Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս ընտրություններում դրված է նաև պետականության լինել կամ չլինելու հարցը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդհանուր առմամբ, արդեն ուրվագծվում է, թե նախընտրական պայքարում հիմնականում որ ուժերն են գլխավոր դերակատարում ունենալու: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ առկա վերադասավորումներին և ներքաղաքական դաշտին:

«Կարելի է անգամ մոտավորապես հաշվարկել նաև այն, թե որ ուժերը կմտնեն ապագա խորհրդարան, որովհետև հատկապես ընդդիմադիր դաշտում ուրվագծվեցին հիմնական խաղացողներն ու հիմնական ֆորմատները: Պարզ է, որ իշխանական բևեռը «Քաղպայմանագիրն» է լինելու, որովհետև մնացած բացահայտ կամ քողարկված իշխանական ուժերը խորհրդարան անցնելու բավականին լուրջ խնդիրներ կունենան: Նրանց ստացած ձայները հիմնականում, սոցիոլոգների ասած, ստատիստիկական անճշտությունների շրջանակում են լինելու:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա կարծում եմ, որ բավականին մրցունակ և առնվազն ուժեղ դաշինքներ են ձևավորվել: Արդեն տեսնում ենք, որ նախընտրական կամպանիայի մեկնարկը տրվել է: Նախօրեին տեսանք առաջին ուժի ցուցադրումը «Հայաստան» դաշինքի կողմից, որը բավականին մրցունակ, ամբիցիոզ ու կարող ուժ է: Այդ դաշինքի պաշտոնական մեկնարկը ցույց տվեց, որ ոչ միայն բավականին լուրջ պոտենցիալ ու հավակնություններ ունի, այլև լուրջ էներգետիկա կա իր ընտրազանգվածի մոտ: «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես բավականին մրցունակ և կարող ուժ է, որը ևս բավականին մրցունակ քաղաքական ուժ է լինելու: Կարծում եմ՝ իր հստակ էլեկտորատը, ինչպես միշտ, ունի նաև ԲՀԿ-ն: Այս ուժը հետագայում, երբ խորհրդարանը ձևավորվի, կարող է կարևոր դերակատարում ունենալ ընդդիմադիր բևեռում՝ ապագա իշխանության ձևավորման գործում»,-ասաց մեր զրուցակիցը:

Վերոնշյալ համատեքստում քաղտեխնոլոգը հավելեց. «Նախընտրական կամպանիան դեռ շատ բաներ կարող է փոխել: Ինչպես տեսանք, նախօրեի միջոցառումները բավականին լուրջ տրամադրություններ փոխեցին: Նախընտրական կամպանիան աստիճանաբար կարող է երկրում շատ լուրջ մթնոլորտ փոխել, ռեզոնանսներ առաջացնել և որքան դեպի վերջ գնա, այնքան կարող են լուրջ տրանսֆորմացիաներ լինել թե՛ տրամադրությունների և թե՛ էլեկտորալ առումով: Այդուհանդերձ, այս պահին կա կարծիք, որ որևէ քաղաքական ուժ դժվար թե միայնակ կարողանա մեծամասնություն ունենալ և իշխանություն ձևավորել: Այդ պատճառով հաջորդ իշխանությունն, ամեն դեպքում, կոալիցիոն է լինելու:

Իսկ նման պարագայում յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական բլոկերի ու առանձին կուսակցությունների ոչ միայն հայտնվելն է կարևոր ԱԺ-ում, այլև իշխանություն ձևավորելու իրենց պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ արհեստական ստեղծված պրոիշխանական ուժերը եթե անգամ դաշինք կազմեն, ինչպես նշեցի, իրենց ստացած ձայները ստատիստիկական անճշտության շրջանակում կլինեն: Այդ իսկ պատճառով չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն ինչ ծավալով պետք է վարչական ռեսուրս օգտագործի կամ ինչքան պետք է թվանկարչությամբ, ընտրակեղծարարությամբ զբաղվի, որ կարողանա ընտրություններում հաղթող լինել: Բայց հակառակ բևեռում տարբեր շարասյուներով հանդես եկող բավականին փորձված և ոչ միամիտ ուժերը շատ լավ հասկանում են, որ պետք է «պլան Բ» ունենալ, այսինքն, պատրաստվել հետընտրական զարգացումների: Իշխանական ուժի գլխավոր խնդիրներից մեկը հենց կոալիցիա ձևավորելու բավականին նվազ ռեսուրսներն են լինելու»:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության բնույթին, Վիգեն Հակոբյանը նշեց, որ արդեն մոտավորապես ուրվագծվում է Նիկոլ Փաշինյանի և իր իշխանական թիմի նախընտրական քարոզչական ստրատեգիան:

«Քանի որ առանձնապես արդյունք չկա, ինչպես միշտ, ասում են՝ ասֆալտ ենք արել: Հիմա նաև ասում են՝ ասֆալտ ենք արել, բայց միլիոնատեր չենք դարձել, թեպետ միլիոնատեր դարձել են, թե ոչ, պարզ կդառնա հաջորդ իշխանության օրոք: Ասում են՝ երեք տարվա մեջ ինչ-որ գործ ենք արել, բայց երբ փաստեր են բերում, դրանք այնքան նվազ են, որ սովորաբար սահմանափակվում են ասֆալտով, բանակի համար ելակով, «մայկա-տրուսիկով»: Հիմնականը «եթե մեզ չխանգարեին, մենք հաջողության կհասնեինք» թեզն է լինելու: Ու այստեղ նորից առաջին պլան է գալիս չարաբաստիկ սև-սպիտակի տարբերակը, նախկին իշխանություն և այլն: Հիմա երկու հիմնական թիրախ է լինելու. նախ՝ «եթե մեզ չեք ընտրում, մենք վատն էինք, բայց նախկիններն ավելի վատն են», երկրորդ՝ «եթե մեզ ընտրեք, թավիշին վերջ կտրվի, այսինքն, այն, ինչ մեզանից սպասում էր լ յումպենը»:Նորից պատրանքներ են ստեղծելու, որ սեփականությունը վերցնելու են ու բաժանեն լ յումպենին, իսկ լ յումպենն սկսելու է լավ աշխատել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ լ յումպենը Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն է:

«Մեծ հաշվով, նորից նույն երգն է լինելու այն բոլոր լոկալ միտինգներում, որոնք կազմակերպվում են հիմնականում վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և որոնց ներգրավում են նաև երեխաներին: Հիմա՝ ինչ վերաբերում է այդ թեզերի արդյունավետությանը: Կա երեք տարվա ընթացքում զգալիորեն նոսրացած ընտրազանգված, որը ցանկացած պարագայում ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, որովհետև, ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից հետո որևէ փաստարկ այդ ընտրազանգվածի վրա չի ազդում: Ինչու, որովհետև իրենք, պայմանական ասած, աղանդավորական մտածելակերպով են առաջնորդվում: Իրենք հավատում են ինչ-որ մի «փրկչի»: Հավատացեք, որ եթե այդ «փրկչից» ոչինչ չստանան, մի քանի ամիս կամ տարի հետո նոր «փրկիչ» են մոգոնելու: Այն, ինչ ասվում է նաև այդ լոկալ հանրահավաքների ժամանակ, նորմալ է այդ մասսայի համար: Իրենք աշխատելու են հենց այդ մասսայի վրա: Իսկ ընդդիմությունն այդ զանգվածին պետք է հանգիստ թողնի, համարի, որ նրանք չկան: Ընդդիմությունն ունի իր ընտրազանգվածը, որի պոտենցիալն իրենք դեռ ամբողջովին չեն բացել: Բացի այդ ամենից, կա նաև մոտ 40 տոկոսից ավելի ձայն, որոնք հասարակության չկողմնորոշված հատվածն են»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ աշխատելու բավականին լայն շրջանակ կա ընտրազանգվածի առումով:

«Նշված հատվածի ձայները մի քանի անգամ ավելի են Ն. Փաշինյանի կայուն ու անդրդվելի էլեկտորատից, որը, սակայն, 3 տարվա ընթացքում զգալիորեն նոսրացել է: Թեպետ Փաշինյանը կստանա այդ ձայները, բայց դրանք զգալիորեն քիչ են լինելու, քան անհրաժեշտ է ընտրություններում հաղթելու համար»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով, ընդհանուր առմամբ, այս ընտրությունները բացառիկ նշանակություն ունեն. «Սա զուտ հերթական էլեկտորալ կամ անգամ արտահերթ էլեկտորալ գործընթացը չէ, որտեղ ինչ-ինչ պատճառներով ուղղակի իշխանության հարց է դրված: Այս ընտրություններում դրված է պետականության լինել կամ չլինելու հարցը: Մեկ այլ հարց էլ է դրված, որն, ըստ իս, շատ ավելի կարևոր է. այս տարածքում բնակչությունն ընդամենը բնակչությո՞ւն է, որը չունի երկրի, պետականության, պատմական հիշողության, հայրենիքի, ազգի զգացողություններ և իրենց միավորում է միայն ընդհանուր լեզուն, թե՞ ժողովուրդ է, երբեմն էլ՝ ազգ, որի համար ուղղակի վիրավորական է, երբ կապիտուլ յանտ իշխանությունը, որը ոչ միայն Արցախի 75 տոկոսն է հանձնել, արդեն ՀՀ տարածքներն է այս կամ այն պատրվակով տալիս, այլև ընդհանրապես վտանգի տակ է դնում պետականության գոյությունն ու անվտանգությունը: Կնքահայրը ֆիլմի մեջ Մայքլ Կոռլեոնեն ասում էր. «Только не говори, что ты не виноват. Это оскорбляет мой разум»: Հիմա եթե հանկարծ այս իշխանությունը լեգիտիմացվի այդ բնակչության կողմից, ամբողջ աշխարհի համար հասկանալի կլինի, որ այդ բնակչության հետ կարելի է անել այն ամենը, ինչ ցանկանում ես, որովհետև նրանց լավագույն դեպքում հետաքրքրում է ստամոքսը»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ընտրությունները շատ կարևոր են և՛ պրագմատիկ քաղաքականության առումով, և՛ ինքնագիտակցության առումով՝ որպես ժողովուրդ: «Մենք այսպիսի ընտրություն չենք ունեցել, և շատ կարևոր հանգրվանի ենք հասել նաև վերոնշյալ նրբերանգի իմաստով: Խաղասեղանին նաև ասօրվա իշխանությունների անվտանգության խնդիրն է դրված: Մեր՝ հատկապես նախագահական ընտրությունների դեպքում խաղասեղանին սովորաբար դրված են եղել իշխանության, սեփականության, ֆինանսներին առնչվող հարցերը: Հիմա խաղասեղանին այսօրվա որոշ իշխանավորների ուղղակի անվտանգության հարցն է, ինչի պատճառով, կարծում եմ, բավականին կոշտ ընտրություններ են լինելու: Քանի որ իշխանությունների համար սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված, իրենք շատ բաների են գնալու, որոնց, բնականաբար, հակադրվելու է ընդդիմությունը, որը փորձված է, նաև բավականին կազմակերպված: Տարբեր շարասյուներով է գնում, բայց նպատակը մեկն է: Այս ամենին ավելանում է նաև այն, որ իշխանությունն ամբողջովին չի վերահսկում իրավիճակը, այդ թվում՝ նաև վարչական ռեսուրսները՝ մանավանդ նաև ուժային կառույցների առումով: Ու եթե ընտրությունները գնան բախումների սցենարով, հարց է առաջանում՝ արդո՞ք իրավապահ համակարգը կգտնվի իր բարձունքի վրա և, ինչպես ասում են, կենդանի վահան կլինի բախվողների միջև»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին