Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետք է կայացվի կարևոր որոշում

POLITICS

Երեկվա՝ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ։ Իմ խորհուրդը դաշինքի շտաբին՝ խնդիր դնել՝ հանրային գիտակցության և պետական համակարգի գիտակցության մեջ հաղթանակը ամրագրել հունիսի 20-ից շատ ավելի վաղ։

Ինչպես դա անել.

Շատ կարևոր է՝ ճիշտ գնահատել հանրային տրամադրությունները և հանրության ակնկալիքը Քոչարյանից։

Քոչարյանին հաջողվել է գտնել ճշգրիտ ձևակերպում՝ «Արժանապատիվ խաղաղությունը», որը դարձել է նրա այցեքարտը և մեծ թափով մտնում մտնում է բոլորի տները։

Ինչո՞ւայդպես ստացվեց. որովհետև այն ճշգրիտ համընկավ հանրային սպասումներին։

Եվ նույն ճշգրտությամբ պետք է ինքնաընկալվել և ներկայանալ ժողովրդին, պետական համակարգին, սփյուռքին, բոլորին։

Սա Արտակարգ իրավիճակի դաշինքն է։ Քոչարյանն արտակարգ իրավիճակի թեկնածուն է։

Քոչարյանից այսօր մարդիկ ակնկալում են խաղաղություն, կայունություն, արժանապատվություն։ Քոչարյանը գալիս է հենց այդ առաջարկներով, քանի որ գիտե խաղաղության ու կայունության արժեքը։ Ուրեմն՝ պետք է առավելագույնս ներդաշնակ ու օրգանիկ լինել օրվա հանրային պահանջին ու սեփական գաղափարներին։

Ուրիշ կոստյումներ պետք չէ հագցնել Քոչարյանին։

Քոչարյանը և դաշինքը որևէ պարագայում չպետք է մտնեն «հանդարտ քարոզարշավի» տրամաբանություն։ Հիմա հանդարտ ընտրությունների ժամանակ չէ։ Ներկայացվելիք ծրագիրը պետք է լինի Արտակարգ իրավիճակի ծրագիր։

Փաշինյանն ամեն կերպ ձգտելու է այս պրոցեսը վերածել ընտրության, իսկ իրականում այստեղ ընտրության խնդիր չէ, սա փրկության պրոցես է,  որտեղ Փաշինյանն անելիք չունի։

Երկիրն այն վիճակում չէ, որ մենք մտնենք ծրագրային մանր, անկարևոր դետալների մեջ։ Երկիրը մտել է ծանր ճգնաժամային փուլ, և մեզ պետք է լուրջ ու հրատապ հակաճգնաժամային ծրագիր։

Քոչարյանը, որպես հակաճգնաժամային մենեջեր, կարող է ու պետք է ներկայացնի հենց այդպիսի մի ծրագիր՝ հետևյալ պարզ տրամաբանությամբ.

  1.  Արտակարգ իրավիճակի դաշինք
  2. Արտակարգ իրավիճակի լիդեր
  3. Արտակարգ իրավիճակի թիմ
  4. Արտակարգ իրավիճակի ծրագիր, քայլեր։

Ինչ-ինչ պատճառներով Քոչարյանին չհաջողվեց կոնսոլիդացնել բոլոր էլիտաներին, ինչն, անշուշտ, դժվարացնում է գործը, իսկ դրա միակ փոխհատուցումը նոր մարդն է՝ ամեն հաջորդ միտինգին եկող նոր մարդը, ելույթները լսող ու հավանող նոր մարդը, նրան հավատացող նոր մարդը։ Իսկ նոր մարդուն հրապարակ բերելու բանաձևը՝ այդ մարդուն պարզ ասել, որ սա 911-ի ընտրություն է։ Այսօրվա Քոչարյանը 911-ն է, որից կան շատ կոնկրետ սպասումներ՝ կայունացնել վիճակը, փակել թուրքի մուտքը մեր երկիր, կասեցնել պետության կազմաքանդումը, ապահովել արժանապատիվ խաղաղություն, դնել տնտեսական և պետական վերելքի հիմքերը։

Ի դեպ, հենց այս սպասումներով է բացատրվում այն լատենտ մեծ վարկանիշը, որն ունի Քոչարյանը։ Բայց որպեսզի լատենտ, իսկապես զգալի վարկանիշը վերածվի «կողմ» քվեաթերթիկի, պետք է հանրության հետ խոսել պարզ, առանց ավելորդ սեթևեթանքի, ներկայացնել իրական օրակարգը։ Հանդարտ ընտրությունների և քարոզարշավի համար այսօր չկա ո´չ ժամանակ, ո´չ որևէ նախադրյալ։ Ընտրարշավի օրերը Հայաստանի անվտանգության բարձիկն են. այս օրերի ընթացքում պետք է  առավելագույնս համախմբել հանրային տրամադրությունները և հաղթանակ արձանագրել ընտրություններից 10 օր առաջ։

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!