Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գործարքների նվազում՝ անշարժ գույքի շուկայում. 2021 թ. առաջին եռամսյակը՝ մինուսներով․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 40 494 գործարք: Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս ցուցանիշը նվազել է 5,2 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են անշարժ գույքի շուկայում կատարած ուսումնասիրություններին: Հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2021 թ. նշված ժամանակահատվածում 2020 թ. համեմատ 2226-ով քիչ գործարք է կատարվել: Մասնավորապես, մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9,6 տոկոսով: Մարզերի դեպքում առավել էական նվազում է գրանցվել Շիրակի մարզում:

Այստեղ գործարքները նվազել են 18,3 տոկոսով: Եթե անդրադառնանք գործարքներին՝ ըստ տեսակների, ապա հրապարակված տվյալները փաստում են, որ ամենաշատ գործարքները գրանցվել են օտարումների դեպքում: Վարձակալության գործարքները կազմել են ընդամենը 6,2, գրավադրումները՝ 11,2, վերագրանցումերը՝ 8,5, իսկ ժառանգության գործարքները 17, 3 տոկոս: Օտարման դեպքում այդ մասնաբաժինը 36,9 տոկոս է: Միևնույն ժամանակ, 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ օտարման գործարքները նվազել են 8,7, առուվաճառքներինը՝ 8,3 տոկոսով: Վարձակալության գործարքները նույն ժամանակահատվածում նվազել են 29,8, գրավադրման գործարքները՝ 20,9 տոկոսով:

Ավելացել են միայն օրինականացման, ժառանգության և առաջնային գրանցման գործարքները: Ինչ վերաբերում է գործարքների բաշխվածությանն արդեն ըստ գույքի տեսակի, նշենք, որ այս պարագայում ամենաշատ գործարքները բաժին են հասել հողերին: Այդ գործարքները հարյուր տոկոսանոց սանդղակի մեջ կազմել են 38,1 տոկոս այն դեպքում, երբ բնակարանների գործարքները կազմել են 25,9, ավտոտնակներինը՝ 3,8, հատուկ նշանակության շինություններինը՝ 8,2, իսկ բնակելի տներինը՝ 21,8 տոկոս: Իսկ արտադրական նշանակության շինությունների դեպքում գործարքների մասնաբաժինը չնչին է՝ կազմել է ընդամենը 2,2 տոկոս: Միևնույն ժամանակ նշենք, որ բնակարանների գործարքները նվազել են 10,5 տոկոսով, քանակային առումով՝ 1233-ով: Անհատական բնակելի տների գործարքները նվազել են 7,3 տոկոսով կամ 694-ով: Նվազում է գրանցվել նաև արտադրական, ինչպես նաև հասարակական նշանակության շինությունների գործարքների պարագայում:

Հողային գործարքները նվազել են 2,5 տոկոսով: 23, 5 տոկոսով աճ է գրանցվել միայն ավտոտնակների դեպքում: Չնչին՝ 0,8 տոկոսով աճ կա նաև գյուղատնտեսական նշանակության շինությունների գործարքների պարագայում: Ինչպես օտարման, այնպես էլ առքուվաճառքի դեպքում ամենամեծ մասնաբաժինը հողային գործարքներին է բաժին հասել: Հարյուր տոկոսանոց սանդղակում 44,5 տոկոսը հողերի գործարքներն են: Այդ սանդղակում բնակելի տների գործարքները կազմել են 14,8, ավտոտնակներինը՝ 6,2, բնակարաններինը՝ 28,3 տոկոս: Նշենք, որ բնակարանների առուվաճառքն այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ նվազել է 16,2 տոկոսով, իսկ անհատական բնակելի տների գործարքները նվազել են 11 տոկոսով: Արտադրական նշանակության շինությունների գործարքները նվազել են 14,3, հասարակական նշանակության շինություններինը՝ 9,4, հողերինը՝ 5 տոկոսով:

Ավտոտնակների առուվաճառքն աճել է 27,2 տոկոսով: Միայն Երևանում բնակարանների առուվաճառքը նվազել է 16,5, իսկ անհատական բնակելի տներինը՝ 17,4 տոկոսով: Մայրաքաղաքում մեծ է նվազումը հատկապես արտադրական նշանակության շինությունների պարագայում, որը 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ կազմել է 41,2 տոկոս: Իսկ միայն մարզերում առուվաճառքի գործարքները, ընդհանուր առմամբ, նվազել են 5 տոկոսով: Առանձին ցուցանիշներ են հրապարակվել հանրապետությունում բազմաբնակարանային բնակելի շենքերի վերաբերյալ: 2021 թ. առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի 3128 գործարք է կատարվել:

2020 թ. համեմատ այս ցուցանիշը նվազել է 16,2 տոկոսով: Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, 2021 թ. առաջին եռամսյակում Երևանում բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մ քառակուսի մակերեսի հաշվարկով 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ նվազել են 6 տոկոսով: Մարզերի քաղաքներում բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 քմ հաշվարկով նվազել են 4,1 տոկոսով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию