Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան վերջին պատերազմի հետևանքները հայ ժողովուրդը դեռ երկար է զգալու։ Տարիներ շարունակ հաղթանակի դիրքերից հանդես եկող հանրությանը 44 օր մոլորեցնելուց հետո ընդամենը րոպեների ընթացքում հրամցվեց ստորացուցիչ պարտությունը։ Ու մարդիկ մինչ օրս չեն կարողանում ու չեն ցանկանում համակերպվել այդ պարտության հետ։ Եվ ընդհանրապես, երկրում փոխվել է ընդհանուր մթնոլորտը։ Չկա ուրախություն, չկա ոգևորվածություն, ինչպես նախկինում։ Այդպես, եթե մենք մինչև 2020 թվականը մայիսի 9-ը մեծ հանդիսավորությամբ նշում էինք որպես եռատոն, ապա Փաշինյանի օրոք մենք այլևս չունենք այդ եռատոնը։ Ու այսքան կորուստներից և զոհերից հետո թվում է, թե ընդհանրապես տոն չի մնացել։

Սակայն այս ամենը միայն 44 օրվա կամ վեց ամսվա խնդիր չէ. 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո ճանապարհ հարթվեց ողբերգական իրադարձությունների համար։ Դրա համար մեր Արցախյան հաղթանակներն արժեզրկվեցին, իսկ հաղթանակների ուղին հարթած հերոսների դեմ տենդագին վարկաբեկման արշավ սկսվեց։ Ուստի պատահական չէ, որ իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում երկու տարի շարունակ հաղթանակի բովով անցած ու պատմություն կերտած մարդիկ, մեր հաղթանակի հերոսները սևացվեցին և հանրությանը ներկայացվեցին «թալանչիների» պիտակի ներքո։ Իսկ հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ենք, Փաշինյանը իբր սկսել է հիշել, որ մենք նաև հերոսներ ունենք, որոնց պետք է գնահատել ըստ արժանվույն։ Հենց դրանով է պայմանավորված, որ վերջինս ի վերջո որոշեց «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչում շնորհել լեգենդար հրամանատար Կոմանդոսին:

Հետմահու, Արցախյան հաղթանակները փոշիացնելուց հետո։ Պարզապես ողբերգություն է, որ Շուշին թշնամուն հանձնողն ու պարտության խորհրդանիշ դարձած անձը պարգևատրում է Շուշիի ազատագրման հարցում մեծ ներդրում ունեցած հրամանատարին։ Ի դեպ, մի ուշագրավ դետալ չէր կարող վրիպել մարդկանց ուշադրությունից. լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնելով նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շատ ցավալի է, որ կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում են «մի փոքր այլ միջավայրում», քան կցանկանային: Ստացվում է, որ մեր հայրենիքի կորուստը և հազարավոր զոհեր, վիրավորներ ունենալը, ստորացուցիչ պայմաններ ընդունելը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը լիովին խարխլելը Նիկոլ Փաշինյանի համար «մի փոքր այլ իրավիճակ» է։

Այլ կերպ ասած՝ իր համար պարտությունից հետո շատ բան չի փոխվել։ Սա նույնիսկ խայտառակություն չէ, սա ողբերգություն է: Բայց շատ ավելի մեծ ողբերգություն կլինի, եթե ինչ-որ հրաշքով այս անձն ու իր խմբակը հանկարծ վերարտադրվեն: Իսկ դրա համար նա ամեն միջոցի դիմում է և դիմելու է, չի խորշելու ոչնչից: Նա հիմա էլ կեղծ շոունոր է բեմադրում, «չոքեչոք» Եռաբլուր է այցելում, գյուղեր է այցելում, իր ոտքերի տակ ոչխար մորթել է տալիս։ Այս ամենն այլ կերպ, քան կեղծավորության մաստեր կլաս, դժվար է բնութագրել։ Իսկ այդ ամենի հերթական դրսևորումը երեկ էր՝ ԱԺում. ստերի, մանիպուլ յացիաների, կեղծիքի հավերժական թվացող շարան...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են» Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ