Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հողը փախչում է մեր ոտքերի տակից. Հայաստանի ու հայ ժողովրդի իսկական մղձավանջը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը գնում է դեպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ, չնայած շատերը դեռևս նման վստահություն չունեն ու կարծում են, որ ընտրություններն այդպես էլ չեն կայանալու: Ինչևէ: Եթե հավատանք (ինչը անհնարինության աստիճան դժվար է) Նիկոլ Փաշինյանին, ուրեմն, ընտրություններին մնացել է մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը և դեմքերն արդեն իսկ սկսել են ընտրապայքարը՝ ամեն մեկը յուրովի, իրարից տարբեր, բայց իրար նման: Այս ընտրությունները նման չեն լինելու մյուսներին, սա ամենաիսկական կյանքի ու մահու կռիվ է լինելու հատկապես քաղաքական իշխող ուժի համար, որն ամեն ինչ կանի

Ազգային ժողովում իր տեղն ապահովելու համար: Բայց ամենաբարդը լինելու է քաղաքացու համար: Ո՞ւմ ընտրել, ո՞ւմ հետևից գնալ: Իմ նման հազարավոր մարդիկ այսօր երկընտրանքի առջև են: Վստահ ենք, որ այս ընտրություններում, առավել քան երբևէ, քաղաքացին չի լսելու քաղաքական ծրագրեր, իրեն գրեթե չեն հրամցնելու քայլերի հերթականություն, որով հնարավոր կլինի երկիրը դուրս հանել այն խորը վիհից, որում հայտնվել ենք: Կլինեն մեկ-երկուսը, որոնք հստակ քայլեր կնախանշեն, բայց նրանք էլ իրենց հերթին պետք է անասելի ուժ ունենան իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար: Հայաստանն այսօր վերածվել է մի երկրի, ում վրա մատ են թափ տալիս, ում կարծիքը, մեծ հաշվով, հետաքրքիր չէ ոչ ոքի, նմանվել ենք մեկին, ում անդադար հարվածում են, որը բազմաթիվ արյունահոսող վերքերով է պատված, որոնք միայն տարիներ հետո սպիներ կդառնան, բայց կշարունակեն ցավեցնել՝ Եռաբլուրի մեծացող տարածքը և կորսված Արցախը վկա: Չեմ մոռանում՝ պատերազմի օրերին զանգահարեցի «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանին: Հույս ունեի, որ, ինչպես շատերն այդ օրերին, նա էլ ոգևորող մի բան կասի, բայց հեռախոսի այն կողմում պարոն Գևորգյանի՝ հուզմունքից ու ցավից նվաղած ձայնն էր՝ Շահենս՝ մեր խմբի մենակատարը, չկա, զոհվել է, էլ ի՞նչ ասեմ:

Երկուսս լռեցինք, իմ մեջ այդ լռությունը դեռ շարունակում է ու թերևս չի էլ ավարտվի: Ազգային ժողովում օրեր առաջ ամենաիսկական խրախճանք էր. ասում, խոսում, ուրախանում էին, կարծես ոչինչ չի եղել, կարծես Արցախ չեն հանձնել, հազարավոր զոհերի պատճառ չեն դարձել, պետության հիմքերն իրենք չեն սասանել, կարծես նոր-նոր էին եկել իշխանության և պահն էին վայելում: Հետո արդեն հիշեցին «նախկիններին»: Առանց նրանց չեն կարող, այդտեղ է կարծես թաքնված նրանց գաղտնի ուժը, կարծես «նախկինները», «դղյակները», «ժողովրդի իշխանությունը» կախարդական բառեր լինեն, որոնք կստիպեն մարդկանց նորից հավատալ մեկին, որն իրեն վստահելու տեղ չի թողել, որն իրեն անգամ ներելու տեղ չի թողել, չնայած եթե իրեն հարցնեք՝ նա ոչինչ էլ չի արել, եկել էր ավերակների վրա թագավորելու, այդ ընթացքում հիմնահատակ կոռուպցիան արմատախիլ արեց, դա էլ հետո կերևա՝ արմատախի՞լ արեց, թե՞ արմատներն ավելի խորացան: Քամահրական վերաբերմունք գործընկերների, նրանց հնչեցրած հարցադրումների վերաբերյալ:

Ու այսպես է լինելու նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ: Իրականում ոչ մի բառ, գոնե քաղաքական իշխող ուժի կողմից չի ասվելու ապագայի մասին, այն աշխատանքի, որ պետք է անենք երկրի անվտանգությունը վերականգնելու համար: Բառեր, բառեր, իրենց իմաստն ու ազդեցությունը կորցրած բառեր ենք լսելու: Մտավախություն կա, թե նույն ուղիով կգնան մյուս քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են իշխանության գալ: Քննադատության թիրախ կդառնան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, և մենք այդպես էլ չենք հասկանա, թե որն է շատերի ծրագիրը, ինչպես են մեզ ու երկիրը դուրս բերելու ճգնաժամից:

Գուցե քարոզարշավը հայտնի կոնցեպտով ընթանա՝ «նախկիններ-ներկաներ, կաշառակերներկապիտուլ յանտ, Արցախը շենացրեցինք-Արցախը նվիրեցիք, դուք թալանեցիք-մենք ի՞նչ անեինք», և այլն, և այլն: Որպես քաղաքացի ու պետություն՝ սարսափելի իրավիճակում ենք, գուցե շատերս խորապես դա չենք հասկանում, բայց դա անհերքելի փաստ է: Անգլերենի դասին նոր բառ եմ սովորել՝ «nightmare», նշանակում է գիշերային մղձավանջ։ Ինձ թվում է՝ հայերենի բառարանն իրեն սպառել է նկարագրելու այն իրավիճակը, որում հայտնվել ենք, ու ամեն ինչ դեռ առջևում է: Անգլերեն այս բառը լսելիս առաջին բանը, որ մտքիս եկավ, մեր իշխանություններն էին: Ուղղակի մերը միայն գիշերային մղձավանջ չէ, այլ շուրջօրյա: Ամենաիսկական մղձավանջ են իշխանությունները՝ այդ բառի բոլոր իմաստներով, նրանց գործելաոճը, բառապաշարը, պահելաձևն ուղղակի սարսափեցնող են, երբեմն՝ զարմանալի, ավելի հաճախ՝ անհասկանալի: Նրանք մեզ ասում են՝ ապագա կա այն դեպքում, երբ քաղաքական իշխող թիմը հետևողականորեն, ծրագրված քայլերով կործանեց մեր ապագան, մեր հույսերը, մեր երազանքները, ու բոլոր նրանց, ովքեր չվերադարձան մարտի դաշտից։ Ասում է՝ ժողովրդի իշխանությունն անսասան պետք է մնա, այն դեպքում, երբ ժողովուրդը նրան հեռանալու պահանջ է ներկայացնում, բայց նա անշեղորեն շարունակում է տնօրինել իշխանական լծակները:

Առանց որևէ թիկնազորի, ազատորեն դուրս եկեք ձեզ ընտրած ժողովրդի մեջ ուղղակի քայլելու, միայն այդ ժամանակ կհասկանաք՝ ունե՞ք ժողովրդի վստահությունը, թե՞ ոչ: Ասում է՝ կարող էինք 2018 թվականին բռնապետություն ստեղծել, մինչդեռ մենք ձեզ խոսքի ազատություն ենք տվել: Ինչ խոսք, մոռացել ենք շնորհակալություն հայտնել: Բայց մեկդ, թե առիթ լինի, հուշեք բռնապետ լինելու հակումներ ունեցողին, որ բռնապետություն ստեղծելու համար քաղաքական գործիչը մի շարք հատկանիշներ պետք է ունենա՝ զսպվածություն, ուժ, հետևողականություն քայլերում և այլն: Այստեղ չենք խոսում այն մասին՝ բռնապետությունը լա՞վ բան է, թե՞ ոչ:

Բռնապետ լինելն այդքան էլ հեշտ չէ, դրա համար էլ է խելք ու շնորհք պետք: Իրականում, վաղուց արդեն սիզիփոսյան՝ անօգուտ աշխատանք է դարձել շատերին ինչ-որ բան բացատրելը և ճգնաժամից ելքեր ցույց տալը, որովհետև ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «ասողին լսող է պետք», մենք ասում ենք, մենք լսում: Այդպես է լինելու նաև քարոզարշավի ժամանակ ու, մեծ հավանականությամբ, նաև դրանից հետո: Մի ամիս խոշտանգելու են մարդկանց առանց այն էլ քայքայված առողջությունն ու նյարդերը: Ու համարյա ոչ ոք մեզ ծրագիր չի ներկայացնելու, ոչ ոք չի ասելու, թե որն է ելքը: Իշխանափոխությո՞ւնը, լավ, համաձայն ենք: Բայց մեզ «հետոն» է հետաքրքիր: Ես ու իմ նման շատերը գնալու ենք ընտրատեղամաս ներկայի անվտանգություն ու ապագայի հեռանկար ընտրելու: Ով մեզ դա կառաջարկի իրատեսական ծրագրի միջոցով, մեր ձայնն իրեն ենք տալու:

Կառաջարկի՞, արդյոք, հուսանք, չնայած հույսի բոլոր թելերը վաղուց արդեն կտրվել են: Կարևոր է, որ հաջորդ իշխանությունները չհետևեն Նիկոլ Փաշինյանի՝ երկիրն ատելությամբ կառավարելու, պարբերաբար նախորդ իշխանություններին հիշելու, մեզ դատական տարաբնույթ գործերի շրջապտույտ նետելու քաղաքականության օրինակին: Հողը փախչում է մեր ոտքերի տակից, պետականություն ենք կորցնում, ամենակարևորը սա է: Մի սրտի չափ, մի բուռ հողի համար կռիվ տված տղերքի պատիվը վերջնականապես գետնով չտանք, կշարունակենք ապրել, բայց սերունդները մեզ չեն ների դա:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ