսք կունենան։

Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ միայն դատական իշխանության իրավասությունները չէ, որ իշխանություններն իրենց են վերապահում։ Նրանք յուրացրել են նաև իշխանություն ձևավորող ինստիտուտի՝ ժողովրդի իրավունքները, չնայած այս երեք տարվա ընթացքում Փաշինյանը ամենից շատ հոլովել է ժողովրդի անունը և բազմիցս հայտարարել, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ու արդեն առօրյա երևույթ է դարձել, որ իշխանությունները սեփական քաղաքական շահերից ելնող որոշումները ներկայացնեն որպես ժողովրդի ցանկություն ու համաժողովրդական պահանջ, բայց արդյունքում մոլորեցնեն քաղաքացիներին ու զանց առնեն նրանց դիրքորոշումը։

Հենց այդպես էլ իշխանությունները միանձնյա որոշեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ելքը՝ հաղթելու մասին քարոզչական հայտարարություններով թուլացնելով ու բթացնելով ժողովրդի զգոնությունը։ Այնինչ, եթե իրավիճակն իրոք ծայրահեղ էր, ապա կարելի էր այն ներկայացնել հանրության դատին ու հնարավորինս շուտ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ «հեղափոխական» ղեկավարությունը գրեթե միշտ հանրությանը կանգնեցնում է կատարված փաստի առաջ։

Եվ սպասվող ընտրությունների առումով էլ բացառված չէ, որ իշխանությունները, տեսնելով, որ կորցրել են հաղթելու շանսերը, «ժողովրդի անունից» որոշեն հետաձգել ընտրությունները։ Հենց ընթացքում: Ո՞վ գիտե, օրինակ՝ ընտրարշավի փուլում հանկարծ կարող են սկսել կորոնավիրուսով վարակվածների թվերը ուռճացնել ու դրանով երկարաձգել իրենց պաշտոնավարումը։ Սա՝ ի մասնավորի...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии