Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Նիկոլիզմը, նիկոլականությունն աղանդ է. այդ մարդուն և նրա թիմին մերժելու և հեռացնելու ճանապարհը»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը գնում է դեպի արտահերթ ընտրություններ: Որպես քաղաքացի մեզ համար կարևոր է անվտանգության զգացողության վերականգնումը, հասարակության առողջացումը, որը երբեք այսքան պառակտված չի եղել: Հրապարակային ելույթները վկայում են այն մասին, որ պառակտումը գնալով ավելի է խորանում, միտում կա մեղավորության զգացումը դնել հավասարապես բոլորի վրա: Հասարակության հաշտեցման, առողջացման նշույլներ անգամ չկան:

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ հասարակությունը վերջին երեք տարում բևեռացվեց: «Բաժանվեց երկու ընդդիմադիր բևեռների՝ թշնամական, մեկ-մեկու չհանդուրժող: Ներկա իշխանություններին հաջողվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանել հասարակությանը: Կարծում եմ՝ մեր մեջ երբեք այսքան ոխերմորեն միմյանց հոշոտելու ցանկություն, այսքան ատելություն, անհանդուրժողականություն չի եղել: Բնական է՝ նման բաներ եղել են, բայց դա կատարելության հասցվեց՝ ուղղակի ամեն օր սրվելով երկրի առաջին դեմքի՝ Նիկոլի կողմից»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Ընդգծում է՝ անցած երեք տարում իշխանություններին հաջողվեց ոչնչացնել մեր արժեհամակարգը: «Պատերազմի հերոսներին սկսեցին դատել, եկեղեցու դեմ դուրս եկան, պատմության դասագրքերից սկսեցին սրբագրել հայ-թուրքական խնդիրները և այլն: Հաջորդիվ գյուղատնտեսության, մշակույթի և սպորտի նախարարություններն օպտիմալացվեցին: Տեսեք՝ երեք կարևոր թիրախի հարվածեց Նիկոլը: Նա սկսեց կամացկամաց ոգին հանձնել: Մենք նախ՝ ոգին հանձնեցինք, հետո Արցախը: Եթե երեք տարի առաջ բացառում էինք Արցախի զիջումը, հիմա կորցնելուց հետո, դժբախտաբար, մեր հասարակության մեջ կա մի շերտ, որն ուրախ է դրա համար: Եթե պատրաստվում է քվե տալ Փաշինյանին և նրա թիմին, ուրեմն, նաև այս ամբողջի՝ Արցախի հանձնման, ատելության պատասխանատվությունն է վերցնում իր վրա: Նիկոլը հիմա գնում է լեգիտիմացման: Նա փորձում է վերընտրվել և այդ ճանապարհով մաքրվել մեղքերից: Դրա կրողը դառնում է ժողովուրդը: Պատմության դատաստանի առջև կանգնում է ոչ թե ինքը, այլ ժողովուրդը: Եթե երեք տարի առաջ չգիտեինք, որ ամեն ինչ այսպես է լինելու, հիմա տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ: Ասում ենք՝ 2018 թվականին ժողովուրդը խաբվեց, գնաց ընտրեց և այլն, բայց հիմա խաբվելու հարց չկա: Եթե նրան քվե ենք տալիս, լեգիտիմացնում ենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ, վերցնում ենք մեզ վրա, ասում, որ համաձայն ենք, մենք ենք դա արել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընտրությունների ժամանակ նրանց քվե տալով` նաև ապագայի համար ենք քվե տալիս: «Կդառնանք ինչ-որ թուրքական վիլայեթ կամ ճանապարհ Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Մենք նաև դրան ենք քվե տալիս: Այսօր ունենք նման աննորմալ իրավիճակ: Այո, ժողովրդին այս ողբերգության մեջ չեն տանում ընտրությունների, դա հանցագործություն է: Մարդիկ շոկի մեջ են, շատերը դեռ զոհված տղաների աճյունները չեն գտել, մեր ռազմագերիները հայրենիք չեն վերադարձել, հասարակության մեջ հոգեկան հանգստություն չկա: Այս վիճակով ընտրությունների չեն գնում: Բայց սա նաև չարյաց փոքրագույնն է, որովհետև այլ տարբերակ չկա: Այդ մարդը չի հեռանում և վերջ: Պարտությունից և փաստաթղթի ստորագրումից, որևէ խոստում չկատարելուց և ամեն ինչ քանդելուց, բոլոր ասպարեզները քանդուքարափ անելուց հետո նա պետք է հեռանար: Այդ մարդիկ անկարող են անգամ մեկ ասեղ թելել: Հիմա ընտրություններն են այդ մարդուն և նրա թիմին մերժելու և հեռացնելու ճանապարհը:

Պետք է գա ազգային մի ուժ, որը չի ոչնչացնի արժեքները, տեր կկանգնի դրանց: Այո, հնարավոր է բանակցային խաղաղ ճանապարհով Շուշին և Հադրութը հետ բերել, վերականգնել Սյունիքի սահմանները: Եթե անգամ սա չանի, գոնե եղածը պահպանի: Թուրքը երբեք չի բավարարվելու, նրան երբեք չես կարող վստահել: Սահմանը բացելու մասին պետք է խոսել միայն այն ժամանակ, երբ քո տնտեսությունն ու անվտանգությունը պատրաստ կլինեն դրան: Ոչ թե այս վիճակում, երբ Ալիևն ասում է՝ ինչո՞ւ չվերադառնանք Զանգեզուր, Երևանը մերն է և մնացած ամեն ինչն էլ մերն է: Այս մարդն էլ պատրաստ է դրան, ոչ մի բառով չի հակադարձում այս հայտարարություններին: Ալիևն ինչոր փողային գործարքի մասին է խոսում, կրկին նրան չեն հակադարձում, վեց ամսում կարողացավ միայն չորս տող ոտանավոր արտասանել»,-ասում է բանաստեղծը: Հավելում է՝ պետք է այս կարճ ժամանակահատվածում հասկանանք, թե ում ենք տալու մեր քվեն: «Այսօր մեր ինքնիշխանությունն է վտանգված: Այլևս անկախ ու ինքնիշխան չենք: Այդ մարդը Սյունիքում ռուս սահմանապահի ուղեկցությամբ է ճանապարհն անցնում, սա խայտառակություն է: Ու կա ինչ-որ զանգված, որ ասում է՝ նրան է ընտրելու: Նիկոլն աղանդ ստեղծեց, նիկոլիզմը, նիկոլականությունը աղանդ է: Մենք այսօր աղանդի մեջ ենք»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ