Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ, անկախ օրվա իշխանության վերաբերմունքից,կամովին հանձնառու ես պետության համար

ПОЛИТИКА

Ամեն ընտրություն քննություն է քաղաքական ուժերի ու կուսակցությունների համար։ Արտահերթ ընտրությունը արտահերթ քննություն է։ Այսօր կառավարող ուժը ոչ միայն տապալել է այդ քննությունը, այլև աղետ դարձել մի ամբողջ երկրի, նրա ազգաբնաչկության, նրա զավակների ու հայրերի համար. Մոտ 5000 զոհ, հազարավոր անհետ կորածներ ու վիրավորներ, հարյուրավոր գերիներ, թշնամուն հանձնված հայրենիք։ Եռաբլուրը դարձել է մեր ողջ ազգի ընտանեկան գերեզմանատուն-սրբավայրը։ Ավել ի՞նչ պիտի լինի, որ վերջապես գիտակցնեք մեզ պատուհասած քաղաքական այս աղետի չափն ու փորձենք ազատվել նրանից։ Սակայն այս պարագայում անգամ ամեն բան շատ ավելի զազրելի է, քան կարելի էր սպասել. երկիրն այս վիճակին հասցրած քաղաքական թիմի ղեկավարը, վերջերս ՀՀ Աժ-ում հոխորտում էր, թե «իշխանությունը որևէ մեկին չի հանձնելու» ու կրկին խոսում ժողովրդի անունից։ Սա լինում է այն դեպքում, երբ իշխանությունը դիտարկվում է որպես կարևորագույն ու միակ արժեք, իսկ պետությունը՝ որպես անկարևոր.«գորշ ու անհետաքրքիր» օրգանիզմ։ Սա իրականում արժեքների այլասերման ու բարոյական դեգրադացման տրամաբանական հետևանք է։ Բոլորը «իզմերը» մերժող թիմը, որ իր կառավարման ողջ ընթացքում ու անգամ պատերազմի ժամանակ առաջնորդվում էր մեկ «իզմ»-ով՝ պոպուլիզմով, ամեն բան արեց մեզանում արժեքային քաոս ստեղծելու համար։ Ակնհայտ է, որ վերջին երեք տարվա մեջ մեզանում ազգայինի ու քրիստոնեականի, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն իր գագաթնակետին հասավ։ Եկեղեցու դեմ արշավը հայի տեսակի դեմ արշավ էր, որն, ի դեպ, չէր էլ հերքվում։ Եվ միայն եզակի անհատներ էին, որ առարկայական քայլեր էին ձեռնարկում հակադարձելու դրան։ Քայլեր ուղղված մերտեսակի ու մեր Սուրբ եկեղեցու աստվածընտրյալ հեղինակությունը բարձր պահելու ուղղությամբ։ Իսկ գիտե՞ք ինչու. քանզի մեր երկիրը պատասխանատու անհատների ու անհատականությունների վրա հենված պետություն է։ Հետաքրքիր բան է ստացվում. երկրում մեկը, ով ի պաշտոնե հանրային պատասխանատվության կրող է, եկեղեցու դեմ կազմակերպված արշավ է իրականացնում, մինչդեռ մեկ այլ ոք սեփական հանձնառությամբ եկեղեցի է վերանորոգում, աջակցում համայնքի հոգևոր զարգացմանը, որպեսզի նրա արժեքային ու հայ ինքության սյուները անսասան ու կայուն մնան։ Ի տարբերություն առաջինի, վերջին ըազգային արժեքը կենսակերպ համարող անհատի տեսակն է, ում համար դա «մեծ պատիվ է և պատասխանատվության կարևոր հարց նաև համայնքի նկատմամբ»։ Հենց այսպես բնորոշեց Կոտայքի մարզի 1917թ․-ից վթարային դարձած Մաքրավանքի վերանորոգման աշխատանքների իրականացման իր հանձնառությունը ԲՀԿ-ի առաջնորդ Գ.Ծառուկյանը։  Ու նման քայլերը եզակի չեն։ Ավելին՝ դրանք շատ են ու բազմազան։ Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ մարդկանց նկատմամբ շինծու քրեական գործերով կալանավորելն խոչընդոտ չէ, որ նրանք, անգամ ԱԱԾ մեկուսարանից պատերազմի օրերին կարողանան 3մլն $-ի օժանդակություն ցուցաբերեն Արցախի իշխանությանը, կամ 100մլն դրամ հատկացնեն զինվորների վերականգնողական կենտրոնին։ Ու այստեղ ամենից կարևորն այն է, որ այդ հանձնառությունը նրանք ստանձնում են անկախ իրենց նկատմամբ օրվա իշխանության վերաբերմունքից՝ չսպասելով շնորհակալության ու գնահատանքի։ Մասնագիտական գրականության մեջ նման երևույթը բնորոշվում է որպես «պետական մտածողություն», երբ քո սեփական հաջողությունները քեզ համար ամենևին բավարար չեն երջանիկ ու բավարարված լինելու համար, ու պետության գործառույթներին աջակցելը, պետության ու երկրի՝ խնդիրների լուծմանն օգնելը դարձել է անհատական առաքելությանդկարևոր ու անբաժանմասը։  Մյուս կողմից, սա կարևոր հաղորդագրություն է հանրությանն ու տարիներ շարունակ հուսալքված քաղաքացուն, որ ազգայինի ու պետականի նկատմամբ անձնական պատասխանատվություն ունեցող մարդիկ դեռ անհրաժեշտ չափով նրուժ, կամք, պատասխանատվություն, խիզախություն ունեն ու պետության, հայրենիքի համար խնդրահարույց հարցերում ոչ միայն կոմպրոմիսների չեն գնալու, այլև սեփական պատասխանատվությամբ ունակ են ազգային շահի հիմքով որոշումներ կայացնել ու դրանք պրոֆեսիոնալների ձեռամբ իրականացնել։ Подробнее: https://shabat.am/am/article/254867/YErb--ankakh-orva-ishkhanutyan-verabermunqic-kamovin

Пашинян признает свою неудачуКак обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаОни хотят, чтобы мы забыли Геноцид, а через 100 лет забыли и Арцах: Жпит Мелконян Эр-Рияд и Ереван разработают «дорожную карту» по установлению дипломатических отношений: интервью главы МИД Армении Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankДенежные переводы в Армению из России сократились более чем наполовину Ларс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении