Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Զինված ուժերին զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը դեռ կմնա կալանքի տակ: Մայիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու հարցը, մասնավորապես՝ կալանքի ժամկետի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել են Դ․ Գալստյանի փաստաբաններ Արմեն Հարությունյանը և Արմեն Անդրիկյանը: Դատարանը վճիռը կկայացնի մայիսի 17-ին:

Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին Դավիթ Գալստյանի հարազատները, նրա ընկերությունների աշխատակիցները՝ ցույց տալու իրենց աջակցությունը: 

Нет описания.

Нет описания.

«Պարոն Գալստյանի երկամսյա կալանքը լրանալուց հետո նախաքննության մարմինը  ներկայացրել էր այն ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն: Առաջին ատյանի չարաբաստիկ դատարանն այդ անհիմն միջնորդությունը բավարարել էր, և հիմա այդ որոշումը բողոքարկում ենք Վերաքննիչ դատարանում: Այսինքն՝ մարտին դատարանը որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարացնելու նրա կալանքը, և հիմա քննում ենք այդ երկարացման միջնորդության դեմ վերաքննիչ բողոքը»,-լրագրողների հետ զրույցում ասում է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը: Նշում է՝ Դավիթ Գալստյանի և նույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է: «Զավեշտ է, թե ինչպես կարելի է երկու մարդու անհիմն մեղադրանքի սահմաններում դատարանների թեթև ձեռքով կալանքի տակ պահել: Գործը վերաբերում է զենքի մատակարարումներին: Երբ կալանավորեցին Դավիթ Գալստյանին, ԱԱԾ-ն հրապարակեց մեզ համար անհասկանալի, տարօրինակ տվյալներ: Մեր հերթին նշեցինք, որ այն ինչ հրապարակում եք, թերի է, չի համապատասխանում իրականությանը: Մինչ օրս որևէ ապացույցով չի հիմնավորվել այն, ինչ հրապարակել է ԱԱԾ-ն: Մասնավորապես՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Գալստյանի կազմակերպությունը մատակարարել է կրակոցներ, որոնք 1970-ական թվականների արտադրության են, անորակ ապրանք, որը չի համապատասխանում տակտիկական և պայմանագրի պահանջներին: Այդ աբսուրդի հրապարակումից անմիջապես հետո Գալստյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե ինչ 70-ականների մասին է խոսքը: Հետագայում նյութերի ուսումնասիրության ժամանակ հասկացանք, որ նախաքննության մարմինը սիրողական մակարդակի, հանրության մեջ երևի թե հուզական պահեր առաջացնելու նպատակով է այդ հայտարարությունն արել: 70-ական թվականը նա վերցրել էր կրակոցի ինչ-որ մի դետալի վրա առկա 77 թվից: Հերիք չէ, որ թերի տեղեկություն հրապարակվեց, դեռ մի բան էլ ի լուր աշխարհի հայտարարվեց, որ Հայաստանը 70-ականների զենք ունի, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Անցնող չորս ամսվա ընթացքում հիմնավորել ենք, որ 70-ականների մասին հայտարարությունը թերի է, չճշտված, հիմնավորել ենք, որ մատակարարված ապրանքն ամբողջությամբ համապատասխանում է պայմանագրով սահմանված պայմաններին, այսինքն՝ 1983-86 թվականների զենք է, համապատասխանում է այն պահանջներին, որոնք զինված ուժերը պայմանագիրը կնքելիս դրել են մատակարար կազմակերպության առաջ»,-ընգծում է փաստաբանը: Ճշտող հարցին՝ իսկ այդ ընթացքում ով է եղել ԳՇ պետը, փաստաբանը նշում է՝ պայմանագիրը կնքելիս ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը: 

Արմեն Հարությունյանը հավելում է՝ ամբողջ աբսուրդն այն է, որ այս գործի նյութերում պաշտոնական մի շարք գրություններ կան, որտեղ բարձրաստիճան անձինք ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր՝ ՊՆ-ի, ԶՈւ-ի, ԳՇ-ի անունից և նշել, որ մատակարարված ապրանքի հետ որևէ խնդիր չկա: «Ասել են՝ ապրանքը վերցրել ենք, օգտագործել, ամեն ինչ նորմալ է, երբեք որևէ պահանջ չենք ներկայացրել: Կանչել ենք նաև արտադրողներին, ունենք փաստաթղթեր, որ այս արտադրանքը նորմալ է: Պարզաբանել ենք, մեկնաբանել, որպեսզի նախաքննության մարմինն էլ հասկանա, թե ինչպես ընդհանրապես կարելի է որոշել կրակոցի արտադրության տարեթիվը, չի կարելի դա մեկ դետալով որոշել: Այս ամբողջ ապացուցողական բազայի մասին չորս ամիս դատարաններում «գոռում ենք», նկատի ունենալով, որ դատական նիստերը դռնփակ են, կա պետական գաղտնիք, շատ բան չենք կարողանում հրապարակային ասել: Կան պաշտոնական փաստաթղթեր՝ ԳՇ պետի, համապատասխան անձանց ստորագրությամբ, որոնք հավաստում են, որ խնդիր չկա, ինչո՞ւ այդ փաստաթղթերին պատշաճ գնահատական չեն տալիս: Որևէ դատարան որևէ գնահատական մինչ օրս չի տվել այդ փաստաթղթերին: Ներկայացնում ենք դրանք, դատարանները շրջանցում են: Ծանոթանում ենք դատարանների որոշումներին, ուղղակի արտատպած է քննիչի միտքը միջնորդությունից: Այստեղ ակնհայտ է, որ դատարաններում ունենք լուրջ խնդիր և դրանք բացարձակ անկախ չեն: Ունենք փաստեր, որ դատարանների վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել: Ի սկզբանե դատավորների ներգրավման պրոցեսն արդեն խնդրահարույց է, այդ մասին հրապարակային ասել ենք, այդ հարցը քննարկվելու է միջազգային ատյաններում: Արմեն Բաղդասարյանի մասով Եվրոդատարան ուղարկվելիք բողոքը պատրաստ է: Խնդիրն այն է, որ Առաջին ատյանում Դավիթ Գալստյանի մասով գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, և Արմեն Բաղդասարյանի մասով՝ դատավոր Մակյանը: Իրենք հերթապահ դատավորներ չեն եղել, այդ ժամանակ հերթապահ դատավորները եղել են Նոր Նորքի դատավորները և հատուկ այս գործի համար իրենք հերթապահության են կանչվել: Այդ գործերը մակագրվել է իրենց, իրենք էլ շատ հանգիստ արել են այնպես, ինչպես որ արել են: Հետագայում պարզել ենք, որ ինչ-որ թույլտվության ձևաչափ գոյություն ունի, այն դեպքում, երբ դատավորը պետք է առնչվի պետական գաղտնիք կազմող տեղեկությանը, նա պետք է համապատասխան թույլտվություն ունենա: Բացարձակ անհասկանալի այս երևույթը փորձել ենք պարզել: Երբ Առաջին ատյանի դատարանում պետք է քննվեր Դավիթ Գալստյանի գործը, երեք դատավոր է ունեցել այդ թույլտվությունը և զավեշտն այն է, որ այդ թույլտվությունը տալիս է ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն մեր գործով թույլտվություն է տվել երկու դատավորի»,-նշում է Հարությունյանը: Ընդգծում է՝ իրենց համոզմամբ, ներկայումս իրենք չեն մասնակցում իրավական պրոցեսների, կարևորում է այն, որ Վերաքննիչ դատարանն արձագանքի իրենց ներկայացրած փաստաթղթերին, տա իրավական գնահատական: 

Ա․ Հարությունյանն ասում է, որ Դավիթ Գալստյանն այս պատերազմի ընթացքում հրաժարվել է իր շահույթից, բոլոր մատակարարումներն իրականացրել է ինքնարժեքով, միլիոնավոր դոլարների նվիրատվություններ իրականացրել, այս ամենի հետևանքով շատ մարդիկ զրկվել են միլիոնավոր դոլարներ աշխատելու, գրպանելու հնարավորությունից: «Մեր փաստաբանական խումբն այդ մասով որոշակի հետաքննություն է իրականացնում, վստահ ենք, որ այդ մարդիկ կարող են լինել իշխանության տարբեր օղակներում կամ էլ հովանավորվում են այդ օղակներում գտնվող մարդկանց կողմից:  Այդ մարդիկ կարողանում են ազդել ինչպես դատական, այնպես էլ իրավապահ համակարգի վրա: Այս պահին անուններ չեմ նշի, թեև ունենք որոշակի կասկածներ: Լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում և փաստեր ունենալուց հետո կներկայացնենք, իսկ եթե լինեն բավարար հիմքեր իրավապահ մարմիններին դիմելու համար, ապա կներկայացվի հանցագործության մասին հաղորդում»,-ասում է Դավիթ Գալստյանի փաստաբանը:

Մինչ ընթանում էր դատական նիստը, լրագրողների հետ զրույցում «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշանիկ Ավագյանը նշեց, որ Դավիթ Գալստյանի տարբեր ընկերությունների աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրականացվի արդար դատավարություն, դատարանի բակում են ցույց տալու իրենց աջակցությունը: «Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք այսօր դադարի փուլում են: Դրանցից են Բաղրամյան զորավարժադաշտում հրաձգային համալիրի կառուցումը: «Օվալ սիստեմս» ՍՊԸ-ն պատրաստվում էր արտադրելու օպտիկա-էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև համալրվելու էր նորագույն այնպիսի տեխնիկայով, որ թույլ էր տալու մեր պայմաններին համապատասխան, մարտավարական-ռազմավարական տեսանկյունից, կատարել մարտական խնդիրներ: «Նանոմեդիքլ.ամ» ՍՊԸ-ն արտադրելու էր նանոմանրաթել, որն օգտագործվելու էր զինվորական հագուստ կարելու ժամանակ: Բագավանում լինելու էր փամփուշտների արտադրամաս, գործարանը համալրվելու էր այնպիսի տեխնիկայով, որը զրահապատ մեքենաների վերանորոգում էր իրականացնելու: Այս ծրագրերի իրականացնողը, հիմնական որոշումներ կայացնողը Դավիթ Գալստյանն է, նրա կալանավորումը խոչընդոտում է այս և այլ ծրագրերի իրականացմանը: Այս բոլոր ծրագրերը բացի սոցիալական հարցեր լուծելուց բխում են պետական շահերից»,-ասում է Շուշանիկ Ավագյանը:

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ շատ գոհ են դատական նիստից, քննարկվել են իրենց ներկայացրած բոլոր փաստարկները, փաստաթղթերը դարձել են քննարկման առարկա: «Սպասենք դատարանի որոշմանը: Մեզ համար կարևոր է, որպեսզի դատարանը այս բոլոր փաստարկներին և փաստաթղթերին իրավական գնահատական տա: Չկանխատեսելով դատարանի որոշումը՝ նշեմ, որ ունենք Վճռաբեկ դատարան դիմելու տարբերակը: Բայց ընդհանրապես հույս չունենք, որ այնտեղ որևէ արդարադատություն կլինի՝ նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի որոշումն Արմեն Բաղդասարյանի վերաբերյալ»,-ընգծեց փաստաբանը:

Լուսինե Առաքելյան

Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ