Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան իշխանությունների խոստումներն ու «միանգամյա» ակցիաները շատանալու են․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևի թե նկատած կլինեք, որ իշխանությունները իմիտացիաների նոր շարք են սկսել, թե իբր լուրջ աշխատանքներ են իրականացնում, մտածում են քաղաքացիների բարեկեցության մասին։ Ըստ այդմ, կառավարության նիստերում որոշումներ են ընդունում, որոնցով փորձում են իբր շահել հանրության որոշակի հատվածների վստահությունը։ Այսինքն, սկսելը երևի ճիշտ բառը չէ, այս իշխանություններն այդպիսին են եղել միշտ, ուղղակի պատերազմից հետո, առավել ևս՝ ընտրություններից առաջ դա առավել ընդգծված են անում: Օրինակ՝ վերջերս կառավարության նիստում ընդունեցին հերթական որոշումը, թե Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու են հինգ տարվա ընթացքում։ Փաստացի իշխանությունները ուզում են ապացուցել, որ ինչ-որ հրաշքով հանկարծ սկսել են հասկանալ գիտության դերն ու նշանակությունը։ Ընտրություններից առաջ:

Կարծես հենց նույն Փաշինյանը չէր, որ 2019 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ խորհուրդ էր տալիս հրաժարվել փողի մասին խոսակցությունից, քանի որ հենց սկսում են դրա մասին խոսել, արագ փակուղի են մտնում։ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում էր գիտելիքահեն տնտեսության ստեղծման ու գիտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից էլ՝ ցանկանում էր ցրել ԳԱԱ-ն ու հայագիտությունը հետին պլան մղել, իսկ գիտնականներին էլ համարում էր սուրճ խմողներ կամ թամադաներ։ Թերևս աշխատավարձերի բարձրացման մասին որոշումով (իսկ իրականում՝ պարզապես խոստումով) իշխանությունները փորձում են որոշակիորեն մեղմել գիտնականների ու դասախոսների զայրույթը, քանի որ նրանց գերակշռող մեծամասնությունը հստակ դիրքորոշում արտահայտեց Փաշինյանի հրաժարականը պահանջելու կապակցությամբ։

Բայց տեղի ունեցող ահավոր իրադարձությունների ու համատարած բարձիթողի իրավիճակի ֆոնին դժվար թե աշխատավարձի բարձրացման որոշումը էական ազդեցություն ունենա գիտական ոլորտի ներկայացուցիչների քաղաքական դիրքորոշման վրա։ Բացի դրանից, իշխանությունների նախագծերի նկատմամբ ընդհանրապես վստահություն չկա, քանի որ հետո պարզվում է, որ դրանք փուչ են և իրական նպատակին չեն ծառայում։ Կամ պարզապես անհիմն էին, սուտ էին, անիրագործելի էին և այլն: Դրա համար էլ հարց է, որ եթե նախքան համավարակը և պատերազմը բյուջեում միջոցներ կային, և Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունեն, ապա ինչո՞ւ այդ ժամանակ չէին բարձրացնում գիտությամբ զբաղվող մարդկանց աշխատավարձերը, իսկ հիմա, երբ ճգնաժամը խորանում է, և բյուջեի միջոցները սուղ են, որոշել են բարձրացնել։

Ընդ որում, այդ բարձրացումն էլ դեռ մեծ հարցական է, քանի որ, ինչպես ուսուցիչների դեպքում, գիտաշխատողները ևս պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձի նախատեսված սանդղակին հասնելու համար։ Մասնագիտական շրջանակներում կարծիք կա, որ իշխանությունները հնարավորություն կունենան ատեստավորումն այնպես իրականացնել, որ հնարավորինս քիչ աշխատողների աշխատավարձ բարձրանա ու հետո շեփորահարեն, թե աշխատավարձ են բարձրացրել։ Ի դեպ, քիչ չեն նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ եթե գիտաշխատողներն ու ուսուցիչները պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձերի բարձրացման համար ու որակներ ցույց տան, ապա ինչո՞ւ չպետք է նույն գործընթացով անցնեն նաև իշխանության շարքերում տաքուկ տեղավորված և շատ դեպքերում տարրական գիտելիքների չտիրապետողները։ Ու ընդհանրապես, պետությանն ի՞նչ օգուտ ոչինչ չանող ու աստղաբաշխական պարգևավճարներ ստացող պաշտոնյաներից, չէ՞ որ այդ գումարները կարելի էր շատ հանգիստ ներդնել կրթության և գիտության զարգացման ոլորտում։ Ոնց էլ լիներ, արդյունքները տեսանելի կլինեին։

Իսկ հիմա, մինչ գիտական ոլորտի մասնագետները սպասեն 2025 թվականին, որպեսզի արժանապատիվ աշխատավարձ ստանան, Հայաստանում գիտությունն արդեն քարուքանդ վիճակում կարող է հայտնվել, քանի որ պետք է գործել հենց այս պահին, որպեսզի հնարավոր լինի գոնե եղածը պահպանել։ Թերևս իշխանություններից այս հարցում լրջություն, առավել ևս արդյունք ակնկալելն անիմաստ է, քանի որ տարված վերարտադրության հույսերով՝ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան նրանց սին խոստումներն ու «միանգամյա» ակցիաները շատանալու են։ Տեսանք, թե 2018 թվականին Փաշինյանի տված խոստումների հետ ինչ եղավ, ու դժվար չէ պատկերացնել, թե այս նոր խոստումներին ինչ ապագա է սպասում։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ