Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցում կոն­սեն­սու­սի առ­կա­յու­թյու­նը կա­րող է շատ կա­րև­որ դառ­նալ․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

naked-science.ru-ն «Հայերի ցեղասպանության ճանաչումը. խոշոր շահո՞ւմ, թե՞ դատարկ ձևականություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Օսմանյան Կայսրության տարածքում հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացվել է ցեղասպանություն, և բոլոր միջազգային իրավական պայմանագրերի համաձայն ժամանակակից Թուրքիան է համարվում այս կայսրության իրավահաջորդը: Ցեղասպանությունը ճանաչվում է որպես հանցագործություն, որին հաջորդում է պատասխանատվությունը: Տեսականորեն, միայն Հայաստանից ստացված՝ Հայոց ցեղասպանության մասին հայցը բավարար է դիմելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին: Հասկանալի է, որ այդ հայցի արդյունքը պետք է լինի Միջազգային դատարանի որոշումը ցեղասպանության համար թուրքական պետության պատասխանատվության մասին:

Տեսականորեն դա նշանակում է, որ դատարանը կարող է որոշել հայերին վերադարձնել գոնե այն հողերը, որոնց վրա ապրել են նրանց նախնիները մինչև 1915 թվականը՝ Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին: Ժամանակակից փոքր Հայաստանի համար դրանք նշանակալի տարածքներ են: Մեծ հավանականությամբ, նման վերադարձի դեպքում Երևանը նույնիսկ չի էլ դնի փոխհատուցման հարցը, քանի որ գոհ կլիներ արդյունքներից: Մեծ երևակայություն պետք չէ ունենալ Հայաստանի համար բացասական սցենար պատկերացնելու համար: Բանն անգամ այն չէ, որ Թուրքիան կարող է փորձել ասել, որ ինքը Օսմանյան Կայսրության իրավահաջորդը չէ (չնայած զուտ իրավական տեսանկյունից, այդ փաստարկը ևս կարող է նշանակալից լինել): Պետք է հասկանալ, որ դատարան դիմելը մի բան է, իսկ հաղթելը՝ հիմնովին այլ բան:

Տարբեր երկրների մշակույթներում կան շատ հիանալի ասացվածքներ դատարանների մասին: Դրանցից մեկն է՝ «ուժը հայտնվեց, օրենքը մեռավ»: Սա նշանակում է, որ իրական կյանքում հաճախ կարևոր է ոչ թե դատարանի որոշումը կամ օրենքը, այլ թե որ կողմում է ուժը: Թվում է, թե ինչո՞ւ Միջազգային դատարանը չի կարող Թուրքիայի դեմ որոշում ընդունել: Բազմաթիվ պատճառներ կան: Նախ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ դաշինքի նպատակն է պաշտպանել մասնակից երկրների տարածքները: Բայց նույնիսկ եթե պատկերացնենք, որ Թուրքիան հանկարծ լքել է ՆԱՏՕ-ն (ինչը դժվար թե տեղի ունենա), մնում է «երկրորդ հարցը». ինչպե՞ս է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապահովելու Միջազգային դատարանի՝ Հայաստանին հողեր փոխանցելու կամ հատուցումների վերաբերյալ որոշումը: Տնտեսական պատժամիջոցներն ու Թուրքիայի շրջափակումը քիչ իմաստ ունեն. Բոսֆորը և Դարդանելը վերահսկող Անկարան ի վիճակի է ավելի շատ վնաս հասցնել միջազգային առևտրին, քան պատժամիջոցները՝ իրեն: Այլ կերպ ասած, միայն ռազմական ուժը կարող է ազդել Թուրքիայի վրա:

Բայց վերջին տասնամյակների պատմությունից լավ հայտնի է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարձակվում են միայն թույլերի վրա: Իսկ Թուրքիան ռազմական կարողությունների տեսանկյունից ուժեղ երկիր է, այսպես ասած՝ Սիրիա կամ Իրաք չէ. նրա հետ պատերազմը շատ արյուն կարժենա արևմտյան կոալիցիային: Սա նշանակում է, որ Արևմուտքը երբեք չի համարձակվի դա անել: Սկզբունքորեն Ռուսաստանն ու Չինաստանն են ունակ գնալ նշանակալի կորուստներով պատերազմի, բայց դժվար թե նրանք ցանկանան նման կերպ իրականացնել Միջազգային դատարանի որոշումը: Վերոգրյալից կարող է թվալ, որ ամեն ինչ վատ է, գրավյալ Արևմտյան Հայաստանում Թուրքիայի դիրքերը անսասան են, և պատմական արդարությունը վերականգնելու հույսեր չկան: Իհարկե կան, բայց այլ պարագայում: Անկարայի ուժեղ կողմերը, ի վերջո, կարող են դառնալ նրա թույլ կողմը, ինչպես դա տեղի է ունեցել ոչ մեկ անգամ Թուրքիայի պատմության մեջ:

Եթե վերցնեք աշխարհի առաջին տասնյակի տնտեսությունները, որտեղ ներառված է նաև Անկարան, ապա պարզվում է, որ միայն ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Թուրքիան են համարվում անկախ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ու զինված ուժերով տերություններ, որոնք ունակ են առանց արտաքին աջակցություն պատերազմելու: Անգլիայի և Ֆրանսիայի նման հին տերություններն այլևս իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում: Բայց ներկայումս Թուրքիան պարզապես լուրջ գլխացավանք է Վաշինգտոնի ու Մոսկվայի համար. խնդիրն այն է, որ նրա տնտեսությունն աճում է: Մեկ այլ փաստ ևս. Անկարան սովորություն չունի հավատարիմ լինել ցանկացած դաշնակցի: Թուրքիային հաջողվել է «գցել» ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Մոսկվային:

Այո, Ամերիկան և Ռուսաստանը դեռ «գործ են վարում» թուրքերի հետ, բայց խստորեն պարադիգմի շրջանակներում. «Քանի դեռ դա իրենց շահերից է բխում, ընկերներ են, եթե դա չկա, անմիջապես կանգ են առնում»: Էրդողանը, որպես անձ, առանձնապես հաճելի չէ ո՛չ ռուսներին (մեջքից դանակահարելու ունակությունը), ո՛չ էլ ամերիկացիներին (թույլ վերահսկողության պատճառով): Որքան ուժեղ է դառնում Անկարան, այնքան մեծ է այդ պետության նկատմամբ անհանգստությունը մյուս մեծ տերությունների շրջանում: Վաղ թե ուշ նրանք գուցե ցանկանան զսպել թուրքական ազդեցությունը: Ավելին, ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի օրինակը, այն ի վիճակի է ցանկացած պահի կրակ վառել դաշնակից Ռուսաստանի շուրջ: Բացի դա, Անկարայի հարաբերությունները Հունաստանի հետ կամ նրա գործերը Կիպրոսում ցանկացած պահի կարող են սեպ խրել ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների մեջ: Այս իմաստով թուրքերն ունակ են դառնալ հենց իրենց հիմնական խնդիրը: Եթե նրանց տնտեսական և ռազմական հզորությունը շարունակի աճել նույն տեմպերով, հաջողություններից գլխապտույտ զգալով՝ Անկարան կարող է ցանկանալ սեփական միջուկային զենք ունենալ:

Էրդողանի նման մեկի՝ կարմիր կոճակ ունենալու մտքից անգամ Մոսկվան և Վաշինգտոնը խորը կմտահոգվեն և ամեն ինչ կանեն թուրքերին կանգնեցնելու համար: Եթե իրագործվի վերը նկարագրված սցենարը, ապա Հայոց ցեղասպանության հարցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի կոնսենսուսի առկայությունը կարող է շատ կարևոր դառնալ: Եթե Թուրքիայի դեմ ուժ պետք է կիրառվի, ապա, ընդհանուր առմամբ, ընդունված իրավական ակտը իսկապես կարող է հանգեցնել որոշ իրական հետևանքների Օսմանյան Կայսրության ժառանգորդի համար: Օրինակ՝ սահմանների վերանայման ի հօգուտ նրանց, ում ժամանակին ցեղասպանության են ենթարկել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սին կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել