Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ստեղծված քաղաքական խառնաշփոթում ո՞րն է ռացիոնալ այլընտրանքը

АНАЛИТИКА

Հայաստանում ճգնաժամ է

 Հայաստանը ներկայումս  հումանիտար, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և ամենաաղետալին՝ բարոյական ճգնամի մեջ է գտնվում։  Ստեղծված քաոսից դուրս գալու ելքը  քաղաքական ուժերը փորձում են գտնել  արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանանապարհով։ Արդեն  Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվել է, և առջևում բուռն ու հախուռն նախընտրական գործընթացներ են սպասվում։

 Ատելություն, փոխադարձ մեղադրանքներ, «փոխհրաձգություն» ու ոչ մի տեղ չտանող խավարում խարխափումներ․  

 Հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական դաշտն այնպես է բևեռացված, որ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլն անցնելու է կատաղի մրցապայքարում։ Հեղափոխությամբ մերժված ուժերը  վրեժի ու փոխադարձ հատուցման փափագով սկսել են իրենց հաղթած իշխանություններին խորտակելու գործընթաց․ ատելությամբ ծանրաբեռնված քաղաքական խոսքը «դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» վանկարկումների պակաս չունի։ Իշխանությունն էլ նույնաբովանդակ բառապաշարով հակադարձում է նախկիններին և դեռ մի բան էլ կրքեր բորբոքում՝ «թալանչի», «մարդասպան», «մերժված» պիտակավորումնեև տալիս։ Նմանօրինակ կրքոտ հարձակումներով ու եսապաշտական մղումներով, հակառակորդին խոցելու, ցավոտ հարված հասցնելու ու ոչնչացնելու փոխադարձ մեղադրանքներն ու փոխհրաձգությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են և Հայաստանին զրկում են կայունության ու զարգացման հեռանկարից։

 Նշմարվող լույս՝ թունելի վերջում

Այսօր առավել քան երբևէ Հայաստանը կարոտն ունի կայունության, կառուցողական համագործակցության և ամենօրյա անդուլ աշխատանքի, ինչին, ավա՜ղ, ատելություն գեներացնող էմոցիոնալ պոռթկումներն ու հուզական խոչընդոտներով հարուստ սրացումները, կրքոտ հարձակումներն ու փոխադարձ անվանարկումները ոչնչով չեն նպաստում։

Այդուհանդերձ, ուշագրավ է հանրային կյանքում շրջանառված «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված հանրային համաձայնության հայտարարությունը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքի անհարիր դրսևորումները բացառելու նպատակ ունի։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Արժանին մատուցելու համար հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը երկրի քաղաքական համակարգն առողջացնող միտում ունի և հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանման, ատելություն քարոզելու դեմ միասնական պայքարի ամոքիչ դեղամիջոց է։ Սա կարող է ներաքաղաքական մրցապայքարը որոշակի կառուցողական հունի մեջ պահել, դուրս գալ անձնավորման ու փոխադարձ հեղինակազրկման մակարդակից գաղափարների և կարծիքների մրցապայքարի, հանրային կյանքը լցնել առողջ բանավեճերով, ստեղծված բարդ վիճակից երկիրը հանելու փնտրտուքների ու մտքերի ազատ փոխանակություններով։ Մնում է քաղաքական ուժերը կամք դրսևորեն և միանան «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջարկած հանրային համաձայնությանը։

 Ռացիոնալ այլընտրանքը

Չի բացառվում, որ երկիրն այս օրին հասցրած նախկին ու ներկա իշխանությունները, հանրային կյանքը ողողելով ատելության խոսքով, փոխադարձ վիրավորանքներով էմոցիոնալ դաշտ են ապահովում և միտումնավոր ու նպատակային կերպով փորձում են ժողովրդին զրկել ռացիոնալ ընտրություն կատարելու հնարավորությունից։ Միմյանց թիրախավորող ու միմյանց հասցեին (հաճախ ճշմարիտ) մեղադրանքներ հնչեցնող այս արատավոր տեղապտույտից դուրս գալու ուղին ռացիոնալ այլընտրանքն է՝ ժողովրդի կողմից անբասիր հետագիծ ունեցող, պրոֆեսիոնալ, պարզերես, ազնիվ և դեպի Լուսավոր Հայաստան տանող հայրենասեր մարդկանց ընտրությունը։   

հեղինակ՝ Պողոս Թունյան

                                                                   

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ