Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Փա­շի­նյա­նի օրոք ամեն ինչ հնա­րա­վոր է. նրա պահ­ված­քը հա­ճախ սադ­րանք է հի­շեց­նում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Երևանում սպասում են ռուսական ջախջախիչ հարվածին Բաքվին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսների համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Գևորգ Միրզայանը svpressa.ru-ի հետ զրուցում ասել է, որ ստեղծված սահմանային լարված իրավիճակը այն պատճառով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայիս սահմաններում են հայտնվել ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանը որպես պետություն գոյություն չի ունեցել, Հայաստանն ունեցել է այլ սահմաններ, համապատասխանաբար, սահմանները գծվել են որպես վարչական տարածքներ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, և հիմա երկու կողմն էլ աշխատում է քարտեզներով, ընդ որում, Հայաստանի դիրքն իրավաբանորեն ավելի ուժեղ է, բայց Հայաստանի իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վախենում է պաշտպանել իր տեսակետը:

Հարց- Ադրբեջանական ալիքները գրում են, որ ենթադրաբար սահմանների հստակեցման մասին պայմանավորվածություններ եղել են դեռ նոյեմբերի 10-ին, բայց Հայաստանի իշխանությունները դա թաքցրել են: Որքանո՞վ է դա իրատեսական:

Միրզայան- Փաշինյանի օրոք ամեն ինչ հնարավոր է: Մարդը հանձնեց Ղարաբաղը, ինչո՞ւ չպետք է հանձնի Հայաստանի տարածքը: Այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետն իրավունք չունի որոշումներ կայացնել երկրի տարածքը այլ երկրին հանձնելու վերաբերյալ: Նման համաձայնագիրը պետք է անցնի խորհրդարանով:

Հարց- Կարո՞ղ է այս սրացումը կապված լինել Հայաստանում ընտրությունների հետ: Համենայն դեպս, ինչպե՞ս կարող են այն օգտագործել տարբեր քաղաքական ուժեր:

Միրզայան - Նրանք արդեն օգտագործում են դա: Փաշինյանը փորձում է խնդրի լուծումը գցել Ռուսաստանի վրա: Եթե Մոսկվան որոշում ընդունի, ապա Փաշինյանը կասի, որ դա իր վաստակն է, իսկ եթե չընդունի, ապա կսկսեն բղավել, որ «Ռուսաստանը կրկին դավաճանել է», և «մենք պետք է այլ դաշնակիցներ փնտրենք»: Թեկուզ հենց նույն ֆրանսիացիներին, որոնք միանշանակորեն պաշտպանել են հայկական դիրքորոշումը:

Հարց- Իսկ իրական պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը կպայքարի՞ հանուն Հայաստանի:

Միրզայան- ՀԱՊԿ-ը պարտավոր է պայքարել հանուն Հայաստանի, եթե հարձակվեն նրա տարածքի վրա: Եվ սխալ է հասկացվում ՀԱՊԿ-ի էությունը: Դա Ռուսաստանի միակողմանի երաշխիքների հովանու ներքո անդամ պետությունների կառույց է: Երևանը Մինսկի ռազմական մասնակցության կարիքը չունի. Ռուսաստանը բավական է: Եվ Մոսկվան ստիպված է համակերպվել, քանի որ վտանգված է ՀԱՊԿ-ի հեղինակությունը և այդ կազմակերպության սուբյեկտիվությունը:

Հարց- Այս ամբողջ պատմության մեջ կա՞ թուրքական հետք:

Միրզայան-Իհարկե, թուրքերի ականջները տեսանելի են: Նրանք կարող են հրահանգել Ադրբեջանին զորք ուղարկել: Կապ է պետք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Հարց- Սյունիքի այս միջանցքը, ընդհանուր առմամբ, շատ նեղ է, այն կտրելը ադրբեջանական կողմի համար պատառ է, բայց դա արդեն ուղղակի հարձակում կլինի Հայաստանի և ոչ թե Ադրբեջանի տարածք համարվող Ղարաբաղի վրա: Այսինքն, ՀԱՊԿ երկրները ստիպվա՞ծ կլինեն միջամտել: Դուք ընդունո՞ւմ եք նման սցենարը:

Միրզայան- Այս պահին դա չեմ ընդունում: Առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու ՀԱՊԿ-ը չի կարողանա նման որոշում կայացնել: Բայց Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել հակամարտության մեջ որպես կռվող կողմ: Ռուսաստանը պատրաստ չէ ավելին լինել, քան խաղաղարար և միջնորդ բանակցություններում, քանի որ Մոսկվան Բաքվի հետ ոչ պակաս բարեկամական հարաբերություններ ունի, քան Երևանի հետ: Ներկայիս պայմաններում ես չեմ պատկերացնում ռուս-ադրբեջանական ռազմական բախում: Դա ձեռնտու չէ որևէ կողմին: Հետևաբար, կարծում եմ, որ Ռուսաստանը դիվանագիտություն կբանեցնի ռազմական միջամտությունից խուսափելու համար:

Հարց- Փաշինյանը դիմել է Ռուսաստանին ռազմական օգնություն ստանալու համար: Ի՞նչ կպատասխանի Պուտինը:

Միրզայան-Պուտինը կապահովի, որ Սյունիքի միջանցքի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ: Ռազմական օգնությունը կարող է տրամադրվել օտարերկրյա պետության կողմից ուղղակի ագրեսիայի դեպքում: Մինչև հիմա Ադրբեջանից ոչ մի հայտարարություն չի լսվել Հայաստանին պատերազմ հայտարարելու վերաբերյալ:

Հարց- ԱՄՆ-ը և Ֆրանսիան պահանջել են հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանի հետ սահմանից: Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ: Արդյո՞ք նրանց աջակցությունը Հայաստանին խոսքից ավելի է գնալու:

Միրզայան- Առանց Հայաստանի համաձայնության ես չեմ պատկերացնում Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունն այս հակամարտությունում: Իսկ Փաշինյանը չի կարողանա այս համաձայնությունը տալ, թեկուզ միայն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության պատճառով: Այդ հարցում Հայաստանի դիրքորոշմանը միակողմանի աջակցելը սպառնում է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրմամբ: Այնպես որ, հարցը հռետորաբանությունից այն կողմ չի անցնի, և կլուծվի միայն բանակցություններին Ռուսաստանի՝ որպես միջնորդ մասնակցելու արդյունքում:

Հարց- Այս ամենը սադրանք չի՞ հիշեցնում, որի նպատակն է ռուսական զորքերը դուրս բերել Անդրկովկասից: Հայաստանն արդեն մեղադրում է Ռուսաստանին չօգնելու մեջ և կոչ է անում ռուս խաղաղապահներին փոխարինել...

Միրզայան- Նախ՝ արմատական ընդդիմության կարծիքը հայերի մեծամասնության կարծիքը չէ: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը հետ է պահում Հայաստանին նման անզգույշ գործողություններից: Միևնույն ժամանակ, Փաշինյանի պահվածքը, իրոք, հաճախ սադրանք է հիշեցնում: Դա նյարդայնացնում է հայ հասարակության մի ստվար հատվածի, ինչը, իհարկե, հետք է թողնում Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի և Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ