Երևան, 02.Օգոստոս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիները ինչ-որ պայմաններ են առաջ քաշում. ուրիշ տարածք են ուզում՝ ոչ Սև լճի մոտ ու ոչ միայն Սյունիքի մարզում. Վահե Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

-Երեկվա բանակցություններից որևէ տեղեկություն ունե՞ք։

-Բանակցություններն ավարտվել են, բայց ադրբեջանական կողմը վերապահումներով է պատրաստ հետ քաշվի, չգիտեմ ինչ-որ պահանջներ են դնում նոր։ Ստացվում է, որ իրենք մեր տարածք են մտնում, հետո մեր տարածքից դուրս գալու համար էլի մեր տարածքներն են ուզում՝ կոպիտ ասած այսպիսի բանաձև են հիմա իրենք կիրառում։

-Այսինքն՝ Սյունիքի մարզից ա՞յլ տարածք են փոխարենն ուզում։

-Ասում են` այդտեղից դուրս կգանք՝ մասամբ կամ չմասամբ, բայց ուրիշ տեղեր ինչ-որ հարցեր են առաջ քաշում։ Ուրիշ տարածք են ուզում՝ ոչ Սև լճի մոտ ու ոչ միայն Սյունիքի մարզում, այդ թվում Սյունիքի մարզում։ Կոնկրետ չեմ կարող ասել որտեղ, բայց իրենք առաջ են քաշում այլ խնդիրներ։

-Ի՞նչ եք կարծում ՀԱՊԿ-ին դիմելուց հետո, այս կառույցը կկարողանա՞ իրավիճակ փոխել։

-Կարևոր է, թե ՀԱՊԿ-ն ինչպիսի տրամադրվածությամբ է մոտենում այս հարցին։ Այսինքն եթե դա իրականում գործող կառույց է և իրենք մտահոգ են գործող պայմանագրի պահպանմամբ, իրենք պետք է ավելի վճռական լինեն՝ ես չեմ ասում մարտական գործողությունների անցնեն, բայց նույն դիվանագիտական բոլոր լծակներն օգտագործեն, որպեսզի սթափեցնեն Ադրբեջանին։ Հիմա նրանք ամենաթողության մթնոլորտում ինչ ուզում են, անում են՝ պարզ է, որ ով էլ լիներ իրենց տեղը, ես ենթադրում եմ այսպես էլ կաներ։

-Իշխանություններն ասում են, որ չեն հասցրել կահավորել սահմանները։

-Իսկ վեց ամիս ի՞նչ էին անում։

-Վեց ամիսը բավարար չէ՞ր սահմանները կահավորելու համար կամ արդյոք մեր բանակի վիճակն իսկապես այդքան վատ է, որ չեն կարողանում վերահսկողություն սահմանել սահմանի ողջ երկայնքով։

-Իրենք պետք է հիմնական ներուժը դնեին Սյունիքի մարզում, ինչի՞ մասին է խոսքը։ Նայեք, ով է Ձեր պաշտպանությանը նախարարը, ով է Շտաբի պետը՝ ինչի՞ մասին է խոսքը։

-Ֆրանսիայի նախագահը ևս հանդես եկավ կոչով՝ Արդբեջանին ուղղված, որ սահմանախախտ զինվորականները պետք է դուրս գան ՀՀ տարածքից։ Այս կոչն իրենից ինչ-որ բան ենթադրո՞ւմ է։

-Կոչ է արել էլի, ինչ-որ մի բան պիտի ասեին։ Առհասարակ, նույն Եվրամիությունը պասիվ է շատ՝ պատերազմից կսած մինչև հիմա։ Այդ ով վեր կացավ, ինչ-որ վճռական բան ասեց, ով սթափեցման կոչ արեց Ադրբեջանին, երբ որ մեր տղաներին էին սպանում։

-Քաղաքական որոշ շրջանակներում այս զարգացումները կապում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, որ որոշակի պայմանավորվածություններ կան։

-Ես էլ եմ ասում, միանշանակ, հնարավոր է։ Մենք առնվազն իրավունք ունենք այդպես մտածելու։

-Այսինքն, մտավախություն ունենալով, որ բավականաչափ ձայն չեն հավաքի, այո՞։

-Այո, և դա փաստ է։

-Կարծում եք, որ ռազմական դրություն կմտցնե՞ն։

-Ենթադրաբար տրամաբանական ավարտը դա է՝ հրահրել ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ, լարել այդ վիճակը, բերել իքս կետի, այդ իքս կետից հայտարարել ռազմական դրություն և համապատասխան ռազմական դրությանը հայտարարել չեղյալ ընտրությունները։

Հայկա Ալոյան

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի. կան տասնյակ անհետ կորածներ (լուսանկարներ)Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղելՌուսաստան մատակարարված 18 տոննա ադրբեջանական սալորի խմբաքանակում արևելյան ցեց է հայտնաբերվել ԱԺ նախագահի քվերակությունը դադարեցվել է՝ քվեաթերթիկում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով (տեսանյութ)Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկին Երկրի համար մեկ խնդիրը սահմանների անվտանգությունն է և գերիների վերադարձը. ռազմագերիի հարազատԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Նոր հաղորդագրություն Արցախից Փոխվարչապետ նշանակվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին նիստի դահլիճը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացման ժամինԶինծառայողի դին գտել են անտառում Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էԳնել Սանոսյանը կազատվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից Հայտնի է նորանշանակ Պաշտպանության նախարարի անունըՂրղզստանի նախկին նախագահ Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ Արշակ Կարապետյանն ազատվել է ՊՆ առաջին տեղակալի պաշտոնից Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին. ՊԲ Երբ դահլիճում նախագահողը կոչ է անում, խնդրում, աղերսում ու պաղատում է հարգել իր տարիքը, իսկ հետո իրենից երկու անգամ տարիքով փոքր մի իշխանական գոյացություն նրան «մեծավարի», իսկ իրականում լակոտավարի «իշմարներ» է տալիս... Բաքվում ավարտվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ դատական լսումները Սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի․ «իշմար» ենք տալիս․ մնացածը թույն ա․ Ռուբինյան Թեժ վիճակ ԱԺ-ումՊղինձը թանկանում է Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետԳրանցվել է 11 մահ. ԱԻՆ-ը հայտարարություն տարածեց Ովքե՞ր են նորընտիր խորհրդարանի պատգամավորները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Պառակտումն ու ներքին թշնամանքը միայն թուլացնում են պետականության հիմքերը. Արմեն Սարգսյանը՝ ԱԺ–ում Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում էՎարակակիրների թիվը՝ այսօրԴանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամին«Հայաստան» խմբակցությունն 8-րդ գումարման ԱԺ նիստին ներկայացել է Սյունիքի քաղբանտարկյալ քաղաքապետերի նկարներով շապիկներով ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեցՆավթն էժանանում է Աֆղանստանի հետ սահմանին մեկնարկել են ռուս-ուզբեկական համատեղ զորավարժությունները Լույս չի լինելու. ՀԷՑ-ը տեղեկացնում էԶինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ Թուրքիայի Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանվել է մոլեգնող հրդեհների պատճառով«Ադրբեջանում բռնապետություն է, և եթե Բայդենը ցանկանա, Ալիևին գահընկեց կանեն». Ժիրինովսկու հայտարարությունը սկանդալ է հարուցել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Սպանության Երևանում (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՎիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Ինչ իրավիճակ է այս պահին Գեղարքունիքի սահմանինՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Բաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ Նորից Զանգեզուրի շուրջ պատերազմԻ՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափով քեզ կոֆեի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով․ Հակոբ Ճաղարյան Մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է․Տոկիո 2020 Ողբերգական դեպք Դիլիջանում