Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների վերջին հույսը իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում ծանր պարտությունից հետո Հայաստանում լիովին նոր քաղաքական իրողություն է հաստատվել։ Իսկ արտահերթ ընտրությունների մոտենալուն զուգահեռ ներքաղաքական դաշտը կամաց-կամաց վերջնական տեսք է ստանում, որի արդյունքում ակնհայտ է դառնում, թե ուժերի ինչպիսի դասավորություն է գործում։ Եվ քանի որ իշխանությունների՝ մեկը մյուսին հերթ չտվող ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ հավակնություններ ունեն և իրենց ներկայացրած ծրագրերով կարող են արժանանալ ընտրողների մեծամասնության վստահությանը, ապա իշխանություններին այլ ելք չի մնում, քան գործի դնել հանրության «ուղեղն արդուկելու»՝ իրենց կողմից փորձված հին մեթոդը։

Այդ գործելակերպի էությունն այն է, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրական դինամիկայի շղարշ ստեղծել։ Սակայն վիճակը խայտառակ ծանր է, և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար պետք է հնարավոր լինի փաստեր ու ցուցանիշներ բերել։ Փորձը ցույց է տալիս, որ դժվար չէ գեղեցիկ թվեր նկարելը, իսկ հետո դրանք «պուպուշ» փաթեթավորմամբ հանրությանը հրամցնելը: Բացի այդ, ամեն մի ոլորտում էլ կարելի է դրական ցուցանիշներ գտնել՝ անկախ նրանից՝ դրանք կառավարության աշխատանքի արդյունք են, թե ոչ։ Եթե հանրությանը մոլորեցնելու ուրիշ հնարավորություն չլինի, Փաշինյանը կարող է առօրյա կյանքից տարբեր դրական ցուցանիշներ պեղել, ինչպես օրինակ՝ թանգարաններ այցելությունների թվերը, ապա դրանք ներկայացնել որպես իրենց ձեռքբերում։

Պատահական չէ, որ այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ հանրության դատին էին ներկայացնում իրենց կառավարության աշխատանքի 100 փաստերը, որտեղ ինչ ասես տեղ էր գտնում։ Մնում էր՝ որպես մեծ արդյունք ներկայացնեին, որ կառավարության անդամները աշխատանքի են հաճախել, կամ մեծամասնությունը աշխատանքից չի ուշացել։ Բայց կորոնավիրուսի տարածումից ի վեր գրանցված արդյունքներն ու ցուցանիշներն այնքան կատաստրոֆիկ են, որ անգամ Փաշինյանը դադարեցրեց 100 փաստերի ներկայացման պրակտիկան։ Էլ չենք խոսում Նիկոլի պատճառով պարտված պատերազմի ծանրագույն հետևանքների մասին։ Եվ ահա, հիմա, երբ ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, Փաշինյանը կրկին սկսել է ոչ միայն ինչ-որ դրական փաստեր գտնել ու ներկայացնել, այլև մարդկանց «ապշահար» անել, թե ինչպիսի լուրջ ապագայի ծրագրեր են նախատեսում իրականացնել՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե միայն թղթի վրա են։

Իսկ ապագայի նրա ծրագրերը հիմնականում կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստացվելիք միֆական օգուտների հետ։ Ըստ էության, Փաշինյանը այսպես է սկել քարոզարշավը ու ցանկացած առիթ օգտագործում է սրա համար։ Անգամ կառավարության նիստերն են դարձել քարոզարշավի իրականացման հարթակ։ Դրա բաղկացուցիչ մասն են աջ ու ձախ տրվող խոստումները, որի արդյունքում կառավարության նիստերը փաստացի վերածվում են ընտրակաշառքի խոստման մարաթոնի։ Ու այս հարցում իշխանություններն այնքան մանրախնդիր են դարձել, որ մնում է պատ առ պատ թվարկեն, թե որ դպրոցի կամ մանկապարտեզի ինչ մասն են վերանորոգելու։ Սրան գումարած՝ կեղծ և ուռճացված տվյալներն այնպիսի էպիտետներով ու փաթեթավորմամբ են ներկայացվում, թե իբր Հայաստանի պատմության մեջ աննախադեպ աճ և յուրօրինակ ռեկորդ է գրանցվել։ Այդպես, օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե ապրիլի հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը պատմական ռեկորդ է Հայաստանի համար։

Բացի այն, որ Փաշինյանի ներկայացրած թվերը կասկածելի են, իշխանություններն առանձին ամիսների դեպքում կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որ մեծ քանակությամբ հարկեր մուտքագրվեն, բայց դա չի նշանակում, որ այդ մուտքերի տեմպը պահպանվելու է ողջ տարվա ընթացքում։ Իսկ երբ երկրի կարևոր խնդիրներից մեկը դարձել է աճող գործազրկությունը, Փաշինյանը չի զլանում հայտարարել, թե Հայաստանում գրանցված աշխատատեղերի հարցում նոր ռեկորդներ են սահմանվում: Ըստ իշխանությունների տրամաբանության, եթե տնտեսությունը սկսել է վերականգնման փուլ թևակոխել, ինչո՞ւ մարդիկ այդ վերականգնման ազդեցությունն իրենց վրա չեն զգում։ Այլ ընդհակառակը, նրանց եկամուտները աստիճանաբար նվազում են, իսկ ապրանքներն՝ օրեցօր թանկանում։

Մի՞թե իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են իշխանությունների վերջին հույսը։ Հնարավոր է: Սակայն այս ամենի մեջ մի բան գնալով ակնհայտ է դառնում. Հայաստանի համար պատմական կարելի է գնահատել միայն այս իշխանությունների կործանարար գործունեությունը: Նաև՝ աննախադեպ...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները