Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խաբուսիկ տպավորությունն ու իրականությունը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մերձավորարևել յան տարածաշրջանում նորից լարված իրավիճակ է։ Մի քանի օր է, ինչ սրվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Փաստացի իրադրության թեժացումը հասցրեց էսկալացիայի այնպիսի մակարդակի, որ կողմերը սկսեցին անխնա հրթիռակոծության ենթարկել միմյանց։ Հատկանշական է, որ սա վերջին տարիների ամենալուրջ լարվածությունն է։ Եվ, ըստ էության, չպետք է աչքաթող անել այն հանգամանքը, որ այս կոնֆլիկտը աշխարհաքաղաքական առումով մեծ ընդգրկվածություն ունի՝ հաշվի առնելով, որ Իսրայելում են գտնվում քրիստոնեության, մահմեդականության ու հուդայականության առանցքային սրբավայրերը, և այստեղ խաչվում են տարբեր միջազգային խաղացողների շահերը։ Բացի այդ, այս հակամարտությունը Մերձավոր Արևելքում կարող է վառոդի տակառի պայթյունի էֆեկտ առաջացնել՝ հաշվի առնելով, որ մահմեդական աշխարհն ընդդեմ Իսրայելի սատարում է Պաղեստինին ու «Համաս» պաղեստինյան կուսակցությանը, որն այժմ կառավարում է Գազայի տարածքը։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը այնքան էլ մեզ չի վերաբերում՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողություններն ընթանում են մեզանից հեռու, սակայն դա խաբուսիկ տպավորություն է, քանի որ հայության շահերի հետ կապված կարևոր խնդիրներ կան, որոնք հակամարտությունը կարող է շոշափել։ Նախ՝ հաշվի առնենք, որ Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ, որը Պաղեստինի պատմական տարածքի մի մասն է, կապեր են ունեցել շատ վաղնջական ժամանակներից, և հայության ներկայությունը մեծ հետք է թողել այդ երկրում։ Պատահական չէ, որ Իսրայելում այսօր մենք ունենք կենսունակ հայկական համայնք ու շատ կարևոր պատմական ու հոգևոր ժառանգություն, որի մեջ է մտնում նաև Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին՝ Սուրբ Հակոբյանց վանքը։ Ուստի անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, որ իրավիճակի սրացումը էական ազդեցություն չունենա հայկական համայնքի ու հայության ունեցած ժառանգության վրա։

Կարևոր հարց է նաև այն, որ այնտեղ ապրող հայերը չթողնեն ու հեռանան արևմտյան երկրներ՝ թուլացնելով տեղի համայնքը, ինչպես եղավ, օրինակ՝ Սիրիայի ու Իրաքի համայնքների դեպքում։ Մյուս առանցքային խնդիրն այն է, որ պղտոր ջրում ձուկ որսացող ուժերի ազդեցությամբ ու դրդմամբ տեղի հայությունը հանկարծ չթիրախավորվի։ Գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանը մեծապես շահագրգռված կլինի, որպեսզի Իսրայելի հայկական համայնքը հարձակումների թիրախ դառնա, ու բացառված չէ, որ որոշի դրա համար գործի դնել Իսրայելում իր ունեցած կապերն ու այդ նպատակով օգտագործի այդ երկրի ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներին։ Չէ՞ որ սադրանքների դիմելը Ադրբեջանի գործելակերպի անբաժանելի մասն է դարձել։ Այս առումով կարևոր նախադեպ ունենք մեր աչքի առաջ։ Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Արցախյան պատերազմն ընթանում էր լայն թափով, Իսրայելի հայերը խաղաղ ավտոերթ էին իրականացնում` պահանջելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, մի խումբ ադրբեջանցիներ, շրջապատելով ավտոերթ անող հայերին, կանգնեցրել էին նրանց մեքենաները, վնաս հասցրել դրանց ու հարվածել հայերին։

Այնպես որ, անհրաժեշտ է բոլոր միջոցներով սատարել Իսրայելի հայ համայնքին ու շատ զգոն լինել, որպեսզի իսրայելահայության դեմ սադրանքներ չիրականացվեն։ Ու շատ կարևոր է ընդգծել, որ խնդիրը միայն Իսրայելի հայ համայնքով չի սահմանափակվում, Մերձավոր Արևելքի երկրների բոլոր հայկական համայնքներին աջակցելու հարցը նույնպես հրատապ է։ Խնդիրն այն է, որ հակամարտությունը կարող է ցանկացած պահի աշխարհագրորեն ընդլայնվել՝ հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում, փորձում է տարածել իր ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա և իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի խախտել Սիրիայի ու Իրաքի ինքնիշխանությունն ու քուրդ զինյալների դեմ պայքարելու անվան տակ ներխուժել այդ երկրներ։ Բնականաբար, օգտվելով տարածաշրջանում ընթացող ակտիվ խմորումներից ու հակասությունների խորացումից, Թուրքիան կարող է օգտագործել ցանկացած առիթ, որպեսզի այնպիսի իրավիճակ ստեղծի, որ Մերձավոր Արևելքի հայկական համայնքները թուլանան ու հայաթափվեն։

Ուստի առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու նպատակով շատ կարևոր է, որ հայությունը գործի մեկ բռունցքի նման, որի դեպքում Սփյուռքը և Հայաստանը կաշխատեն միասնական, համախմբված, ձեռք ձեռքի տված ու համակարգված մոտեցմամբ։ Սակայն Սփյուռքի հետ կապված աշխատանքների կազմակերպման հարցում ամենակարևոր թելերը գտնվում են ՀՀ իշխանության ձեռքերում, քանի որ նրանց կողմից վարվող նպատակաուղղված պետական քաղաքականությունը կարող է կարճ ժամանակ անց ի ցույց դնել իր տեսանելի արդյունքները։ Սակայն գործող իշխանություններից այս ուղղությամբ ակնկալիքներ ունենալն անիմաստ է, քանի որ նրանք տենդագին ձևով միայն տարված են իրենց վերարտադրվելու հարցով, և իրենց այլ հարց չի հետաքրքրում։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области