Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Յո-յո՝ արտաքուստ պարզ, բայց հատուկ հմտություններ պահանջող խաղ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես սովորական տիկնիկը, յո-յո-ն ևս համարվում է մոլորակի ամենահին խաղալիքներից մեկը: Այդ խաղալիքը բաղկացած է երկու իրար միացված սկավառակներից, որոնց միջև թել է պտտվում: Թելի մի ծայրը ամրացված է խաղալիքին, իսկ մյուսը հագցվում է մատին: Օգտագործելով իներցիալ ուժը և ճոճանակի սկզբունքը՝ սկավառակը փաթաթվում է մինչև վերջ և խաղացողի ջանքերով վերադառնում է իր նախնական դիրքին: Թվում է, թե այդ պարզ գործողությունը պետք է արագ ձանձրացնի, բայց իրականությունն այլ է: Յո-յո- ն այնքան հայտնի և տարածված է աշխարհում, որ անգամ կան դրա հատուկ ուսումնական դպրոցներ, անցկացվում են դասընթացներ, մրցումներ և առաջնություններ, ինչպես նաև կան ակումբներ նրանց համար, ովքեր պարզապես սիրում են այդ խաղը, կամ էլ այդ ոլորտում մասնագետներ են: Յո-յո խաղալիքը ներկայումս պատկանում է skill toy խաղերի դասին, ինչը նշանակում է, որ այն խաղալու համար պահանջվում են հատուկ հմտություններ:

Պարզապես սկավառակը պտտեցնել, ապա վերադարձնել այն իր սկզբնական դիրքին՝ ընդամենը հնարք է սկսնակների համար: Իրականում մասնագետ խաղացողները ունակ են հրաշքներ գործել այդ խաղալիքով, ստեղծել զարմանահրաշ պատկերներ՝ օգտագործելով թելի և խաղալիքի շարժումը: Այդ ամենը կախարդանք և ֆոկուս է թվում, բայց իրականում դա կախված է խաղացողի հմտություններից, որը նա մշակում է շատ երկար ժամանակ: Յո-յո-ի պատմությունը սկսվել է դեռևս 2500 տարի առաջ Հին Հունաստանում: Այդ փաստը հաստատվում է մեր ժամանակներ հասած ծաղկամանով, որի վրա պատկերված է յո-յո խաղացող մարդ: Բացի այդ, պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե նման խաղալիքներ: Այնուամենայնիվ, համարվում է, որ յո-յո-ի ծննդավայրը եղել է կա՛մ Հին Չինաստանը, կա՛մ Ֆիլիպինները, քանի որ այնտեղ այդ օբյեկտը օգտագործվել է որպես հատուկ զենք վայրի կենդանիներ բռնելու համար, որի համար էլ թելն ունեցել է մինչև 6 մետր երկարություն: Բացի այդ, ֆիլիպիներեն լեզվով յո-յո նշանակում է «այստեղ-այնտեղ»:

Յո-յո-ի պատմության մեջ զարգացման նոր փուլ է սկսվել 1866 թվականին: Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում մտածել են խաղի նոր կառուցվածք, որը նախատեսում է սկավառակի քաշի վերաբաշխում, որպեսզի դրա պտտումը ավելի երկար տևի: Դրա գյուտարարներն են Ջեյմս Հեյվենը և Չարլզ Գետտրանկը: Նրանք արտոնագրել են իրենց գաղափարը, բայց այն անվանել են Բանդելոր: Խաղը յո-յո անունն է ստացել միայն 1928 թվականին: Այնուհետև հայտնվել է այդ խաղալիքի արտադրության առաջին գործարանը, որը գտնվել է ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքում: Այն բացել է Պեդրո Ֆլորեսը, որը Ֆիլիպիններում գտել է այս խաղի նախատիպը և այն բերել նահանգներ: Գործարանում ամեն օր արտադրվում է մոտ 300 000 յո-յո, որը վկայում է խաղի հսկայական հանրաճանաչության մասին:

Յո-յոն ենթարկվել է խոշոր փոփոխության անցյալ դարի 90-ականներին: Դա հիմնականում արտահայտվել է խաղալիքի կառուցվածքի վրա: Խաղալիքի սակավառակը պատել են սիլիկոնային արգելակային շերտով, տեղադրել են առանցքակալներ, օգտագործվել են արտադրության նոր նյութեր: Արդյունքում 90-ականներից սկսած յո-յո խաղալիքը սկսել է նոր, արդեն երրորդ վերածնունդը ապրել, հայտնվել են յո-յո խաղային նոր տեխնիկական հնարքներ:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»