Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իմ մեջ կուտակվածն եմ ներկայացնելու»․ Գոռ Հարբարձումյանը՝ նոր աշխատանքի, Մարիամ Ալեքսանյանից բաժանման ազդեցության և նոր ընկերուհի ունենալու լուրերի մասին

ЛАЙФ

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանն այս շրջանում զբաղված է թատրոնում նոր ներկայացման աշխատանքներով, բացի այդ, որոշել է լսարանին ներկայանալ մոնոներկայացմամբ։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է աշխատանքային այս շրջանի, սերիալներում նկարահանվելը մասնագիտական կարևոր քայլ համարելու, Մարիամ Ալեքսանյանի հետ բաժանման և նոր ընտրյալ ունենալու քննարկումների մասին։

Դերասանն ասաց, որ Ստանիսլավսկու թատրոնում պատրաստվում են պրեմիերայի՝ Մոլիերի «ПЛУТНИ СКАПЕНА» պիեսն են խաղալու։ Զուգահեռ նա պատրաստվում է իր մոնոներկայացմանը, որը նախատեսում է լսարանին հանձնել հուլիսին։

Մոնոներկայացումը ռիսկային ժանր է․ կարող է դերասանին ներկայացնել իր բոլոր երանգներով, կարող է տապալել։ Դերասանն այս առումով ունի իր մտավախությունները․ «Իսկապես, բավականին բարդ ժանր է։ Սակայն այս տարիների ընթացքում իմ մեջ հավաքվածը պիտի ներկայացնեմ։ 10 տարի թատրոնում լինելու շրջանում իմ մեջ շատ բան է հավաքվել։ Մտավախությունս մեծ է, բայց պետք է փորձեմ»։

Գոռի մասնակցությամբ հեռուստատեսային վերջին նախագիծը «Սարի աղջիկ» հեռուստասերիալն էր, որտեղ նրա կերպարային գիծն ավարտվել է հունվարին։ Թատրոնի շատ դերասաններ հաճախ ասում են, որ սերիալներն իրենց համար գումար զուտ աշխատելու միջոց է, Գոռի խոսքով՝ իր դեպքում այդպես չէ․ սերիալը մասնագիտական հարթակ է, որում ներկայանում է դերասանը։

«Ինձ համար գումար վաստակելը երկրորդ, երրորդ պլանի հարց է։ Կարծում եմ՝ դերասանը թե՛ սերիալում, թե՛ թատրոնում պարտավոր է անել առավելագույնը։ Այնպես չէ, որ սերիալներում կարելի է միլիարդներ աշխատել, որ գնաս գումար վաստակելու համար։ Ես լուրջ եմ վերաբերում իմ արած յուրաքանչյուր աշխատանքի՝ լինի թատրոնո՞ւմ, թե՞ ֆիլմում»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ դերասանի աշխատանքը երևում է խմբակային աշխատանքի արդյունքում՝ կարևոր են սցենարը, մյուս դերասանների աշխատանքը, օպերատորը, ռեժիսորը, լուսավորողը․ այս պարագայում որակին կարող են խանգարել, օրինակ, սերիալների նկարահանման և եթեր հեռարձակման արագությունը, նա պատասխանեց․ «Ես իմ արած աշխատանքում թերություններ, իհարկե, գտնում եմ։ Բնականաբար, լինում են բաներ, որ այն չեն, բայց համաձայնեցնում ենք, կոմպրոմիսի գնում։ Չեմ կարծում, որ ինչպես գրել են, այդպես էլ պիտի խաղաս։ Որպես պրոֆեսիոնալ դերասան՝ պետք է կարողանաս նաև քո ինդիվիդուալը բերել այդ ամենի մեջ։ Ես միանշանակ բերում եմ իմը։ Առանց դրա  չի լինի, կդառնաս «ֆուտլյար»։ Իմ տարբերակում այնպես չէ, որ ես փայլուն գեղեցկություն ունեմ, որ ասեմ՝ զուտ իմ տեսքի համար ինձ ամեն տեղ կարող են ներգրավել։ Ամեն ինչ գալիս է խաղից, կերպարդ կառուցելուց, սցենարիստի, ռեժիսորի հետ քննարկելուց»։

Թեև Գոռը թատերական ոլորտում է մոտ 10 տարի, հայտնիություն ձեռք բերեց վերջին 3 տարում, նրա համար բեկումնային դարձավ «Բացի աչքերդ» հեռուստասերիալը, որտեղ խաղում էր գլխավոր հերոսին։ Ասում է՝ հայտնիությունն իր կյանքում ոչինչ չի փոխել։

«Ես մի քիչ այլ կերպ եմ վերաբերում հայտնիությանը, բավականին երկար ժամանակ է՝ նկարահանվում եմ։ Դեռ  ուսանողական տարիներին եմ քայլերս արել Առաջին ալիքում, բայց «Բացիր աչքերդ»  նախագծում ամենավառ կերպարս խաղացի, որովհետև պատմությունն իմ շուրջ էր կառուցվում։ Իհարկե, թատրոնն ավելի քիչ մասսայականություն է ապահովում, բայց 10 տարին քիչ չէ թատրոնում էլ ճանաչվելու համար։ Հայտնիությունից հետո կյանքումս որևէ բան չի փոխվել՝ ոչ ապրելակերպս, ոչ էլ տեսակս»,– ասաց նա։

Անդրադառնալով հայտնիության կաշկանդող կողմին՝ դերասանը նշեց, որ անձնական կյանքի հանրային քննարկումն է տհաճ։ Տարիներ շարունակ դերասանի անձնական կյանքը, գուցե, ավելի է քննարկվել, քան գործունեությունը։ Գոռի և դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի սիրավեպը, կարելի է ասել, բոլորի աչքի առաջ զարգացավ և ավարտվեց, բայց այդ ամենը հանրային դարձնում էին հենց իրենք․« Ես միշտ խոսել եմ միայն ամենահասանելի բաների մասին։ Մնացածն անձնական է։ Շատ վատ է, երբ անձնականը հանրային քննարկում են, բայց դրան էլ եմ նորմալ վերաբերում, հիմա ով քննարկել է, ով չի քննարկել․․․․ Իհարկե, ուզում ես աշխատանքդ ավելի քննարկվի, դրանից կարող ես սրտնեղել, հատկապես, որ ես շատ ակտիվ գործունեություն եմ ծավալում թատրոնում»։

Քանի որ նրա և Մարիամի հարաբերությունները ձևավորվեցին հանրության աչքի առաջ, իրենք էլ ժամանակին չէին խուսափում այդ թեմայով խոսելուց, Գոռից հետաքրքրվեցինք, թե բաժանումն ինչպես է անդրադարձել իր էմոցիոնալ դաշտի վրա․ «Յուրաքանչյուր հարաբերություն անդրադառնում է մարդու վրա ՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Նույն կերպ էլ ինձ վրա է անդրադարձել, բայց չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ զգացել եմ կամ զգում եմ։ Կյանքում ամեն բան էլ լինում է։ Դա է կյանքը»։

Վերջերս Գոռն Ինստագրամի «սթորի» բաժնում հրապարակում էր արել, որտեղ մեքենայի մեջ իր ուսին աղջիկ էր հենված։ Սա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Գոռը նոր ընտրյալ ունի։ Դերասանը հերքեց այդ լուրը՝ նշելով․ «Դա ուղղակի «սթորի» էր, ընկերուհի չունեմ»։

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей