Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը. Թաթոյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա պնդումների վերաբերյալ՝ կապված հայ գերիների հետ։

«2021 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է.

«Անցյալ տարվա նոյեմբեր ամսվա վերջին Հայաստանի զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցելու, դեկտեմբեր ամսին ադրբեջանցի զինվորականների զոհվելու ու վիրավորվելու հետ կապված միջադեպերը Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական հանցագործություն են։ Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:

Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի:
Այս հարցն ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ:

Մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը և վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների ու անհայտ կորածների ընտանիքների բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:

Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում:

Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։

Ուստի, հաշվի առնելով միջազգային մարմինների մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է նրանց ուշադրությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մմիջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները խախտող նշված հայտարարությանը՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»,- ասված է գրառման մեջ։

Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցըԾնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն է, հայտնի է, թե ովքեր են կնքահայրն ու խաչեղբայրը (լուսանկարներ) «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րԵրևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22