Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նելլիի և Րաֆֆիի դստեր 9-ամյակի խնջույքը, թեմատիկ տորթը, երազանքի նվերը ու հյուրերը

ЛАЙФ

Երգչուհի Նելլի Պողոսյանի և ֆուտբոլիստ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Րաֆֆի Սաֆարյանի ավագ դուստրը՝ Անահիտը, երեկ դարձել է 9 տարեկան, ինչի առթիվ ծնողները մանկական խնջույք են կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։

Tert.am Life–ը ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։

«Մենք միշտ տոնում ենք մեր երեխաների տարեդարձերը, քանի որ իրենք ամբողջ տարին սպասում են այդ օրվան։ Ես ու Րաֆֆին մեր տարեդարձին կարող է այդպես չպատրաստվենք, ինչպես երեխաների դեպքում։ Նախորդ տարի Անյայի ծնունդը չկարողացանք նշել, քանի որ համավարակի լայն տարածման շրջանն էր, Սառայի տարեդարձի ժամանակ պատերազմ էր։ Իրենց մեջ շատ էր տպավորվել, որ նախորդ տարի ծնունդ չեն նշել, այս տարի փորձեցինք լրացնել դա։ Իհարկե, ամեն բան արեցինք շատ զգուշորեն, քանի որ համավարակը դեռ կա, բայց մեր ամենահարազատ մարդկանց, իրենց ընկերուհիների հետ տոնեցինք օրը։ Ոչ միայն մեր երեխաներներն էին շատ ուրախ ու երջանիկ, այլև մյուսները, քանի որ վերջին մեկ տարում, ոչ ոք ոչ տանել, ոչ էլ գնացել է խնջույքների»,– պատմեց Նելլին։

Խնջույքին ներկա էին նաև Լուսինե և Իրինա Թովմասյանների դուստրերը, քանի որ նրանք էլ Անահիտի ընկերուհիներն են։

Երգչուհին պատմեց, որ ամեն բան կազմակերպել են Ֆլամինգոյի թեմատիկայով, քանի որ երկու դուստրն էլ շատ են սիրում ֆլամինգո։ «Այլ տարիներին զարդարանքի վրա շատ ավելի եմ կենտրոնանում, բայց փորձել էինք թեմատիկան պահել նաև տորթի ու քաղցրավենիքի ընտրության ժամանակ։ Ի դեպ, քաղցրավենիքներն ու տորթը պատրաստել էին արցախցի կանայք։ Բոլորը զարմացել էին, որ ոչ միայն համեղ է, այլև դեկորատիվ տեսքով չի զիջում այլ տորթերի»– ասաց Նելլին։

Մայրիկն ու հայրիկը աղջնակին նվիրել են մանկական սպա–կենտրոն և վերջին սերնդի կիսամանկական ֆոտոապարտ, որն անմիջապես տպում է լուսանկարը։ Նելլին ասաց, որ  աղջիկն ուղղակի երջանիկ էր նվերից, քանի որ իր ցանկությամբ էին գնել այն։

«Իրենք մեր բակում փոքրիկ տունիկ ունեն․ նախորդ տարի Րաֆֆին այդ տունը սարքելով փորձեց կոմպենսացնել ծնունդ չնշելը։ Ամբողջ ամառ երկու քույր այդտեղ էին խաղում, իրենց ընկերուհիներին էին հրավիրում, փարթիներ կազմակերպում։ Բավականին մեծ է։ Հիմա արդեն այնտեղ ունեն իրենց սպա կենտրոնը և երջանիկ են դրանով, քանի որ երկու աղջիկս էլ տարված են բյութի–բլոգեր դառնալու գաղափարով,– ասաց նա ու հավելեց, որ չնայած տարիքային տարբերությանը՝ 9–ամյա Անահիտն ու 4-ամյա Սառան, կարողանում են միասին խաղալ, ընդհանուր հետաքրքրություններ ունեն։ –Երկուսն էլ շատ–շատ են սիրում կոսմետիկ միջոցներ։ Ինչ էլ խաղան–չխաղան, վերջում իրար մատնահարդարում անելը, «քսվացնելը» կա։  Իհարկե, կռիվներն անպակաս են, մեկ էլ կասեն՝ դու սա ունես, ես չունեմ, ինչու է քոնը մարմնագույն, իմը՝ վարդագույն, բայց բավական է նրանց, օրինակ, մի շրթներկ նվիրես, բոլոր տարաձայնությունները կմոռանան, անսահման ու ամբողջ օրը միմյանց այդ շրթներկը կքսեն»։

Նելլին նշեց, որ բալիկները սովորաբար շատ շնորհակալ են լինում նվերների համար, ինքն ու ամուսինն ամեն բան անում են, որպեսզի դա արմատանա երեխաների մեջ։

«Ես ու Րաֆֆին հաճախ ենք խոսում նրանց հետ։ Մեր բոլորիս մանկությունն անցել է 90–ականների վատ ժամանակներում, երբ ամեն տարի չէ, որ կարող էինք ծնունդ նշել։ Շատ բաներ մեզ համար ուղղակի ճոխություն էին։ Ես հասկանում եմ, որ այլ երեխաներ գուցե շատ ավելի լավ բաներ են նվեր ստանում, բայց սա այն նվերն էր, որ ինքն էր ուզել։ Մենք փորձում ենք մեր ունեցածի և կարողության սահմաններում ամեն բան անել, որպեսզի երեխաները չունենան այն պակասը, որը մեր սերունդն է ունեցել։ Իրենց էլ միշտ ասում ենք, որ պետք է շնորհակալ լինեն Աստծուն այն ամենի համար ինչ ունեն։ Գուցե դրանից է, որ շատ ավելի էմոցիոնալ են արձագանքում նվերներին։ Ցանկացած նվերի դեպքում շնորհակալություն են հայտնում ինձ ու Րաֆֆիին»,– եզրակարեց երգչուհին։

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ