Ֆրանսիայում մահացել է ցմահ ազատազրկման դատապարված սերիական մարդասպան Միշել Ֆուրնիրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում 79 տարեկանում մահացել է սերիական մարդասպան, մանկապիղծ մոլագար Միշել Ֆուրնիրեն, գրում է bfmtv.com-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ նա մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում, որտեղ հոսպիտալացվել էր ապրիլի 28-ին: Մահվան պատճառը չի նշվել, բայց ասվում է, որ վերջին տարիներին տղամարդը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:
Հիշեցնենք՝ Միշել Ֆյուրնիրեն ձերբակալվել էր 2003 թվականին: Նա մեղադրվում էր 1987-2001 թվականներին աղջիկների, այդ թվում՝ անչափահասների առևանգման, բռնաբարության և սպանության համար: 65-ամյա Ֆուրնիրեի դատավարությունը սկսվել է 2008 թվականի մարտին: Նրա հետ դատապարտվել էր նաև իր 59-ամյա կինը՝ Մոնիկ Օլիվյեն: Հետաքննության համաձայն՝ Օլիվյեն աղջիկներին հրապուրել է, այնուհետև նրանք միասին «ուղևորվել են» ֆուրգոն, որով Ֆուրնիրեն նրանց տարել է իր տուն:
2008-ի մայիսին Ֆուրնիրեն դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրա կինը, որը ճանաչվել է Ֆուրնիրեի հանցակից, ևս նույն պատժին է «արժանացել»: Նշվում է, որ դատարանը նրանց թույլ է տվել խնդրել ազատ արձակման իրավունք, բայց ոչ շուտ, քան 28 տարի անց: