Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անս­խա­լա­կա­նու­թյան բար­դույ­թը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բժշկությանը հայտի են բարդույթներ, օրինակ՝ թերարժեքության բարդույթը, կամ էլ, դրան հակառակ, մեծամտության (գերագնահատման, գերլիարժեքության) բարդույթը։ Իրականում այս բարդույթները զուգահեռ են, քանի որ շատ արագորեն կարող են փոխատեղվել։ Սրանք մարդու և շրջապատի համար այնքան էլ վտանգավոր չեն, չհաշված այն, որ անլիարժեքության բարդույթը երբեմն կարող է բերել շրջապատի հաջողակների նկատմամբ մանր կեղտոտությունների, նաև հնարավոր է սուիցիդի, իսկ գերլիարժեքության բարդույթը՝ այլ անձանց նկատմամբ բռնի գործողությունների։ Ուղղակի այս բարդույթները վտանգավոր են դառնում, երբ այն կրող անձը դառնում է այլ մարդկանց կյանքեր տնօրինող։ Օրինակը մեր աչքի առաջ է։

Նախկինում թերարժեքության բարդույթով տառապող անձի հետ, որը անգամ բարձրագույն կրթություն չի ստացել, փախել է բանակից, նստել է, նվաստացվել է, մասնագիտության բերումով տեսել է հաջողակների ցոփ կյանքը, որը ինքը չի կարող վարել, հետո հանգամանքների բերումով հասել է մեծ հաջողության, կյանքը չար կատակ է խաղացել՝ նա սկսել է արդեն տառապել մեծամտության բարդույթով։ Ինքը միշտ ճիշտ է, և ապացուցել է դա, ինքը ընտրյալ է՝ պատմության ընտրյալ, ինքն անգամ համարյա թե աստված է՝ սատանի ականջը խուլ...

Իմ կարծիքով, այս երկու բարդույթների շարժիչ ուժը իրականում այլ է, և դա անսխալականության բարդույթն է։ Երբեմն մարդը առերևույթ կարող է խոստովանել իր սխալը՝ փաստերի ճնշման տակ, բայց հոգու խորքում հավատարիմ մնալ իր կարծիքին և ճիշտ համարել իր կատարածը։ Ցավալի է, բայց այդ մարդը հետագայում անընդհատ փորձում է ապացուցել իր անսխալականությունը, ընդ որում, դա անելով ամեն միջոցով։ Այստեղ ևս օրինակները մեր աչքի առաջ են՝ սկսած Հայաստանի անկախության շրջանի ղեկավարներից մինչ հիմա, երբ ոմն մեկը ներկայումս տառապում է գերլիարժեքության բարդույթով։ Բացարձակ միանշանակորեն կարելի է փաստել, որ ամեն մարդու մեջ առկա են բարդույթներ՝ որոշակի արտահայտվածությամբ։ Ընդ որում, գերակշռում են անսխալականության բարդույթները։ Ժեխ, բիդլո, զոմբի...

Իրականում նրանք անսխալականության բարդույթով տառապողներ են։ Ընդ որում, կապ չունի ո՛չ կրթական ցենզը, ո՛չ սեռը, ո՛չ զբաղմունքը և ո՛չ էլ ֆինանսական վիճակը։ Նրանք բոլորին և առաջին հերթին հենց իրենց փորձում են ապացուցել, որ ժամանակին չեն սխալվել։ Ինչո՞ւ են որոշները պահանջում վերջ տալ թավիշին. դա նրանց գերլիարժեքության բարդույթից է, քանի որ նրանց ներշնչել են, որ իրենցից յուրաքանչյուրը վարչապետ է, իսկ ինչո՞ւ են նրանք պահանջում, որ կասկածվողները մինչև դատավճիռը լինեն կալանավորված՝ դա անլիարժեքության բարդույթից է, որը մանր քինախնդրություն է իրենցից բարձրի նկատմամբ։ Իսկ ամբողջության մեջ այս ամենը անսխալականության բարդույթ է. պետք է ապացուցվի իր մտքի ճշմարտությունը։ Այդ ամենը հաղթահարելու համար ժամանակ է պահանջվում, որը ներկայումս չկա։ Այս անգամ, ի տարբերություն 2018 թվականի ընտրությունների, որը տեղի ունեցավ համընդհանուր էյֆորիայի պայմաններում, բարդույթներն են որոշելու Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ուղղակի կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները հասկանան, որ վաղ թե ուշ բուժվելու են իրենց՝ այդ հարցում անսխալականության բարդույթից: Պետք է տղամարդ լինել և խոստովանել, ոչ հրապարակայնորեն, այլ ինքդ քեզ, որ ենթարկվելով քարոզչությանը՝ սխալվել ես՝ հավատալով «Սաշիկի 50-50»-ի, Քոչարյանի միլիարդների, Ապրիլ յանի սոված ու անզեն զինվորի և այլնի մասին առասպելներին, և հետո տաք գլխով 2018 թվականին սխալվել ես ընտրելով պատահական, ոչ պետականամետ, անգրագետ, մեծամիտ, օրվա իրավիճակով ապրող մեկին։

Ցավալի է նաև այն, որ այն մարդիկ, որոնք արդեն իսկ իրենց մեջ զգացել են դա, հասկացել նախկինում գործած սխալը, ներկայումս, հավանաբար, չեն գնա ընտրությունների, որպեսզի, ըստ իրենց, նորից չսխալվեն՝ ընտրելով ուրիշ մեկին, որը հետագայում նորից չի արդարացնի հույսերը: Դա ևս անսխալականության բարդույթ է, քանի որ այդպես են անելու, որ չսխալվեն, թող ուրիշները որոշեն, թքած: Այս ընտրությունների արդյունքները որոշելու են բարդույթները... Սթրեսի հետևանքով հասարակության մի ստվար հատվածի մեջ առկա է բարդույթների սրացում, որը բուժում է միայն ժամանակը, բայց դա արդեն չկա...

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համար