Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պա­հանջս հե­տև­յալն է՝ նախ­կին ամուս­նուս զրկել ծնո­ղա­կան իրա­վունք­նե­րից»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական գործերի և վճիռների կայացման ձգձգման մասին խոսելու առիթներ եղել են: Վերջերս մեզ է դիմել Լ. Մ.-ն (ամբողջական անունը չենք գրում իր իսկ խնդրանքով-խմբ.), ով 2018 թ.-ի սեպտեմբերից գտնվում է դատական նիստերի անվերջանալի շրջապտույտի մեջ: 2018 թ.-ի սեպտեմբերին նա դիմել է Երևան քաղաքի դատարան՝ ընդդեմ ամուսնու՝ Էդիկ Սիաբանդովի՝ ամուսնալուծվելու պահանջով: Տեղի են ունեցել դատական մի քանի նիստեր, որոնց արդյունքում դատարանը 2019 թ.-ի դեկտեմբերի 18-ին կայացրել է վճիռ՝ բավարարելով հայցվոր Լ. Մ.-ի հայցը: Արդյունքում ամուսիններն ամուսնալուծվել են: Ընդ որում՝ դատարանի վճռի մեջ նշված է, որ պատասխանողը պատշաճ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: 2019 թ.-ի մարտի 11-ին Լ. Մ.-ն կրկին դիմել է դատարան՝ իր երեխայի հորը ծնողական իրավունքներից զրկելու պահանջով:

Գործում, բացի հայցվորից և պատասխանողից, որպես երրորդ կողմ հանդես է գալիս Երևանի Հոգաբարձության և խնամակալության մարմնի Քանաքեռ-Զեյթուն հանձնաժողովը: Գործն ընդունվել է վարույթ, դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ 2019 թ.-ի հոկտեմբեր և 2020 թ.-ի հունվար ամիսներին կայացել են նախնական դատական նիստեր, ընդ որում՝ վերջին դատական նիստի ժամանակ կազմվել է նաև դատական հանձնարարություն: Բոլոր այս տվյալները վերցված են «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով վերջին դատական նիստը կայացել է 2020 թ.-ին: Լ. Մ.-ն նշում է՝ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է դատական վճռի կայացումն այսքան ձգձգվում, երբ ամեն ինչ առավել քան պարզ է: «2019 թ.-ին փաստաբանիս հետ դատարան հայց եմ ներկայացրել, որն ընդունվել է վարույթ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել:

Պահանջս հետևյալն է՝ նախկին ամուսնուս զրկել ծնողական իրավունքներից:Երեխաս ինը տարեկան է: Կենսաբանական հայրը չի շփվում նրա հետ, ֆինանսական աջակցություն ևս չկա: Երեխայի փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ եմ ունենում, այդ է պատճառը, որ որոշել եմ նրան զրկել իրավունքներից: Դատական նիստերի սկզբնական փուլում որդուս հայրը «հայտնվեց»՝ ասելով, թե երեխան իմն է, սիրում եմ նրան, թույլ չեմ տա, որ ինձ զրկես իրավունքներից, թե իբր չեմ թույլատրել տեսնվել երեխայի հետ: Բայց չի եղել դեպք, որ նա ցանկանա շփվել երեխայի հետ, և ես խոչընդոտեմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Լ. Մ-ն:

Ընդգծում է՝ դատարան դիմելու և նախկին ամուսնուն հայրական իրավունքներից զրկելու ցանկությունը եղավ մի պարզ պատճառով:«Երեխաս բրոնխիալ ասթմա ունի, և բժիշկները խորհուրդ տվեցին նրան ծով տանել, նա պետք է անձնագիր ունենար: Բավականին մեծ դժվարությամբ, փաստաբանիս օգնությամբ կարողացանք անձնագիր ստանալ և մեկնել ծով: Հիմա տղայիս պարբերաբար պետք է երկրից դուրս տանեմ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել, կապ հաստատել երեխայիս հոր հետ, նա կտրոններ է ներկայացրել, որ ֆինանսական աջակցություն է ցույց տվել որդուս: Այո՛, մի քանի անգամ 6000 ռուբլու չափով գումար է փոխանցվել: Հետագայում իմ բարեկամների միջոցով իմացա, որ վաճառել են երեխայիս այն իրերը, որոնք մնացել էին իրենց տանը: Դրանք իմ հայրական կողմն էր նվիրել որդուս:

Դա վաճառել են և գումարն ուղարկել՝ որպես ալիմենտ: Ի դեպ, դատարան հայց էի ներկայացրել նաև ալիմենտի բռնագանձման պահանջով: Ունեմ դատական որոշում այս հայցով, ոչ մի կոպեկ գումար երեխային չի փոխանցվել, բայց նույնիսկ դրա վրա եմ աչք փակել, ինձ անհրաժեշտ է, որ նա զրկվի ծնողական իրավունքներից»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, թե պատճառաբանում են, թե չեն կարողանում կապ հաստատել երեխայի հոր հետ: «Նա Մոսկվայում է, կարող եմ փոխանցել անգամ կոնտակտները: Հոգաբարձուների խորհրդի հոգեբանները հանդիպել են որդուս հետ, իրեն հարցեր են տվել հոր մասին, նա ասել է, որ չի տեսել հորը: Ասեմ, որ խորհուրդը շատ մեծ ազդեցություն ունի դատարանում: Նկատել եմ՝ տիկին Անուշը, որը դատարանում ներկայացնում է Հոգաբարձուների խորհուրդը, կողմնապահ է աշխատում: Ներկա պահին ինձ մոտ տպավորություն է, թե հակված են նրան, որ դատարանը չզրկի հորը ծնողական իրավունքներից: Մինչ օրս պատասխանող կողմը չունի փաստաբան, բայց Հոգաբարձուների խորհուրդն իրեն է պաշտպանում, ինչո՞վ է սա պայմանավորված: Կարո՞ղ եմ այս առումով կասկածներ ունենալ: Իհարկե, կարող եմ: ՌԴ դեսպանատան միջոցով չեն կարողանում տղայիս հորը գտնել: Սա աբսուրդ է:

Փաստաբանս անգամ առաջարկում է՝ այս փուլում մի զրկիր նրան ծնողական իրավունքներից, լիազորագրով մեկնիր երկրից, բայց ինձ այդ տարբերակը ձեռնտու չէ, որովհետև այդ դեպքում անընդհատ կախման մեջ եմ լինելու իրենից»,-ընդգծում է նա: Եզրափակում է՝ շատ կցանկանա, որ հայրն իրոք ճանաչի որդուն, շփվի նրա հետ և երբեք չի արգելի հոր և որդու շփումը, եթե, իհարկե, դա հոգեբանորեն չազդի երեխայի վրա: Լ. Մ.-ի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այս գործով դատական վերջին նիստը տեղի է ունեցել 2020 թ.-ի հունվարի 22ին:

«Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունում է: Դատարանը ծանուցում է ուղարկել նրան:Հիմա մեր խնդիրն այն է, որ արդեն 2021 թ.-ի մայիսն է, բայց որևէ նորություն չունենք անգամ այն մասին՝ արդյո՞ք այդ ծանուցումը նրան հասել է, թե՞ ոչ: Դատավորի աշխատակազմը մեզ տեղեկացնում է, որ դեռևս պատասխան չեն ստացել: Կարծում ենք, որ գործը քննելու հետ կապված ողջամիտ ժամկետները խախտվում են: Նշեմ, որ պատասխանողը կապի մեջ է եղել Հոգաբարձության և խնամակալության մարմնի հետ, հետևաբար նրան «գտնելու» հետ կապված դատարանը խնդիր չուներ: Հասկանում ենք նաև, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ նախորդ տարի դատական նիստեր տեղի չէին ունենում, ծանուցումն էլ Ռուսաստանի Դաշնություն կարող էր հասնել, ասենք, վեց ամսում: Առաջին անգամ, երբ պատասխանողին ծանուցում էր ուղարկվել, այն վերադարձրել էին:

Մեզ համար այս պարագայում հանելուկ է՝ ծանուցագիրը պատասխանողին հասե՞լ է, թե ոչ: Արդյունքում՝ դատարանը չի կարողանում դատական նիստի օր նշանակել: Ըստ իս, եթե մեկ տարուց ավելի նիստ չի նշանակվում կամ ծանուցման պատասխան չի տրվում, դատարանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բայց մյուս կողմից էլ՝ որքանո՞վ է դատարանը լիազորված ինքնուրույն քայլեր ձեռնարկելու: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում դատական գործերը շատ երկար են քննվում: Դատական առաջին նիստից հետո հաջորդը կարող է տեղի ունենալ, ասենք, վեց ամիս հետո: Բնականաբար, բոլոր վստահորդները դժգոհ են դրանից, բայց այս ձգձգումները վերաբերում են դատական բոլոր նիստերին: Դատարաններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, այս մասին կվկայեն բոլոր փաստաբանները: Իր հերթին խնդիրներ ստեղծեց համաճարակով պայմանավորված իրավիճակը»,-ասում է Անի Ալավերդյանը:

Հ.Գ.-Պատրաստ ենք ներկայացնել նաև մյուս կողմի տեսակետը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմով