Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչը կարող է վճռո­րոշ լի­նել առա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կիրակի պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե, իհարկե, դրանք կայանան) մասնակցելու է նաև ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրություններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը, կարծես, ցուցակում չի լինելու և հայտարարել է, որ բարձր պաշտոններում ավարտել է իր ծառայությունը, սակայն, որպես ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական մասնակցություն ունենալու է:

Իսկ Լևոն ՏերՊետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու են իրենց ուժերի ցուցակները: Սա լավ է, թե վատ, ճաշակի հարց է: Սակայն, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք, որ երեք նախագահների մասնակցությունը առանձնահատուկ բովանդակություն ու որակ է հաղորդելու ընտրություններին: Իհարկե, այստեղ կան նաև որոշ նրբերանգներ, մասնավորաբար ՀԱԿ-ի մասով: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ համագումարյան խոսքը իրեն բնորոշ դիվանագիտական, վերլուծական միտքն ուներ, շատերը նույնիսկ նոր բառ սովորեցին: Միևնույն ժամանակ, հարուստ էր հակաքարոզչության բուռն էլեմենտներով, ու, ամենայն հավանականությամբ, նրա ղեկավարած ուժը այդպես է անցկացնելու քարոզարշավը, ինչը զարմանալի չի լինի, քանզի հենց Տեր-Պետրոսյանն է հասարակությանը պառակտելու, «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» ջրբաժան մտցնելու, «ով մեզ հետ չէ, դավաճան է» վտանգավորագույն թեզը շրջանառության մեջ դնելու, այլոց հնարավոր ու անհնար մեղադրանքներ ներկայացնելու և այդ ֆոնին սուրբ երևալու գործելաոճի «կնքահայրը» (այս անգամ էլ Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում էր ցույց տալու, թե իրենից հետո 23 տարի երկրում միայն վատն է եղել): Գործելաոճ, որը տարիների ընթացքում հրաշալի յուրացրեց ու կատարելագործեց Նիկոլ Փաշինյանը:

Այդուամենայնիվ, ՀԱԿ-ի մասնակցությունը վստահաբար կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագա զարգացումների առումով: Հասկանալի է, որ առաջին նախագահի առաջին ու հիմնական թիրախը եղել ու մնում է Ռոբերտ Քոչարյանը, նրա պայքարը Քոչարյանի դեմ է, ու այդպես եղել է 1998 թվականից այս կողմ: Ավելին, նույնիսկ ինքն է խոստովանում, որ իր առաջարկը՝ միավորվել երեք նախագահներով, նպատակ է ունեցել լուծել երկու խնդիր. «Մի կողմից՝ խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին»: Ներկա վիճակում թիրախավորել Փաշինյանի դեմ պայքարողներին նշանակում է ուղղակի աջակցել Փաշինյանին, որ ուժի կողմից էլ դա լինի, և այս դեպքում ձեռքի հետ Նիկոլ Փաշինյանին քննադատելը դառնում է մի տեսակ արհեստական, եթե նույնիսկ առերևույթ փորձել ես տարանջատվել Նիկոլից՝ իբր նրա «կնքահայրը» չես, կամ փոշմանել ես, որ այդպիսին ես եղել:

Սակայն նույնիսկ այդ դեպքում պարզ է, որ Տեր-Պետրոսյանին ձայն են տալու իր կողմնակիցներն ու ՀԱԿ համակիրները, որոնք շատ չեն, և նրանք, որոնք դեմ են երկրորդ ու երրորդ նախագահներին, բայց ուրախ կլինեին ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին: Ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ձայն տալ պատրաստվող որևէ մեկը չի կարող հանկարծ մտքափոխվել ու ձայն տալ ՀԱԿ-ին: Նույն հաջողությամբ դժվար է պատկերացնել մի «լևոնականի», որ կարող է հանկարծ քվե տալ երկրորդ ու երրորդ նախագահներին կամ նրանց ղեկավարած ուժերին: Այսինքն, ՀԱԿ-ի քվեները, կրկնենք, բացի երդվյալ ՀԱԿ-ականներից ու ՀԱԿ համակիրներից, նրանք են լինելու, որոնք գուցե ընդդեմ երկրորդի ու երրորդի ի վերջո ձայն տային Նիկոլ Փաշինյանին, կամ նրանք, որոնք սկզբունքորեն դեմ են թե՛ գործող իշխանությանը, թե՛ նախկին երկու իշխանություններին: Այսինքն, ՀԱԿ-ի մասնակցությունն առաջին հերթին նպատակ ունի վերցնել այն քվեները, որոնք կարող էին Նիկոլ Փաշինյանից «փախչել», սակայն գնալ այնպիսի ուժերի, որոնք նշյալ միջանկյալ գոտում են, բայց ընտրություններից հետո վստահաբար կոալիցիոն կառավարություն չեն կազմի Նիկոլի հետ և թույլ չեն տա, որ նա վերարտադրվի:

Իսկ ՀԱԿ-ը դա կարող է անել, թեկուզ միայն նրա համար, որ թույլ չտա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանություն: Բայց, ինչպես ցույց է տվել ժամանակը, անտարակույս մեծ ինտելեկտի տեր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկները հաճախ սխալ են լինում, և նա, անկախ տարբեր հաշվարկներից ու պլաններից, կամա թե ակամա, կարող է խփել Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական «դագաղի» վերջին մեխը հենց վերը նշված պատճառներով ու հաշվարկներով: Ընդ որում, կապ չունի՝ ինքը ցանկանում է դա, թե ոչ: Այսուամենայնիվ, կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հասցեին քննադատությունների, նույնիսկ անվանարկումների ու որակումների պակաս չի եղել: Սակայն այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին ընտրություններին մասնակցելու մասին, բնական սուր արձագանքներից զատ, զարմանալիորեն շատ էր նաև ոգևորությունը:

Դեռ շատ առիթ կլինի մանրամասնել այս ֆենոմենը, սակայն գոնե առաջին հայացքից, կարծես, ժողովրդական հայտնի խոսքի հետ գործ ունենք. «Մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը»: Այս դեպքում, անկախ նախկին երեք նախագահների ունեցած թերություններից ու բացթողումներից, հասարակության գերակշիռ մասի համար նրանք այսօր փրկօղակ են ընկալվում: Երեք նախագահները միմյանցից շատ տարբեր են թե՛ իրենց տեսակով, թե՛ իրենց կառավարման մոդելով, թե՛ շատ հարցերում սկզբունքային մոտեցումներով: Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանք նաև որոշակի ընդհանրություններ ունեն, ու սա դժվար է չընդունել՝ անկախ նրանից, թե որ նախագահին ով ինչպես է վերաբերվում: Նախ՝ երեք նախագահները խորհրդանշում են հաղթանակ, արժանապատվություն, ապահովություն, անվտանգություն, պետականակերտություն: Երկրորդ՝ նրանց թիմերում մեծամասնություն են կազմում ինտելեկտուալները, որոնց ՕԳԳ-ն երկրի ու պետության համար բավականին մեծ է, կրկնենք՝ անկախ թերություններից ու սխալներից:

Երրորդ՝ երբևէ որևէ հայ վատ չի զգացել նրանից, որ իր երկիրը դրսում ներկայացրել են երեք նախագահները: Նույնիսկ ընդհակառակը: Այս ցանկը կարելի է լրացնել: Սակայն կարևորն այն է, որ հանրությունը, քննադատելով նրանց, այսօր կանգնած է մի իրավիճակի առջև, երբ նախկին նույնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թվում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինյանը: Առավել ևս, որ պարզվեց՝ ժամանակի հետ «նախկինների» հետ կապված շատ թեմաներ պարզապես կա՛մ կեղծ էին, կա՛մ ուռճացված: Ցավոք, հաճախ հենց «լևոնականների», այդ թվում՝ Փաշինյանի ձեռամբ: Արդեն երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հետևողականորեն ոչնչացնում է երեսուն տարվա բոլոր ձեռքբերումները, խորհրդանշում ճիշտ հակառակը այն ամենի, ինչը նշեցինք վերևում:

Այսօր մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր, գնալով խորացող վտանգ՝ կախված Հայաստան աշխարհի վրա, ձախողում ու ավերում բոլոր ոլորտներում: Եվ բնական է, որ հանրության մեծ մասին ոգևորում է ինտելեկտուալիզմը, հաղթանակը, արժանապատվությունը, անվտանգությունը, ապահովությունը, ինքնիշխանությունը, այլ ոչ հակառակը: Եվ հենց այս հանգամանքն էլ կարող է վճռորոշ լինել առաջիկա արտահերթ ընտրություններում:

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր