Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բեն Ավետիսյանի, Իննա Խոջամիրյանի և Իրինա Այվազյանի սիրային եռանկյունին՝ նոր հեռուստասերիալում․ առաջին մանրամասները

ԼԱՅՖ

Դերասան Բեն Ավետիսյանն այս շրջանում բավականին զբաղված է․ միաժամանակ ներգրավված է երկու նախագծում՝ «Նոր Հայաստան» հեռուստաալիքի «Սրտին հակառակ» հեռուստասերիալում և 24 մասանոց նոր նախագծում, որի առաջին մանրամասները պատմել է  Tert.am Life–ին։ Նախագծի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։

Այսօր Բենն ու նկարահանող խումբը կմեկնեն Լոռու մարզ, որտեղ կկայանան նոր հեռուստասերիալի նկարահանումները։

«24 մասանոց նախագիծ է, որի առաջարկը ստացա մի քանի օր առաջ: Սցենարը դուրս շատ եկավ, կարծում եմ՝ երիտասարդների  համար շատ հետաքրքիր կլինի: Ծանր ֆիլմ չէ։ Ես մարմնավորվում եմ հերոսին, որը գյուղում ապրող տղա է: Շատ բարի, բայց բնավորությամբ մի քիչ չոր, կոպիտ տղա է: Մի քիչ չոբան է աղջկա հետ շփվելիս, բայց դա ավելի շատ կոլորիտ է տալիս։ Գործողությունները զարգանում են հենց գյուղում, որտեղ քաղաքից գալիս է  աղջիկ ու հետաքրքիր զարգացումներ են լինում»,– ասաց նա ու հավելեց, որ քաղաքից եկած հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որի հետ էլ զարգանում է նրա սիրային գիծը։

Իհարկե, ձևավորվում է սիրային եռանկյունի, որի երրորդ կողմում դերասանուհի Իրինա Այվազյանն է՝ Բենի հերոսի մանկության ընկերուհին, գյուղում ապրող աղջիկ, որը միշտ սիրահարված է եղել հերոսին։

Բենն ու Իննան միասին խաղացել են, բայց առաջին անգամ կներկայանան որպես սիրային զույգ․ «Իննայի հետ առաջին անգամ ենք զույգ խաղում, սակայն նրա դերասանական խաղին, մարդկային տեսակին ծանոթ եմ։ Շատ լավ խաղընկեր է, շատ է աշխատում իր կերպարի վրա, պարզապես սցենար չի կարդում ու տեքստ ասում։ Երբ խաղընկերներդ պրոֆեսիոնալ են, ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում»։

Իսկ ահա մյուս խաղընկերուհու՝ Իրինայի հետ Բենը ներկայացել է որպես զույգ, ավելի նրանց զույգը «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում շատ էր սիրվել։ Այս անգամ Իրինայի հերոսուհին անհույս է սիրահարված Բենի կերպարին։

«Երբ իմացա, որ մյուս խաղընկերուհիս Իրինան է, ինձ համար է՛լ ավելի հետաքրքիր էր, որովհետև նախորդ նախագծում իմ կերպարն ամեն ինչ անում էր, որպեսզի հասներ Իրինայի կերպարին։ Այստեղ մանկության ընկերներ ենք,  իր կերպարն է ինձ սիրահարված, իսկ ես իրեն վերաբերում եմ որպես քրոջ։ Հետաքրքիր է Իրինային տեսնել այդ կարգավիճակում և գյուղական կերպարով»,– ասաց դերասանը։

Հեռուստասերիալում խաղում են նաև Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Եդիգարյանը, Գոշ Հակոբյանը, Ջուլիա Եղշատյանը և այլք։

Սովորաբար Բենը ոճային, երբեմն, գլամուրային  կերպարների է մարմնավորել, որտեղ շեշտված է եղել նրա արտաքինը, գյուղացի տղայի մարմանավորելը նրա պրակտիկայում նոր փորձ է, ինչն էլ գրավել է դերասանին։

«Կարծում եմ՝ ավելի  հեշտ կհասնեմ այս կերպարին, քանի որ ինքս միշտ ձգտել եմ խաղալ ավելի հասարակ կերպարներ։ Երբ հարուստի տղայի ես խաղում, հագուստդ, արտաքինդ տրամադրում են կերպարին, բայց  գյուղում ապրող, կենցաղով զբաղվող կերպարն ավելի լավն է ու ավելի շատ է խորանալու հնարավորություն տալիս։ Ինձ շատ հետաքրքիր է և՛ կերպարը, և՛ այն փաստը, որ ամբողջ անձնակազմով գնալու ենք գյուղ, որտեղ մնալու ենք բոլորով, տեսնելու ենք տեղի բարդություններն ու նկարահանվելու ենք։ Կենցաղը դժվար է լինելու, ամենատարրական լողանալու պայմաններից սկսած, բայց հետաքրքիր է լինելու»,– ասաց նա ու հավելեց, որ նկարահանումների 80 տոկոսը լինելու են գյուղում, մյուս մասը՝ քաղաքում։

Այս շրջանում Բենը նկարահանվում է նաև «Սրտին հակառակ» հեռուստասերիալում, որտեղ ևս մարմնավորում է գլխավոր հերոսին։ Նախագծերը գրեթե միաժամանակ կհայտնվեն եթերում։ Դերասանը վստահ է՝ կերպարներն իրար չեն խանգարի, քանի որ նման փորձ նախկինում էլ է ունեցել։

«Չի խանգարում, եթե դու նույն բանը չես անում, իսկ կերպարներս շատ տարբեր են։ Այնտեղ զինծառայողի եմ մարմնավորում, որն իր տեսակով լրիվ ուրիշ տղա է»,– ընդգծեց նա, ապա նկատեց, որ կարևոր չէ՝ որ դերասանն է խաղում դերը, ինչքանով է նրա անունը հայտնի, կարևորն այն է, թե որքանով է լսարանը հավատում  կերպարին։

Դերասանը մոտ 15 օր մնալու է գյուղում։ Ամուսնությունից հետո սա Բենի ու Դիանայի ամենաերկար բաժանումն է լինելու, բայց կինն ըմբռնմամբ է մոտենում հարցին։

«Միանշանակ, կկարոտի ինձ, մեր առաջին բաժանում է, բայց Դիանան հասկանում է, որ աշխատանք է, պետք է անել։ Ընթացքում ինչպես էլ լինի, 1-2 անգամ կգամ քաղաք»,– եզրափակեց դերասանը։

Հայկական "Outatime" առագաստանաւը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները