Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կես­գի­շե­րից հե­տո առևտ­րի, զվար­ճան­քի, խա­ղատ­նե­րի և սա­ու­նա­նե­րի աշ­խա­տան­քը կար­գել­վի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Արդյունքում՝ համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվությունը վերացվելու է: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը տալիս է համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն։

Նույն դրույթը սահմանվում է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Միաժամանակ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքը սահմանում է վերոնշյալ թույլտվությունների դրույքաչափերը, համաձայն որի՝ համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և սաունաներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա դեպքում վճարվում է՝ առևտրի օբյեկտների համար` հինգ հազարից մինչև հիսուն հազար դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` քսանհինգ հազարից մինչև հարյուր հազար դրամ, սաունաների համար` երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ, խաղատների համար` հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ, շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ, վիճակախաղերի համար` հարյուր հազարից մինչև հարյուր հիսուն հազար դրամ: Միաժամանակ Աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը, որը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ նույն օրենսգրքով, օրենքով, իրավական այլ ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Նշվում է, որ տեղական տուրքը, տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթ է: Այս դեպքում նախարարությունը հարց է տալիս՝ որո՞նք են տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության տրամադրման գործընթացում։ Հաջորդիվ՝ ինչ վերաբերում է գիշերային ժամերին լռության պահպանությանը:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ առևտրի և ծառայությունների, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22:00-ից մինչև 7:00-ն, 23:00-ից մինչև 7:00-ն և 24:00-ից մինչև 7:00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելու համար։

Նշվում է՝ վերլուծելով օրենսդրությունը՝ պարզ է դառնում, որ այս թույլտվությունների տրամադրումը կրում է լրացուցիչ վարչական և ֆինանսական բեռ։ Բացի դա, կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն: Նախագծերի փաթեթի ընդունման պարագայում կլինի հանրային սննդի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի նկատմամբ վարչարարության կրճատում և ֆինանսական բեռի թեթևացում, ինչպես նաև՝ սպառողների շահերի պաշտպանություն։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Գյումրիում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Իսրայելական գործողության զոհերի թիվը գերազանցել է 31,8 հազարը Թրամփը չի բացառել, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում, արքայազն Հարրիին կարող են ԱՄՆ-ից արտաքսել ԵՄ-ն կարող է հուլիսին Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը. Bloomberg Հայաստանը մտադիր է վավերացնել Գերմանիայի հետ համաձայնագիրը՝ 12 մլն եվրո ստանալու նպատակով ՀՀ Վարչապետը որդեգրել է մի գիծ, որի թիրախում հենց դուք եք՝ հայոց բանակը իր ողջ անձնակազմով. Վահե Դարբինյան Կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևոր Ինչո՞ւ է փակվում Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Կակտուս» ռեստորանը, և ո՞վ է գնել այն Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն. Կրեմլը՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան Ստոլտենբերգի այցերի մասին Որոնվում է տեսագրությունում երևացող անձը Ոսկեպարի ժողովուրդը պատրաստվում է ինքնապաշտպանությանԳորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում. Տիգրան Աբրահամյան ԵՄ դիտորդները Հայաստանում են, իսկ Տավուշում Փաշինյանը սպառնում է պատերազմով. Գեղամ Մանուկյան Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ, օրենքով ոչինչ ամրագրված չէ. քարտեզագետ (տեսանյութ) Անհարթ արևային վահանակները կարող են կլանել 66 % և ավելի արևի լույսԻրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում անդրադարձել են Հարավային Կովկասին Գազայի բնակչության 100%-ը սննդի խիստ պակաս է զգում. Բլինկեն Փաշինյանի նեղացկոտ շնորհավորանքը Պուտինին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիր Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներին ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին. տանը թե դրսում, բոլորի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին Ողբերգական վթար՝ Արմավիրում. բախվել են Lexus-ն ու LADA-ն, զոհ ու ծանր վիրավորներ կան Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ» Ձյան առատ տեղումներ Գեղարքունիքի մարզում Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Փաշինյանը քանի կա, պատերազմը անխուսափելի ա․ ոսկեպարցի Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան