Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործի մարդկանց ընտրելու ժամանակը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական ուժերը սկսել են ակտիվորեն նախապատրաստվել հունիսի 20-ին սպասվող համապետական ընտրություններին: Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են անսպասելի դաշինքներ: Սակայն զուգահեռ իրականությունում հանրության մեծ մասը քաղաքական ապատիայի մեջ է: Չափազանց մեծ է քաղաքականությունից հիասթափվածների և անտարբեր մարդկանց թիվը: Պատերազմում պարտությունից հետո սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, մարդկանց կենսամակարդակի շարունակական անկումը և սեփական անվտանգության հարցում ունեցած տագնապը խոր անվստահության մթնոլորտ է առաջացրել մեր երկրում:

Պետական-քաղաքական ինստիտուտների և շարքային քաղաքացու միջև անջրպետը գնալով խորանում է: Քաղաքական ուժերի տարբեր վերադասավորումները հաշվի առնելով` կարելի է կանխատեսել, որ սպասվում են շատ խայտաբղետ ընտրություններ, որոնց ընթացքում ամեն մի ուժ փորձելու է ձայներ կորզել ինչպես մեկը մյուսից, այնպես էլ հանրության չկողմնորոշված հատվածից: Այդ ընտրություններում ԲՀԿ-ն միայնակ է իշխանության հայտ ներկայացնում, քանի որ սկզբունքային դիրքերից է հանդես գալիս և ունի կայուն էլեկտորատ: Քաղաքական ուժերի մեծ մասը գիտակցում է, որ միայնակ ընտրություններում չի կարող հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը: Սա ունի պարզ բացատրություն:

Մարդիկ հոգնել են խաբված լինելուց, դատարկ խոստումներից, ստից ու կեղծիքից, հետևաբար անգամ մտադիր չեն մասնակցել ընտրություններին: Հրապուրվելով հեղափոխական ճառերով` հասարակ ընտրողը հիասթափվել է իր կատարած ընտրությունից, քանի որ այդ ընտրությունը միայն աղետ է բերել: Եվ չհավատալով ոչ մեկի խոսքին` ընտրողների մեծ մասը օտարվել է քաղաքական պրոցեսներից: Ինչպե՞ս շարքային ընտրողը կողմնորոշվի, թե ում կարելի է վստահել իշխանությունը, ինչպե՞ս կարելի է առողջացնել քաղաքական կյանքը Հայաստանում: Բանաձևը շատ պարզ է: Անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել, մի կողմ դնել էմոցիաները, սիրելատելը: Պարզապես պետք է տարբերել խոսքի և գործի մարդկանց: Իսկ նրանց կարելի է տարբերել՝ ուշադիր ուսումնասիրելով նրանց կենսագրությունը, թե ինչ օգուտ են բերել երկրին սեփական օրինակով: Թե որքանով են սկզբունքային, իսկապես սրտացավ մեր երկրին հուզող խնդիրների նկատմամբ, որքանով են նպաստել այդ խնդիրների լուծմանը: Ժամանակն է մերժել բոլոր դեմագոգներին:

Ժամանակն է աջակցել գործի մարդկանց, քանի որ Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է աշխատանքով վերականգնել տնտեսությունը և ապագայի հանդեպ մարդկանց հավատը: Մեծ է հավանականությունը, որ իրենց ոլորտներում գրանցած հաջողությունները այդ մարդիկ կրկնեն պետական մասշտաբով, գուցե այս անգամ արժե հենց նրանց վստահել: Իսկ արդեն ձախողվածներին նորից վստահելը կլինի նվազագույնը ոչ խելամիտ: Իսկ ովքե՞ր են գործի մարդիկ: Նրանք սովորաբար գործարար աշխարհում հաջողություններ գրանցած մարդիկ են, ովքեր գիտեն ինչպես արդյունավետ կազմակերպել աշխատանքը, ստեղծել բարիք, այդ բարիքից բերած օգուտը բազմապատկել և լուծել սեփական երկրում առկա բազմաթիվ խնդիրներ: Նրանք մարդիկ են, ովքեր չունեն իրենց ոլորտը տապալած և ձախողած պատմություն:

Հակառակը, մարդիկ են, ովքեր միայն նպաստել են այն ոլորտների զարգացմանը, որտեղ գործունեություն են ծավալել` անկախ նրանից, թե ում իշխանության օրոք են գործել: Հայաստանին խիստ անհրաժեշտ են արդյունավետ մենեջերներ, ովքեր քաջ հասկանում են մեր ժողովրդին հուզող խնդիրները և գիտեն դրանց լուծման ուղիները: Այդ մարդիկ խոսում են կոնկրետ ծրագրերից, առաջին հերթին` սոցիալ-տնտեսական բնույթի: Անհնար է ունենալ հզոր պետություն և հզոր բանակ առանց հզոր տնտեսության, աճող տնտեսության: Իսկ այդ հարցերից ամենից շատ հասկանում են այն մարդիկ, ովքեր մեծ ձեռնարկություններ են կառավարել, ովքեր ունեն ճգնաժամերի և ռիսկերի կառավարման հմտություններ, գիտեն ինչպես ծախսել, շահույթ ստանալ և բաշխել այդ շահույթը: Այնպես է ստացվել, որ դեմագոգները, դատարկ պոռոտախոսները լիովին ապականել են Հայաստանում քաղաքական առողջ բանավեճը:

Վատնելով պետական միջոցները և մեծացնելով պարտքերը` պետությանը հասցրել են սնանկացման եզրին և դրան զուգահեռ ստվերում են այն մարդկանց խոսքը, ովքեր կոնկրետ լուծումներ են առաջարկում: Պետք է տարբերել այդ շատախոսներին ու պոպուլիստներին գործի մարդկանցից, անպատասխանատուներին՝ պատասխանատու մարդկանցից: Հայաստանի քաղաքական դաշտում իրականում շատ հեշտ է տարբերել նրանց: Գործի մարդիկ խոսում են գործից, առաջարկում հանրությանն իսկապես հուզող խնդիրների լուծումներ: Օրինակ՝ շատ ցավոտ խնդիրներ են աշխատատեղերի, ներդրումների, փոքր ու միջին բիզնեսի խթանման, վարկերի, թոշակների, աշխատավարձերի, բնակարանաշինության, դեմոգրաֆիայի, տարբեր արտադրությունների ու արտահանման հարցերը: Ովքե՞ր են խոսում այդ խնդիրներից, ի՞նչ են առաջարկում:

Ուշադիր լսելով բոլորին` կարելի է նրանց շատ հեշտ տարբերել: Բացի խոսքը տարբերելուց, անհրաժեշտ է նաև մի փոքր ուսումնասիրել նրանց կենսագրությունը: Պարզապես տեսնել, թե ով ինչ ոլորտում ինչ օգուտ է բերել, թե ով իրեն վստահված գործում ինչպես է աշխատել` սկսած կառավարման, արտադրական ոլորտներից մինչև սպորտ և մշակույթ: Եվ դնելով յուրաքանչյուրի վաստակը պայմանական կշեռքի նժարներին, արդեն կարելի է հասկանալ, թե իրականում որ քաղաքական ուժերին արժե ընտրել այս ընտրություններում, և ում կարելի է վստահել իշխանությունը: Գործի մարդիկ հավասարակշռված են և սկզբունքային: Որպեսզի հետագայում Հայաստանը չբախվի ավելի մեծ աղետների, այս ընտրություններում պարզապես անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել և իշխանությունը վստահել փորձառու, հաջողակ, գործից հասկացող մարդկանց: Այլապես իշխանությունը կրկին վստահելով ձախողակներին` Հայաստանը վերջնականապես կդարձնենք ձախողված պետություն:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար