Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք. Միքայել Մինասյան

ԲԼՈԳ

#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք

Ո՞վ կարող է միանալ շարժմանը

  1. 1. Երկիրը սիրող, լուսավոր, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի մասին երազող բոլոր հայերը՝ անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից, մասնագիտությունից ու սոցիալական վիճակից, որոնց միավորում է մեկ բան՝ հայենիք ունենալու ու երջանիկ ապրելու նպատակը։
  2. 2. Ովքեր հասկացել են, որ Նիկոլը չարիք է կամ գիտեին ամենասկզբից։ Եվ կապ չունի` հավատացել են Նիկոլին, թե ոչ, նրա համար փողոց դուրս եկել ու ընտրել են, թե ի սկզբանե չեն ընդունել։ Այդ ամենն այլևս կարևորը չէ։
  3. 3. Այն սփյուռքահայերը, ովքեր սատարել են Նիկոլին, դեսպանատաների դիմաց հանրահավաք կազմակերպել ու նրա հիմնադրամին փող նվիրել։
  4. 4. Բոլոր նրանք, ում այսօր մեղադրում են սխալ ընտրությունը ժամանակին չկանխելու կամ մատնացույց են անում նրանց մեղքերը, սխալներն ու գոռոզությունը, որոնց պատճառով ընտրեցին Նիկոլին։

1.5. Ովքեր ասում են, որ հոգնել են քաղաքականությունից և իրենց միևնույն է, թե ով կլինի կամ որոնց թվում է, թե այլևս ոչինչ անել հնարավոր չէ և մտածում են արտագաղթելու մասին, իսկ իրականում հոգու խորքում հույս ունեն, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի։

Հետևաբար, #Antinikol շարժումը բաց է բոլորի համար և բոլորինն է՝ բացառությամբ Նիկոլի, նրա դավաճան վիժվածքների և խենթերի։

Ի՞նչ պետք է ասի շարժման մասնակիցը

  1. 1. Նիկոլը 44 օր խաբեց, որ հաղթում ենք և երկու ժամում, ժողովրդից գաղտնի ստորագրեց կապիտուլյացիայի համաձայնագիրը։
  2. 2. Նիկոլը պարտվել է պատերազմում, հետևաբար, ցանկացած պարտված ղեկավար պետք է հեռանա։
  3. 3. Նիկոլը ոչնչացրել է բանակը։ Հայաստանը չունի ռազմական տեխնիկա, չունի կահավորված և խրամատավորված սահման մինչև հիմա՝ պարտությունից 6 ամիս անց։
  4. 4. Զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը մինչև այժմ գաղտնի են պահում։ Հարյուրավոր հերոսների մասունքներ դեռ սառնարաններում են։
  5. 5. Նիկոլի թիմում կան ազդեցության գործակալներ և Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ։
  6. 6. Նիկոլի օրոք ապրանքների գները մի քանի անգամ թանկացել են, Հայաստանում ապրելն անհնար է դարձել։
  7. 7. Երեք տարվա ընթացքում փաստացի չի եղել ոչ մի նշանակալի ներդրում և սպասվում է տնտեսական աղետ։
  8. 8. Նիկոլի օրոք յուրաքանչյուր երկրորդ հայաստանցին պաշտոնապես աղքատ է, յուրաքանչյուր երրորդը՝ գործազուրկ։
  9. 9. Նիկոլն ավելացրել է Հայաստանի պետական արտաքին պարտքն ավելի քան 3 մլրդ դոլարով։ Այդ գումարներն անհայտ ուղղությամբ անհետացել են։

2.10. Նիկոլը ձախողել է պետության կառավարումը բոլոր ոլորտներում՝ սկսած կորոնավիրուսի դեմ պայքարից, երբ մարդիկ մահանում էին իրենց բնակարաններում մինչև պետության անվտանգություն։

2.11. Նիկոլը մսխել է ռազմական բյուջեն՝ գնելով առանց սպառազինության ՍՈւ 30-ներ և չկրակրող ՕՍԱ-ԱԿԱ-ներ։

2.12. Սահմանին կանգնած մեր զինվորները չեն ունեցել տարրական պաշտպանության միջոցներ՝ զրահաբաճկոններից մինչև սաղավարտեր։ Խաթարված է եղել պատերազմող բանակին սնունդ մատակարարելու համակարգը։

2.13. Պատերազմի ընթացքում ուղարկված օգնությունը լափել են կամ վատնել անհայտ նպատակների համար, ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ապօրինաբար կառավարության հաշվին փոխանցված և «անհետացած» 52 միլիարդը։

Ի՞նչ կլինի, եթե չգործենք

  1. 1. Նիկոլը նաև Սյունիքի վերահսկողությունը փաստացի կհանձնի Ադրբեջանին։
  2. 2. Նիկոլը վերջնականապես ծածկադմփոց կանի զոհվածների, վիրավորների և անհետ կորածների թիվը։ Այլևս ոչ ոք չի իմանա՝ քանի հերոս ընկավ մարտում, ում սխալ հաշվարկի կամ անտրամաբանական հրահանգի պատճառով սպանվեցին լուսավոր տղերքը։
  3. 3. Բանակը կդառնա խորհրդանշական և անվտանգության համակարգը կախված կլինի հարևանների որոշումներից։
  4. 4. Աղքատությունը կխորանա, գները կաճեն, դոլարը կթանկանա։
  5. 5. Կսկսվի արտագաղթի նոր մեծ փուլ. երկիրը կլքի ևս 1 միլիոն մարդ։

Ի՞նչ պետք է անի շարժման մասնակիցը

  1. 1. Օրական առնվազն մեկ սոցցանցային գրառում՝ #antinikol հեշթեգով և բովանդակությամբ։
  2. 2. Կրի շարժման սիմվոլիկայով պարագաներ՝ գլխարկ, շապիկ, հեռախոսի պատյան, թևնոց՝ #Antinikol հեշթեգով, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել ինքնուրույն՝ առանց միջոցներ ծախսելու:
  3. 3. Նույնն անել ընտանիքի ավագ անդամների համար։ Հնարավորության դեպքում օգնել նաև շրջապատի մարդկանց։
  4. 4. Կազմակերպել իրական ու վիրտուալ մոբիլ խմբեր՝ մարդկանց հետ զրուցելու և բացատրելու համար (այդ թվում՝ TikTok-ում, ClubHouse-ում և մյուս սոցցանցերում):
  5. 5. Սելֆիներ-վիդեո «Նիկոլի հետ ապագա չկա» կարգախոսով ու #Antinikol հեշթեգով՝ թվարկելով Նիկոլի արարքներն ու Նիկոլի հետ հնարավոր ապագայի 5 աղետալի հետևանքները։

Ի՞նչ պետք է չանի շարժման մասնակիցը

  1. 1. Չկորցնի հավասարակշռությունը. պետք է լինել համբերատար։
  2. 2. Չտրվել սադրանքների՝ չխուսափելով բանավեճից։
  3. 3. Կուսակցական վեճերի մեջ չմտնել։
  4. 4. Չմտնել մասնավոր տարածք, հարգել մարդկանց սեփականության իրավունքը։
  5. 5. Չհոգնել. հետևողականությունը ամենաարդյունավետ զենքն է։

Առայժմ այսքանը։ Հընթացս կլինեն նաև թարմացումներ՝ գրառումների ու գործողությունների տեսքով։

Միքայել Մինասյան

 

 
Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ. Aravot.am Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են» Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից 15 օր անց. մանրամասներ (տեսանյութ) Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը չափազանց կարևոր է մեր երկրների համար. Նուրտլեու